Մարմինը գնում է գերեզման, իսկ հոգիդ ու՞ր է գնալու

940 0% 2
Հոկտեմբերի 19, 2020թ. Տիգրան

Գիտության տարբեր ճյուղերը ուսումնասիրում են մարդու օրգանիզմը, անհատի վարքը և այլն։ Սակայն միայն Աստծու խոսքն է մեզ բացահայտում, որ մարդը ստեղծված է Աստծու նմանությամբ ու ինչպես Աստված երրորդություն է՝ ՀԱՅՐ ԱՍՏՎԱԾ, ՈՐԴԻ ԱՍՏՎԱԾ, ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԱՍՏՎԱԾ, այնպես էլ մարդը երրորդության պես է ստեղծված՝ մարմին, հոգի, անձ(գիտակցություն, հիշողություն)։

7. Այդ երեքն են, որ վկայում են՝ 8. Հոգին, ջուրը և արյունը.

Ա ՀՈՎՀԱՆՆԵՍ 5. 7 -8

Թեև հայերեն թարգմանության մեջ օգտագործված է՝ հոգի, ջուր, արյուն բառերը, որոնք խորհրդանշում են  Հորը, Որդուն ու Սուրբ Հոգուն, սակայն բնագրում՝ հունարեն լեզվով, գրված է այսպես․

Նկարը տեղադրված է՝  https://manuscript-bible.ru կայքի հունարեն թարգմանությունից

 

26. Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։

ԾՆՆԴՈՑ 1․ 26

 

Հոբի գրքում գրված է, թե ինչպիսի ահավոր փորձություններով անցավ նա։ Սատանան գործածեց տարատեսակ լծակներ, նրան հավատքից գցելու համար, անգամ հիվանդություններով ու պալարներով պատեց Հոբի մարմինը և ահա թե ինչպես Հոբը փորձության մեջ լինելով խոսում է իր մարմնի ցավեր մասին՝ ներկայացնելով իր կազմվածքը։ 

15․ Ուստի իմ հոգին խեղդվելն է ընտրում ու մահը, քան իմ մարմինը։

ՀՈԲ 7․ 15

Եվ անձի վերաբերյալ Սաղմոսներում․

2․ Իմ անձը ցանկանում և փափագում է Տիրոջ սրահները, իմ սիրտը և իմ մարմինը ցնծությամբ աղաղակում են կենդանի Աստծուն։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 84․ 2

9․ Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև նեղության մեջ եմ. տրտմությամբ մաշվեցին իմ աչքը, իմ անձը և իմ մարմինը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 31․ 9

Եվ ամենալավագույն բացատրություն տվող համարներից է Պողոս առաքյալի գրչով գրված համարը Թեսաղունիկեցիներին․

23․ Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։

Ա Թեսաղոնիկեցիներին 5․ 23

Հոգի, շունչ (այսինքն անձ), և մարմին՝ 3-րդության նմանությամբ։

 

 

Մարդը Եդեմական պարտեզում մեղանչեց ու դատապարտվեց մահվան, ու հենց այդ պահից նա դարձավ մահկանացու։

 

19․ Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։

ԾՆՆԴՈՑ 3․ 19

 

Սակայն Աստծու հանդեպ մեղանչելը միայն մարմնի մահ չէր ենթադրում, այլ նաև հոգևոր մահ՝ օրենքին անհնազանդության պատճառով։

 

Աստված իր խոսքում ասում է․ մարդը մեղանչեց ու օրենքը պահանջում է նրա մահը, սակայն Իմ Որդին կմեռնի նրա փոխարեն։

16․ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ 17․ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ 18․ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ 

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 16 - 18

 

Մարդու մարմինը ամեն օր գնում է գերեզման, հսկայական թվով մարդիկ են օրական մահանում՝ երիտասարդ, մեծ, և անկախ տարիքից, ծերերն նույնպես ուզում են երկար ապրել, քանի որ անբնական է մարդու համար մահանալը։

 

Աստված այսօր բոլորին առաջարկում է ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ Իր Որդու արյան արժանիքով, մի մերժիր այս հրավերքը, քանի որ դրա համար է որ պիտի գնաս դժոխք, ո՛չ գործերի ու ո՛չ տկարությունների, այլ Աստծո Որդուն մերժելու։

 

9․ Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես. 10․ քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 10․ 9

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծու կողմից տրվող հավիտենական կյանքը՝ խոստովանելով, որ մեղավոր ես, հավատալով, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար։

Ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանի այդ ամենը ու կփրկվես։

 

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.