ՎԱԽԵՆՈՒՄ Ե՞Ս։ ՎԵՐԱՆԱՅԻՐ ՍԵՐԴ ԱՌ ԱՍՏՎԱԾ!

295 1% 2
Մայիսի 4, 2023թ. Տիգրան

Վախ՝ Հոգեկան բուռն տագնապ՝ անհանգստություն (որևէ վտանգից, աղետից, կամ դրանց հնարավոր առաջացումից), երկյուղ, ահ, սարսափ:

Ի շարս շատ հետևանքների մարդ արարածը մեղանչելով իբրև մեղավոր բնության ժառանգություն ստացավ վախի զգացումը։ Վախի զգացողությունը պատահում է յուրաքանչյուրի հետ, անկախ տարիքից ու սեռից։

Աստծու խոսքում վախի մասին առաջին անգամ ներկայացվում է Ծննդոց գրքում՝ մարդու մեղանչելուց անմիջապես հետո։

 

Ադամը և Եվան տեսնելով իրենց ամոթալի մերկությունը վախեցան ու փորձեցին միջոց փնտրել՝ ծածկվելով թզենու տերևներով։

 

7․ Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին, և իմացան, որ մերկ են, և թզենու տերևներ կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին։ 8․ Եվ Տեր Աստծու ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին։ Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծու երեսից պարտեզի ծառերի մեջ։ 9․ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։ 10․ Նա պատասխանեց. «Պարտեզում քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի»։

ԾՆՆԴՈՑ 3․ 7-10

 

Մարդ արարածի կյանքից անպակաս են վախերը, և Տիրոջ խոսքն էլ շատ անգամ է անդրադառնում դրան։ Սակայն վախի և դրա պատճառաբանական մեծագույն բացատրությունը կարող ենք համարել Հովհաննես առաքյալի 1-ին թղթում գրվածը։

 

18․ Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։  

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 4․ 18

 

Այո՛, վախը դա Հիսուս Քրիստոսի սիրո պակասությունն է, դա նշանակում է ունենալ մտքի վստահություն, բայց ոչ գործնական՝ քո անձնական կյանքի համար։

 

Վերցրեք Տիրոջ խոսքը և այն այսօր կրկին կարդացեք, քաջալերող խոսքեր, որքան ցանկանաք։ Հիշենք․ Նոյին, Աբրահամին, Մովսեսին, Հեսույին, Դավիթին, Սամսոնին, և բոլոր նահապետներին, հին թե նոր։ Միթե Նոյը չվախեցավ երբ քարոզում էր անաստված աշխարհում, կամ Մովսեսը չվախեցավ, երբ պետք է կանգներ Փարավոնի առաջ, սակայն Տերը ասում է․ Ես քեզ հետ կլինեմ։

 

13․ որովհետև ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը. ե՛ս եմ ասում քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։

ԵՍԱՅԻ 41․ 13

 

9․ Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։

ՀԵՍՈՒ 1․ 9

 

Մեր Տերը ինքը շատ անգամներ ասաց․ մի վախեցեք։

29․ Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ 30․ Ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է։ 31․ Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք։

ՄԱՏԹԵՈՍ 10․ 29 - 31

 

Ի՞նչն է մարդու համար ամենավատ վերջաբանը, որ կարող է կատարվել իր հետ, հավանաբար համակարծիք կլինեք՝ նրա գոյության ավարտը, սակայն մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասում է մի վախեցեք, քանի որ դուք հարության որդիներ եք, մեզ հույս և ապագա կա անկախ ցանկացած զարգացումից։

 

14․ Աստված, որ մեր Տիրոջը հարություն տվեց, իր զորությամբ ձեզ էլ հարություն կտա։

Ա Կորնթացիներին 6․ 14

 

13․ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։

Ա Կորնթացիներին 15․ 13

 

ԵԿԵՔ ՔՆՆԵՆՔ ԵՎՍ ՄԵԿ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ։ ԱՐԴՅՈ՞Ք ԲՈԼՈՐՆ ԵՆ ՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ։

ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՈՉ Է։

 

ԱՍՏՎԱԾ ԼՍՈՒՄ ԵՎ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ ՄԻՄԻԱՅՆ ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ, ԱՆՀԱՎԱՏ ԿԱՄ ԱՇԽԱՐՀԻԿ ՄԱՐԴՈՒ ԱՂՈԹՔՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԱՊԱՇԽԱՐՀՈՒԹՅՈՒՆՆ Է ՏԻՐՈՋ ԱՌՋԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ։

ՈՒՍՏԻ ԶՈՒՐ ԺԱՄԱՆԱԿԻ ԿՈՐՈՒՍՏ Է ՄԵԿԻ ՀԱՄԱՐ, ՈՎ ԻՐ ԿՅԱՆՔԸ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ ԱՍՏԾՈՒՆ, ԺԱՄԵՐՈՎ ԽՆԴՐԵԼ ՈՒ ԽՆԴՐԵԼԸ՝ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՎԱԽԻՑ ԵՎ ՎՏԱՆԳԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ։

ՈՒՍՏԻ ՏԻՐՈՋ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ, ՆԱԽ ՊԵՏՔ Է ԱՍՏԾՈՒՆ ՄՈՏԵՆԱԼ ԻՐ ՈՒԶԱԾԻ ՊԵՍ՝ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ, ՈՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՍ, ԳՈՐԾԵԼ ԵՍ ՇԱՏ ԵՎ ՇԱՏ ՄԵՂՔԵՐ, ԿԱՐԻՔ ՈՒՆԵՍ ՓՐԿՉԻ՝ ՏԵՐ-ՀԻՍՈՒՍԻ, ԵՎ ՔՈ ԲԱՌԵՐՈՎ ԱՂՈԹՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՐԱՎԻՐԵՍ

ՏԵՐ-ՀԻՍՈՒՍԻՆ ՔՈ ԿՅԱՆՔ։

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծուն հավատալով այս ամենին և ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանել այդ։

 

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

 

ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՔԵԶ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ԾՆՎԵԼՈՒԴ ՆՊԱՏԱԿԸ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.