Աշխարհը ի՞նչու է անարդար

279 0% 1
Հոկտեմբերի 14, 2020թ. Տիգրան

Մարդկային պատմության ընթացքում մարդը առնչվել և առնչվում է անարդարությունների հետ։ Եթե փորձենք բացատրել անարդարությունը, ապա այն արդարության կամ իրավունքի բացակայությունն է, կամ դրա մասնակի կատարումը։

Նորածինը ծնվում է քաղցկեղով, ընտանիքի բոլոր երեխաները թունավորվում են գազի արտահոսքից, պատերազմի հետևանքով սպանվում են հազարավորներ, ովքեր անգամ տեղյակ չեն դրա բռնկման պատճառից։

Եթե քննենք Ծննդոց գիրքը և հասկանանք թե ինչպես Աստված ստեղծեց աշխարհը, մեզ համար կպարզորոշվի, որ Տերը չէր ստեղծել անարդարություններ, սակայն դրանք առաջ եկան երբ մարդը մեղանչեց ու նրա պատճառով անիծվեց աշխարհը։

17. Ադամին ասաց. «Քանի որ դու անսացիր քո կնոջ խոսքին և կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ՝ ասելով. “Դրանից չուտե՛ս”, անիծյալ լինի երկիրը. քո պատճառով նեղությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին։ 18. Նա փուշ ու տատասկ աճեցնի քեզ համար, և դու դաշտի խոտն ուտես։ 19. Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։

ԾՆՆԴՈՑ 3․ 17 - 19

Այո՛, աշխարհը անիծված է և մենք տեսնում ենք մեծ կամ փոքր անարդարություններ, եթե քննենք մարդ արարածի վիճակը և նրան պատահող դեպքերը, շատերը գուցե հարցնեն․ Տեր Աստված, ի՞նչու, ի՞նչու ես թույլ տալիս, ի՞նչու չես կառավարում իրավիճակը։ Սակայն այս հարցումը առաջ քաշողներին պատասխանենք հարցմամբ․ ի՞նչու չէիր փնտրում քեզ ստեղծող Աստծուն, երբ դեռ քո վիճակը լավ էր, եթե ասես փնտրում էի, ու նման հարցումներ ես տալիս, ապա պիտի ասենք ստում ես։

Աստված մարդ էակից չի ցանկանում՝ ո՛չ ծես (մոմավառություն, պահք), ո՛չ զոհ (մատաղ), այլ իր կամքը կատարել։

11. «Իմ ինչի՞ն է պետք ձեր զոհերի շատությունը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից, պարարտ անասունների ճարպից. չեմ ախորժում զվարակների, գառների և նոխազների արյունից։

ԵՍԱՅԻ 1․11

Աստված  իր խոսքում հայտնում է, որ հավիտենական արդարության և կյանքի, մեռելների հարության ու մարդկային մեղքի թողության համար ծրագիր ունի։ Տերը որոշեց, որ նա ով անմեղ է բոլոր մեղավորների համար մեղավոր դառնար, և ով մեղք չգիտեր մեղքի ծանր լուծը կրեր ու մեռներ, որպեսզի նրան հավատացողները Տիրոջ կատարած զոհի արժանիքով հավիտենական կյանք ու մեղքերի թողություն ստանան մեկ անգամ և հավիտյան։

5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ 6․ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ 7․ Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։ 8․ Բռնադատությամբ և դատապարտությամբ նա հափշտակվեց, և նրա ազգատոհմը ո՞վ կարող է քննել, քանզի նա կտրվեց կենդանիների երկրից. իմ ժողովրդի հանցանքների համար նա հարվածվեց։ 9․ Նրա գերեզմանն ամբարիշտների հետ դրվեց, բայց մահվան մեջ՝ հարուստի հետ, թեև նա բռնություն չէր արել, և նրա բերանում խաբեություն չկար։ 10․ Բայց Տիրոջ կամքն էր նրան ճզմել, տառապանք պատճառել. երբ նա իր անձը մեղքի ընծա դարձնի, սերունդ կունենա, կերկարացնի իր օրերը, և Տիրոջ կամքը նրա ձեռքով կհաջողվի։ 

ԵՍԱՅԻ 53․ 2 - 10

Խոսվածներում ներկայացված Զոհը և մարդկային մեղքի ու դրա հետևանքի կրողը՝ Հիսուս Քրիստոսն է, ով մեռավ ու հարություն առավ համայն մարդկության համար, եթե ուզում եք ավելի մանրամասն իմանալ, ապա Հիսուս հենց ամենաստեղծիչ Աստված ինքն է, ով կրեց մարդու մեղքերը Ինքը մարդու մարմնում հայտնվելով։

 

8․ Սակայն Որդուն ասում է. «Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է. քո թագավորության գավազանն արդարության գավազան է։ 9․ Արդարությունը սիրեցիր և անօրենությունն ատեցիր. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» (Սաղ. 45.6-7)։ 10․ Եվ՝ «Դու, Տե՛ր, ի սկզբանե երկիրը հիմնեցիր, և քո ձեռքի գործն են նաև երկինքները։ 11․ Նրանք կկորչեն, բայց դու կաս, կմնաս, իսկ բոլորը լաթի պես կմաշվեն։ 12․ Վերարկուի պես նրանց կոլորես, և հագուստի պես կփոխվեն, բայց դու նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» (Սաղ. 102.25-27)։

եԲՐԱՅԵՑԻՍ 1․ 8 - 12

 

Ապաշխարհելու և Աստծուն գալու, այսինքն՝ Տիրոջ մի զավակը դառնալու, հավիտենական կյանք ու մեղքերի թողություն ստանալու, 2-րդ մահից խուսափելու և 1-ին հարությանը մասնակցելու համար, հարկավոր է սրտով հավատալ, որ Հիսուս Քրիստոս քո մեղքերի համար եկավ այս աշխարհ, չարչարվեց ու քո համար մեռավ, որպեսզի եթե դու հավատաս հավիտենական կյանք ունենաս։

Դու կարող ես այսօր ընդունել Աստծուն հավատալով այս ամենին և ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանել այդ։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՔԵԶ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ԾՆՎԵԼՈՒԴ ՆՊԱՏԱԿԸ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.