ՀԱՆԿԱՐԾԱՀԱՍ ԴԵՊՔԵՐ։ Դու հավատ ունե՞ս
156 2% 3
Նոյեմբերի 13, 2020թ. Տիգրան

Մարդկային կյանքերում քիչ չեն հանկարծահաս դեպքերը՝ մահեր, հիվանդություններ, աղետնետ և այլն։ Վստահ եմ դուք էլ շատ լավ հիշում եք սեպտեմբերի 27-ին անակնկալ սկսված պատերազմը, թեև անգամ 1 օր առաջ չէինք կարող պատկերացնել իրադարձությունների այդպիսի զարգացումներ։

Եթե սպասված վտանգների դեմ մարդը փորձում է պայքարել իր միջոցների ու հնարավորությունների սահմաններում, ապա անսպասելիների համար չկան նախորոք որոշված լուծումներ։ Ակնհայտ է, որ ադամական բնություն կրող մարդը ի պատասխան չսպասված վտանգների ի հայտ գալուն, փորձում է անհապաղ օգնություն որոնելը, այդ օգնությունը կարող է փնտրել՝ մարդու, գումարի, կամ ձախողվելու դեպքում Աստծու միջոցով։

 

Ի տարբերություն անվանական քրիստոնյաների, հավատացյալները ունեն հստակ ու անփոփոխ օնգության խոստումներ Աստծուց, ինչի մասին տեղեկացել ենք Տիրոջ խոսքից։
 

29․ Երկու ճնճղուկը մեկ լումայով չե՞ն վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ 30․ Ձեր գլխի ամեն մի մազն էլ հաշվված է։ 31․ Արդ, մի՛ վախեցեք. դուք բազում ճնճղուկներից ավելին եք։

Մատթեոս 10․ 29 - 31

Աստված շատ կերպերով հայտնել էր ու այսօր էլ հայտնում է ԻՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ։ ԲԱՅՑ մարդը պատված է կասկածներով։

ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՍ ԱՄԵՆԸ ՃԻՇՏ ԵՆ․․․

ԲԱՅՑ, ԵԹԵ ՃԻՇՏ ԵՆ, ԱՐԴՅՈ՞Ք ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ԻՆՁ․․․
 

 

Իսկ ե՞րբ մարդը սկսեց կասկած ունենալ ԱՍՏԾՈՒ ՀԱՆԴԵՊ․

 

1․ Օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձն ասաց կնոջը. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք»։

ԾՆՆԴՈՑ 3․ 1

4․ Օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի. 5․ այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք՝ բարին և չարն իմացող

ԾՆՆԴՈՑ 3․ 4

 

Մարդը առաջին անգամ կասկածեց՝ Աստծու ճշմարտախոսության, բարի, հավատարիմ, սիրող լինելու վերաբերյալ, հենց Եդեմական պարտեզում։

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՉԷ, որ անհավատները չեն վստահում Աստծուն, քանի որ անգամ պարագաներ եղան, երբ Տիրոջ առաքյալները վախի ու տկարությունների ազդեցությամբ չվստահեցին Աստծուն։

 

37․ Ուժեղ փոթորիկ եղավ, և ալիքները նավի մեջ էին թափվում. նավը գրեթե ջրով էր լցվել։ 38․ Հիսուսը նավի հետևի մասում բարձի վրա քնած էր։ Նրան արթնացրին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզ հոգ չէ՞, որ կորչում ենք»։ 39․ Նա, արթնանալով, քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ խաղաղություն տիրեց։ 40․ Եվ նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդքան վախկոտ, ինչո՞ւ հավատ չունեք»։ 41․ Նրանք սաստիկ վախեցան ու իրար մեջ ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ և՛ քամին, և՛ լիճը հնազանդվում են սրան»։

Մարկոս 4․ 37 – 41

 

Այս դեպքը գրված է նաև (Մտթ. 8.23-27, Ղուկ. 8.22-25) համարներում։ Ամբողջը համադրելով տեսնում ենք․ մարդկային տկարությունը, անհավատարմությունը և Աստծու ամենակարողությունը։

Այս ամենը բնական է մեղավոր մարդու համար, քանի որ ադամական բնություն կրող մարդը չար ու անհավատարիմ է ծնվելուց ի վեր։
 

Սիրե՛լիներ, երբ այսօր Ձեր կյանքում փոթորիկներ են տեղի ունենում, դուք խուճապահար լինելով փորձում ե՞ք Աստծուն «արթնացնել» ասելով․ Տե՜ր կորսվում եմ, ուր ես։ Եթե այո, ապա Աստված քեզ պատասխանում է․ «Ինչո՞ւ ես այդքան վախկոտ, ինչո՞ւ հավատ չունես»։

 

Եթե հավատացյալները ունեն Աստծու բազմաթիվ խոստումները, ապա նրանք ովքեր վերստին ծնունդ չունեն ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԳԻՍՏ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ԼԻՆԵԼ, սակայն դա էլ նրանց ՉՊԻՏԻ ՕԳՆԻ։

ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅՍ ԲՈԼՈՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ՝ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՈՒՆԴ ՈՒՆԵՑՈՂ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՆ։

 

3․ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, Աստծու արքայությունը չի կարող տեսնել»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 3

 

ԲԱՐԴ ՉԷ! Վերստին ծնունդ նշանակում է հավատալ և ի նշան քո հավատքի սեփական բերանով խոստովանել՝ քո մեղավոր լինելը, փրկչի կարիք ունենալդ, և ԱՅԴ ՓՐԿԻՉԸ ՀԻՍՈՒՍ Է, ՆՐԱՆ ԽՆԴՐԻՐ ՈՒ ԿՕԳՆԻ։

Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։