Ի՞նչպես է ԱՍՏՎԱԾ ՄԵՌԵԼՆԵՐԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԻՍ
116 1% 1
Նոյեմբերի 9, 2020թ. Տիգրան

Մարդը միշտ ցանկանում է երկար ապրել։ Այս բանի համար իրապես քիչ չեն ներդրված ռեսուրսները և գործածվում են բժշկագիտությանը հայտնի, երբեմն անգամ դեռ փորձարկվող միջոցներ՝ այս նպատակին հասնելու համար։

2007 թվականին հայտնի ոչխարի կլոնավորումից հետո, մարդիկ վախեցան, որ հաջորդը կլինեն մարդկային կլոնները, սակայն պատմությունը արձանագրեց, ոչ թե մարդկային կլոնների այլ նրանց առաջացումից մարդկային նոր վախի տեսակ՝ Բիոնալիզմը։

Հստակեցնենք մի կարևոր բան, որ Աստծու խոսքը հասկանալու համար պետք է ունենալ հավատք, որից հետո է Աստված օգնում հասկանալ այն։

Այսօր մենք պետք է գնանք մի ուրիշ ճանապարհով՝ անհավատների պես։ Պիտի շարժվենք իբրև անհավատ, փորձենք մարդկային տրամաբանությամբ հասկանալ մեռելների հարությունը, ապա սխալվենք ու Աստծու խոսքով վերլուծենք, թե ինչու սխալվեցինք։

 

Հավիտենական մարմին հասկացությունը նման է հավիտենական շարժիչին, որը ֆիզիկայի օրենքները դարձնում են անհնար իրագործելի, քանի որ կա հակասություն թերմոդինամիկայի առաջին և երկրորդ սկզբունքների հետ։

Եթե ֆիզիկայում սահմանվում է մարդու անդառնալի մահը, ապա կենսաբանության ուսումնասիրության առարկան դրա էությունն է: Այսպիսով այսօր, երբ անհրաժեշտ է հստակ սահմանել մահվան պահը բժիշկները հիմնվում են գլխուղեղի մահվան կամ կենսաբանական մահվան վրա․ մարդիկ համարվում են մահացած, երբ գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը այլևս հնարավոր չէ հայտնաբերել։ Տրամաբանակն է, որ մահից հետո սկսվում է մարմնի քայքայում և սա էլ ունի 3 փուլ՝ Ավտոլիզը քայքայման առաջին աստիճան, մարմնի փքվելը երկրորդ, և փտելը երրորդ։

 

ԱՄՓՈՓԵՆՔ․ ՄԱՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ ՀԱՎԵՐԺ, ՆՐԱ ՄԱՀԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՀԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԿՈՐՍՏՅԱՆԸ։


 

 

Վստահ եմ՝ նման բարդ ստորադասական նախադասություններից ու «ոգեշնչող» օրենքներից բավարարված շատ աթեիստներ հանգիստ շունչ կքաշեն, բայց պետք է սկսենք կարդալ Աստծու խոսքից ուստի մի շտապեք։

 

Առաջին համարը, որ պետք է կարդանք Աստծու կողմից տրված խոստումն է մեռելների հարության մասին։

28․ Մի՛ զարմացեք, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը։ 29․ Ովքեր բարիք են գործել, հարություն կառնեն կյանքի համար, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն դատաստանի համար։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5․ 28-29

Ի՞ՆՉՊԵՍ, փտա՞ծ ոսկորներից։ Եթե ենթադրենք մի մարդ ապրել է մեզանից 4000 տարի առաջ և մահացել է ոչ բնական մահով, այլ գիշատիչ կենդանիների հարձակման հետևանքով՝ նրա մարմինը անգամ մեկ կենդանու մեջ չի մնացել, այլ պատառ֊պատառ են արել ու հոշոտել, ապա այդ կենդանիներն էլ վաղ թե ուշ սատկել են տարատեսակ կերպերով։

ՀԱՐՑ․ Ի՞նչպես ու ո՞րտեղ է լինելու այդ հարությունը։

 

ՊԱՏԱՍԽԱՆ՝
1․ Ի՞ՆՉՊԵՍ

42․ Այդպես է նաև մեռելների հարությունը. մարմինը հողի մեջ սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում անապականությամբ։ 43․ Հողի մեջ է դրվում անարգ վիճակում և հարություն է առնում փառքով։ 44․ Հողի մեջ է դրվում ինչպես շնչավոր մարմին և հարություն է առնում իբրև հոգևոր մարմին։ Կա շնչավոր մարմին, և կա հոգևոր մարմին։ 

Ա Կորնթացիներին 15․ 42 – 44

 

Եթե ուշադիր կարդացիք 44 համարում, ասվեց՝ կա շնչավոր ու կա հոգևոր մարմին, այսինքն․ Աստված հարության ժամանակ չպիտի վերականգնի քո մսից ու արյունից մարմինը, այլ մի նոր մարմին պիտի տա, որը այլ կառուցվածք ունի, իսկ հինը պիտի ոչնչանա փտելով։

48․ Ինչպես հողեղենն է, այնպես էլ մենք ենք հողեղեններ, և ինչպես երկնավորն է, այնպես էլ մենք ենք երկնավորներ։ 49․ Եվ ինչպես որ հողեղենի պատկերը կրեցինք, այնպես էլ երկնայինի պատկերը պիտի կրենք։ 50․ Սա եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ Աստծու արքայությունը մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունն է անապականությունը ժառանգում։

Ա Կորնթացիներին 15․ 48 - 50

 

2․ Ո՞ՐՏԵՂ

13․ Եվ ծովն իր մեջ եղած մեռելներին տվեց, մահն ու դժոխքը՝ իրենց միջի մեռելներին, և յուրաքանչյուրը համաձայն իր գործերի դատվեց։ 14․ Մահն ու դժոխքը հրե լիճը գցվեցին. սա է երկրորդ մահը։ 15․ Եվ ով կենաց գրքի մեջ գրված չգտնվեց, նա հրե լիճը գցվեց։

Հայտնություն 20․ 13 – 15

Այս համարում ներկայացված է, որ ծովը ու դժոխքը (կարելի է նաև համարել գերեզմանը) իրենց մեռելներին տվեցին ու միասին հրե լիճը նետվեցին։ Հետևաբար կարող ենք ենթադրել՝ ամենքը իրենց մահացած վայրերից հարություն կառնեն (իսկ բերված օրինակի համար՝ այդ  կատարված դեպքի վայրում)։

 

ԱՄՓՈՓԵՆՔ․ ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՆԵԼ, ՔԱՆԻ ՈՐ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՍՏԾՈՒ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ 3-ՅԱԿ ԲՆՈՒԹՅԱՄԲ՝ ՀՈԳԻ, ԱՆՁ, ՄԱՐՄԻՆ։ ՄԱՐՄԻՆԸ ԳՆՈՒՄ Է ԳԵՐԵԶՄԱՆ ԻՍԿ ՀՈԳԻՆ ՈՒ ԱՆՁԸ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԵՆ, ԱՍՏՎԱԾ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՆՈՐ ՉՀՈԳՆՈՂ ՈՒ ԱՆՄԱՀ, ԲԱՅՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՇՈՇԱՓԵԼԻ ՈՒ ՏԵՍԱՆԵԼԻ ՄԱՐՄԻՆ, ՈՐ ՍՏԵՂԾՎԱԾ Է ՄԵՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՎ։

ԱՅՆ ՊԵՏՔ Է ԿՐԵՆՔ ԵՐԲ ԳԱ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ։

 

Եթե հավատացյալները այս հույսը ունեն և միմյանց հուսադրում են սրանով, ապա ուրիշները չեն կարող այն ունենալ եթե չեն հավատում։

56. Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։ 57. Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ 58. Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։

Ա Կորնթացիներին 15. 56 - 58

 

Հավատալ հարությանը նշանակում է նախ վստահել այն խոստացողին, իսկ այդ խոստացողը՝ Հիսուս Քրիստոսն է։

Հին ուխտում ներկայացված է, որ Քրիստոսը պետք է կրեր մարդկության մեղքերի հետևանքը, քանի որ չկա մեկը որ կարողանա ասել անմեղ եմ։

 

3․ Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 14․ 3

 

5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ 

ԵՍԱՅԻ 53․ 5

 

8․ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9․ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10․ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։

Ա Հովհաննես 1․ 8 - 10

 

ՈՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է և ինչպես ասվեց 16 համարում՝ ԴԱՎԱՆՈՒՄ Է, նա է հավատում ընդունում ու վստահում Աստծուն։

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծու կողմից տրվող հավիտենական կյանքը՝ խոստովանելով, որ ինքդ էլ մեղավոր ես ու տարբեր մեղքեր կյանքիդ ընթացքում գործել ես։

Հավատա, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար։

Ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանի այդ ամենը ու կփրկվես։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։