ԻՆՉԵ՞Ր ՊԻՏԻ ԼԻՆԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Սուրբ Ավետարանն ասում է, որ․ ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցին մի օր պետք է Երկինք հափշտակվի և այդ օրը, շա՜տ մոտ է։ Հափշտակվելու են ոչ թե եկեղեցաշենքերը, այլ աշխարհի բոլոր Վերստին ծնված քրիստոնյաների ամբողջությունը, քանզի դա է Եկեղեցին։
Եվ դա պետք է լինի աշխարհի համար․ անսպասելի, աննախադեպ և զարմանահրաշ մի իրադարձություն։
Իսկ հափշտակությունից յոթ տարիներ հետո, ՏԵՐ ՀԻՍՈՒՍՆ իր հրեշտակների հետ միասին, Երկնքից պիտի իջնի երկրի վրա (Մատթ․16։27, 24։29-30)։
Ստորև ներկայացված տեսանյութում պատկերված են որոշ դրվագներ, թե մոտավորապես ինչպիսի՞ աննկարագրելի, ահավոր և անկանխատեսելի աղետներ ու փորձություններ, միանգամից պիտի թափվեն երկրի այն բնակիչների վրա, ովքեր Վերստին ծնված քրիստոնյաներ չեն, ովքեր չեն հավատացել ԱՍՏԾՈ նախազգուշացումներին և մատերի արանքով են նայել դրանց։ Նրանք իրենց անհավատության պատճառով Եկեղեցու հետ Երկինք չեն հափշտակվելու, այլ ցավոք սրտի, մնալու են երկրի վրա։ Եվ նրանց համար սկսվելու են շա՜տ դժվարին ու սարսափելի ժամանակներ։
Սիրելի հայրենակի՛ց, դու էլ մատերի արանքով մի նայիր, այս հույժ կարևոր լուրին։
Ի՞նչ ես կարծում, երբ հրեշտակապետի փողը հնչի և Եկեղեցին մի ակնթարթում երկինք հափշտակվի, վստա՞հ ես, որ հափշտակվողների խմբի մեջ կլինե՞ս, թե՞․․․
Այս մասին արժե խորհել ամենայն լրջությամբ։
Եթե իրականում Վերստին ծնված քրիստոնյա՞ ես, ապա վստահ եղի՛ր, որ անպայման կլինես։
Իսկ եթե Վերստին ծնված չես, այլ մակերեսային հավատացյալ ես, կամ անհավատ մեկն ես, ապա ցավոք սրտի, մնալու ես երկրի վրա, քանզի Երկնային Արքայություն մտնելու միայն մեկ ձև կա․ պետք է Վերստին ծնվես (Հովհ․3։3-6)։
Իսկ այժմ, ուշադիր դիտի՛ր այս տեսանյութը և իմացած եղի՛ր, որ նկարագրված տեսարաններն հորինվածք չեն, այլ իրականություն։ Եվ սրանք միայն մի մասն են այն ահավոր աղետների ու դժբախտությունների, որ թափվելու են երկրի վրա մնացած բնակիչների վրա, որպես պատիժ՝ իրենց անհավատության, անհնազանդության և կռապաշտության։
Ուրեմն, մի՛ հապաղիր, և ինչպես ասում են․այլ քա՛յլ արա, մոտեցի՛ր ԱՍՏԾՈՒՆ, որ փրկվես, քանի դեռ անվերադարձ չես մեկնել այս աշխարհից։
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, ԻՐ ծառան՝ Ս․Շ․
20․08․20թ․
Սկզբնաղբյուր՝ Սուրեն Շահումյան