Բայց հոգևորապես՝ սոդոմացի

283 0% 1
Հոկտեմբերի 14, 2020թ. Տիգրան

Աստծու խոսքում ի թիվս տարբեր դատաստանների պատմվում է Սոդոմ և Գոմոր քաղաքների դատաստանը։ Սրանք քաղաքներ էին, որոնց մեջ իբրև բարոյական նորմ համատարած ընդունվել էր համասեռամոլության և այլ անբարո ընթացքի կյանքը։ Այս քաղաքում էր ապրում նաև Ղովտը իր ընտանիքի հետ, ով տանջվում էր նրանց մեղսալի ընթացքի մեջ ապրելով։ Քաղաքների անբարո ընթացքը ու այնտեղ տիրող մեղքերը շարունակ աղաղակում էին Տիրոջը։

20. Տերն ասաց. «Քանի որ սոդոմացիների և գոմորացիների աղաղակը մեծացել է, և նրանց մեղքն էլ խիստ ծանրացավ, 21. ուստի իջնեմ և տեսնեմ, թե ինձ հասած աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թե՞ ոչ, որպեսզի գիտենամ»։

ԾՆՆԴՈՑ 18․ 20 - 21

Ծննդոց գրքի հենց հաջորդ՝ 19-րդ գլխում, ներկայացվում է Սոդոմի ու Գոմորի կործանումը՝ երկնքից իջնող կրակով ու ծծումբով, այնտեղից միայն ազատվեց Ղովտը և իր ընտանիքը։

Հետաքրքիր ևս մեկ իրողություն պատահեց Ղովտի հետ, երբ Տիրոջ հրեշտակը պատվիրեց նրան իր բարեկամներին դուրս հանել քաղաքից՝ կործանման մոտալուտ վտանգի պատճառով, Ղովտի բարեկամները նրա աղերսանքների վրա միայն մի լավ ծիծաղեցին, քանի որ կարծում էին՝ իրենք արդեն իրենց աստվածն են դարձել, ո՞վ կարող էր իրենց կործանել։

14. Ղովտը դուրս ելավ և իր աղջիկների փեսացուների հետ խոսեց ու ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին թվաց, թե նա կատակ է անում։

ԾՆՆԴՈՑ 19․ 14

Աստծո խոսքը մեզ ասում է, որ կա նաև հոգևոր սոդոմ, այսպիսի պիտակ է տալիս Աստված այն քաղաքներին, որտեղ ճշմարիտ Աստծուն և ճշմարիտ Տիրոջ փոխարեն կռապաշտություն է կատարվում։

8. Եւ նորանց դիերը ընկած կ’մնան այն մեծ քաղաքի հրապարակումը, որի անունն հոգեւորապէս Սոդոմ եւ Եգիպտոս է կոչվում. որտեղ մեր Տէրն էլ խաչուեցաւ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 11․ 8

Այո՛, մենք կարող ենք համարձակ ասել․ նրանք ովքեր իրենց ստեղծիչ Աստծուց բացի ուղղակի կամ անուղղակի պաշտում են ուրիշի՝ մարդու, առարկայի, գումարի և այլն, հոգևորապես սոդոմացիներ են, թեև ապրեն Եվրոպայի սրտում։

Յուրաքանչյուր մարդ անհատապես այսօր կարիք ունի խորհելու, արդյո՞ք ինքը ճանաչում է Աստծուն և հետևում է Տիրոջը, եթե ասես ո՛չ և անգամ չեմ էլ ցանկանում, գուցե հիմա անգամ սոդոմացիների նման ծիծաղես, բայց մի օր պիտի ժառանգես Սոդոմի ժառանգությունը, որ ծծումբով այրված կրակե լճի մեջ է, իսկ եթե ասես այո՛, պետք է քննես արդյո՞ք Աստծո կամքի համեմատ ես իրեն հետևում, թե Կայենի նման (Ծննդոց 4․ 3 - 8) քեզ հաճելի ձևով ինքնախաբեությամբ ես զբաղված։

Այսօր Աստված ամենուրեք պատվիրում է ապաշխարհել, թե՛ Հայաստանում, թե՛ այլակրոն երկրներում, քանի որ մի օր է սահմանված աշխարհի դատաստանի համար։ Ապաշխարհել նշանակում է՝ ետ դառնալ քո ընթացքից, խոստովանել պարզ աղոթքի միջոցով Տեր-Հիսուսի առաջ, որ մեղավոր ես ու ինչպես յուրաքանչյուր մարդ դու նույնպես կարիք ունես մեղքերի թողության և եթե անես սա հավատքով, Աստված հավատարիմ է իր խոստմանը ու քեզ պիտի իրեն զավակ դարձնի տալով հավիտենական կյանք։

8. Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9. Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10. Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։

1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 1․ 8 - 10

Ապաշխարհելու և Աստծուն գալու համար, հարկավոր է սրտով հավատալ, որ Հիսուս Քրիստոս քո մեղքերի համար եկավ այս աշխարհ, չարչարվեց ու քո համար մեռավ, որպեսզի եթե դու հավատաս հավիտենական կյանք ունենաս։

Դու կարող ես այսօր ընդունել Աստծուն հավատալով այս ամենին և ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանել այդ։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՔԵԶ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ԾՆՎԵԼՈՒԴ ՆՊԱՏԱԿԸ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.