Ի՞նչու է մարդը տանջվում

398 2% 6
Օգոստոսի 28, 2022թ. Տիգրան

Ի՞նչու է մարդը տանջվում։ Այս հարցը տալիս են շատերը Աստծուն, սակայն պատասխան չստանալով փորձում են իրենց համոզել, որ Աստված չկա, քանի որ մնացին անպատասխան։

Մարդը փորձում է իր խնդիրների համար մեղադրել Աստծուն, մեղադրել իր ընտանիքին, սակայն չի ցանկանում իր գործած մեղքերը հիշել, որովհետև իր սրտում անմեղ և կատարյալ է տեսնում ինքն իրեն։

 

8 Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։ 9 Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։ 10 Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։

Ա Հովհաննես 1․ 8 - 10

 

Սակայն Աստված հռչակում է, որ ամենքն էլ մեղավոր են ու կրում են իրենց մեղքերի հետևանքները։

 

13 Ոչ ով, որ փորձութեամ մէջ է, չ’ասէ թէ Աստուածանից եմ փորձվում. Որովհետեւ Աստուած չար բաներով չէ փորձվում. Ինքն էլ ոչ մէկին չէ փորձում. 14 Բայց ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած։ 15 Եւ այնուհետեւ որ ցանկութիւնը յղացած է՝ ծնվում է մեղք. Եւ մեղքն էլ երբոր կատարվում է՝ մահ կ’ծնի։

Հակոբոս 1․ 13 - 15

 

Աստծու խոսքին անծանոթ մարդը կհարցնի, ի՞նչ եմ արել ես, որ մեղքերիս համար տանջվում եմ։

ՍԱԿԱՅՆ, մի պահ հիշեք Ադամին  և Եվային, նրանք ընդամենը մեկ մեղք էին գործել և վտարվեցին Եդեմից, քանի որ ոչ մի մեղավոր մարդ չի կարող ապրել Աստծո ներկայության մեջ, նրանք անիծվեցին ու դատապարտվեցին մահվան, և այս մահը չի վերաբերվում միայն մարմնի հող դառնալուն, այն ավելի լուրջ բան է՝ հավիտենական բաժանում Աստծուց, դատապարտություն դժոխքի։

 

17 Եւ Ադամին ասաց. Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։ 18 Եւ նա փուշ ու տատասկ բուսցնէ քեզ համար, եւ դաշտի խոտն ուտես։ 19 Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. Նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս։ 

Ծննդոց 3․ 17 - 19

 

Ադամի և Եվայի սերունդները դատապարտվեցին ապրելու անիծված երկրում ուր կա ցավ, տառապանք և ՄԱՀ, ամբողջ մարդկությունը վարաքվեց այս մահով և դարձանք մահկանացուներ։ Մարդը ծնված օրվանից սկսում է գործել մեղքեր, մտքով, խոսքով, խորհրդով, և սա մարդու բնությունն է ու այս բնությունը փոխանցվում է ժառանգաբար։

 

5 Ահա ես անօրէնութիւնով եմ ծնուել, եւ մեղքով յղացաւ ինձ իմ մայրը։

Սաղմոս 51․ 5

 

Մեղավոր մարդը իր ընթացքով պատճառ է դառնում աշխարհում ցավի ու տառապանքի բազմացմանը։ Ամենավատ լուրը այն է, որ այս շղթաներից  մարդը չունի ազատում, ՍԱԿԱՅՆ այն ինչ հնարավոր չէ մարդու համար, հնարավոր է Աստծու համար։

 

26 Եւ նորանք որ լսեցին՝ ասում էին. Էլ ո՞վ կարող է փրկուիլ։ 27 Նա էլ ասեց. Այն բաներն որ կարելի չեն մարդկանց մօտ, կարելի են Աստուծոյ մօտ։

Ա Հովհաննես 1․ 26 - 27

 

Մարդը չունի ոչ մի հնարավորություն ազատվելու իր տառապանքներից, սակայն Աստված հասավ մարդուն օգնության այն ժամանակ, երբ մարդը մեռած էր իր մեղքերով։ ԻՆՔԸ ԱՍՏՎԱԾ մարդու փոխարեն որոշեց մեռնել՝ կրելով նրա դատավճիռը, որպեսզի ով որ հավատա ազատվի իր մեղքերից ստանալով այն խաղաղությունը, որը միայն Աստված է տալիս։

 

23 Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ 

Հռովմայեցիս 6․ 23

 

 Հիսուս Քրիստոսը մեղավոր մարդու համար դարձավ մարդ, ամենաստեղծիչ Աստված պարփակվեց ժամանակի, տարածության, մարմնի մեջ։ Աստված մեր մեղքերը իր վրա վերցրեց և մեր հանցանքների համար աննկարագրելի տառապանքներով խաչվեց։

 

4 Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ 5 Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։ 6 Մենք ամենքս աչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։ 7 Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չբացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չբացաւ։

Եսայիա 53․ 4 - 7

 

Սակայն գերեզմանը իշխանություն չունենալով Տեր-Հիսուսի վրա, Տերը հարություն առավ, տալով հույս իրեն հավատացողներին մեռելներից հարություն առնելու համար։

 

5 Որովհետեւ եթէ նորա մահի նմանութիւնովը նորա հետ տնկուեցանք, ապա նորա յարութեանն էլ նման կ’լինինք։

Հռովմայեցիս 6․ 5

 

17 Եւ եթէ Քրիստոս յարութիւն չէ առել՝ ունայն է ձեր հաւատքը. եւ դեռ ձեր մեղքերի մէջ էք։ 18 Ուրեմն նորանք էլ, որ Քրիստոսումը ննջեցին, կորան։ 19 Եթէ միայն այս կեանքումն ունինք յոյս Քրիստոսի վերայ, ամեն մարդկանցից աւելի ողորմելի ենք։ 20 Բայց հիմա Քրիստոսը յարութիւն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջինեկ եղաւ։ 21 Ուրեմն որովհետեւ մարդով եղաւ մահը, եւ մարդով էլ մեռելների յարութիւնը. 22 Քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են։

1 Կորնթացիս 15․ 17 - 22

 

Քրիստոսի խաչելիությամբ և հարությամբ մեղավոր մարդը՝ Ադամը, Եվան, նրանց սերունդները ունեցան հնարավորություն ստանալու հավիտենական կյանք։ Բոլոր նրանք ովքեր հավատան և խոստովանեն իրենց մեղավոր լինելը կփրկվեն այս եղանակով գալիք դատապարտությունից, իսկ նրանք ովքեր ապրեցին մինչ Հիսուսի խաչվելը, փրկվեցին, եթե  հավատքով սպասում էին խոստացված Մեսիային։

 

2000 տարի առաջ առաքյալները քարոզում էին, որ մարդիկ ապաշխարհեն, պատգամը նույնն է այսօր, ապաշխարհեք որովհետև Աստված մի օր սահմանեց, երբ պիտի դատի մարդկությանը։ Հիսուս այսօր մարդուն առաջարկում է՝ կյանք, հավիտենական կյանք, խաղաղություն Աստծո հետ, ազատություն մեղքից և մահից, փոխարենը պահանջելով միմիայն հավատք։

 

Եթե դու նույնպես այժմ ցանկանում ես կատարել Տիրոջ կամքը, մաքրվել քո գործած մեղքերից ու ստանալ հաղթություն մահվան վրա, խաղաղություն ու սեր Հիսուս Քրիստոսով, ապա քեզ անհրաժեշտ է դավանել այդ ամենը սեփական բերանով։

 

Դու կարող ես պարզապես մի աղոթք անել խնդրելով Աստծուն որ ների քո մեղքերը ու տա հավիտենական կյանք՝ Տեր Հիսուսի արյան արժանիքով։ Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին։ Նման աղոթքի օրինակ կարող ես տեսնել սեղմելով [ Ա Յ Ս Տ Ե Ղ ]։

 

Եթե անկեղծությամբ արեցիր այս ամենը, ապա դու նույնպես դարձար Աստծո մի զավակը։

 

16 Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ 17 Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ 18 Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։

Հովհաննես 3․ 16 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.