Դեպի հավիտենականություն (մաս 2): Երկնային կոչունք, և նեռի կառավարումը երկրի վրա

81 0% 0
Մայիսի 31, 2017թ. Տիգրան

Կրկին ողջունում ենք Ձեզ սիրե՛լի Քրիստոնյաներ, արդեն այս քարոզախոսության 2-րդ մասում: Այսօր պետք է քննենք նախկին քարոզախոսությունում նշված իրադարձություններից երկրորդը՝ Երկնային կոչունքը, և նեռի կառավարումը երկրի վրա, իսկ մինչ դա հիշեցնեմ, որ առաջին մասը կարող եք կարդալ սեղմելով այստեղ: Այն բանից հետո, երբ Աստված կվերցնի իր եկեղեցին երկրի վրայից, երկնքում բոլորի սուրբերի հետ միասին կկայանա Գառնուկի հարսանիքը:

Գառնուկի հարսանիքը դա վերացական արտահայտություն է, երբ Քրիստոսի մարմինը կազմող եկեղեցին պետք է հանդիպի Քրիստոսին: Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում պետք է նաև երկրի վրա կառավարի նեռը՝ սատանայի որդին, ում մասին կխոսենք մի փոքր ուշ:



ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 22. 1 - 15

1 Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց.2 «Երկընքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց: 3 Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ: 4 Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. «Հրաւիրուածներին ասացէ՛ք՝ ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի»: 5 Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին. 6 ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին: 7 Իսկ թագաւորը երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը: 8 Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին: 9 Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»: 10 Եւ ծառաները ճանապարհների վրայ ելնելով՝ հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով: 11 Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. 12 «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»: Եւ նա պապանձուեց: 13 Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում. 14 որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»:



Նաև մի քանի նախադասությամբ փորձենք ներկայացնել նեռի կառավարումը: Այն ժամանակ, երբ Քրիստոսի եկեղեցին երկնքում պետք է լինի, երկրի վրա մնացողների վրա, կգա աննախադեպ դժբախտություն, փորձություն և սուգ: Ինչպես Հիսուս մարմնով հայտնված Աստված է, այնպեսել սատանան հայտնվելու է նեռի մարմնում:

Կարդանք մի քանի համար, որոնք ավելի մանրամասն կպատմեն նեռի մասին:



ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ 13. 1 - 19

1 Եւ տեսայ, որ ծովից մի գազան էր ելնում. նա ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր. նրա եղջիւրների վրայ կար տասը խոյր, իսկ նրա գլուխների վրայ՝ հայհոյալից մի անուն: 2 Եւ այն գազանը, որին տեսայ, նման էր յովազի, իսկ նրա ոտքերը նման էին արջի ոտքերի, եւ նրա բերանը՝ առիւծի բերանի: Եւ վիշապը նրան տուեց իր զօրութիւնը, իր գահը եւ մեծ իշխանութիւն: 3 Գազանի գլուխներից մէկը մահացու վիրաւորուած էր. բայց նրա մահացու վէրքը առողջանում էր. եւ ամբողջ երկիրը զարմացաւ գազանի վրայ, քանի որ վիշապը տուեց նրան իր թագաւորութիւնը: 4 Եւ երկրպագեցին վիշապին, որ իր իշխանութիւնը տուել էր գազանին. եւ ասացին. «Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կը կարողանայ կռուել դրա դէմ»: 5 Եւ նրան տրուեց բերան՝ խօսելու մեծ-մեծ բաներ եւ հայհոյութիւն: Եւ քառասուներկու ամիս նրան իշխանութիւն տրուեց: 6 Եւ նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դէմ եւ հայհոյեց նրա անունը, նրա խորանը եւ երկնային բնակավայրը:7 Եւ նրան իշխանութիւն տրուեց բոլոր ազգերի եւ լեզուների ու ժողովուրդների վրայ, 8 որպէսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակւում են երկրի երեսին, եւ որոնց անունները աշխարհի սկզբից գրուած չեն մորթուած Գառան կեանքի գրքում: 9 Ովքեր ականջ ունեն լսելու, թող լսեն, 10 քանզի կան ոմանք, որոնք պիտի գերեվարուեն, կան ոմանք, որոնք սրով պիտի մեռնեն, եւ կան ոմանք, որոնք ինքնասպան պիտի լինեն: Այստե՛ղ է ահա սրբերի համբերութիւնը եւ հաւատը: 11 Եւ տեսայ մի ուրիշ գազան, որ ելնում էր երկրից եւ ունէր երկու եղջիւրներ՝ նման գառան եղջիւրների, եւ խօսում էր՝ ինչպէս վիշապը:12 Եւ նա առաջին գազանի ամբողջ իշխանութիւնն էր ի գործ դնում նրա առաջ եւ ստիպում էր, որ երկիրն ու նրա բոլոր բնակիչները երկրպագեն առաջին գազանին, մինչեւ որ առողջանայ նրա մահացու վէրքը: 13 Եւ բազում նշաններ էր կատարում ու երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրայ մարդկանց աչքերի առաջ. 14 եւ մոլորեցնում էր երկրի վրայ բնակուողներին այն նշաններով, որ թոյլատրուած էին, որ նա կատարէր գազանի առաջ: Երկրի բնակիչները նրան ասացին. «Կերտի՛ր արձանն այն գազանի, որ կենդանի մնաց սրի վէրքերից»: 15 Եւ նրան իշխանութիւն տրուեց, որպէսզի շունչ տայ գազանի արձանին, որ արձանը խօսի, եւ երկրի բոլոր բնակիչները երկրպագեն նրան, իսկ ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի. 16 եւ ստիպի բոլորին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի եւ ճակատի վրայ: 17 Եւ ոչ ոք չկարողանայ գնել ու վաճառել, եթէ չունենայ գրի դրոշմը եւ գազանի անունն ու նրա անուան թիւը: 18 Այստե՛ղ է ահա իմաստութիւնը: Ով խելք ունի, թող հաշուի գազանի թիւը, որ մարդու անուան թիւ է. եւ նրա անուան թիւը այս է՝ վեց հարիւր վաթսունվեց:



Այս համարներում կան շատ խորհուրդներ, որոնք չենք կարող քննել մեկ հոդվածի մեջ, այդ իսկ պատճառով առաջարկում եմ ավելի մանրամասն իմանալ այդ ամենի մասին սեղմելով այստեղ:

Շարունակությունը կարդալու համար սեղմեք այստեղ:



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.