Ծանոթացնում ես, թե՞ ծանոթանում
71 1% 1
Նոյեմբերի 14, 2020թ. Տիգրան

Նպատակների ավելի արդյունավետ իրականացման համար կազմակերպությունները կամ անհատները զբաղվում են ժամանակի կառավարմամբ։ Կառավարվում և պլանավորվում են՝ ժամերը, օրերը, ամիսները, տարիները, իսկ առանձին դեպքերում անգամ տասնամյակները։

Անհամաձայնություններից և անճշտություններից խուսափելու նպատակով, կորպորատիվ նման պլանները համաձայնվեցվում, հաստատվում և ծանոթացվում են վերադաս մարմինների հետ։

 

Ահա ընդհանուր պատկերացում ունենալու համար մի փոքր տեղեկատվություն երևույթի մասին։ Ի դեպ ևս մի բան արձանագրենք․ նման փաստաթղթեր կազմելիս սովորաբար արդեն հաստատման թույլատվությունը լինում է։

Եթե մարդը իր կյանքի արդյունավետ զարգացման համար օգտագործում է կառավարման սկզբունքը, արդյո՞ք պետք է հավատացյալները այն որդեգրեն, պե՞տք է պլանավորել կյանքը, եթե այո՛, ի՞նչու, եթե ո՛չ ի՞նչու։ Եկեք հստակեցնենք ևս մի բան․ մարդը կարող է պլաններ կազմել ոչ միայն թղթի վրա, այլ նաև սեփական մտքում։

 

Աստծու խոսքից քաջատեղյակ անձիք վստահ եմ՝ ունեն պատասխան։

Աստված իր խոսքում այս հարցի պատասխանը տվել է, ուստի կարդանք այն։

16․ Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի հարուստ մարդու արտն առատ պտուղ տվեց։ 17․ Նա ինքն իր մեջ մտածում էր ու ասում. "Ի՞նչ անեմ. տեղ չունեմ, որ իմ պտուղներն այնտեղ հավաքեմ"։ 18․ Եվ ասաց. "Այս կանեմ. իմ շտեմարանները կքանդեմ, ավելի մեծերը կշինեմ և իմ ամբողջ բերքն ու բարիքներն այնտեղ կամբարեմ։ 19․ Եվ ինքս ինձ կասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր, զվարճացի՛ր"։ 20․ Բայց Աստված նրան ասաց. "Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են. ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու"։

Ղուկաս 12․ 16 - 20

«Անմիտ այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են»։ Ո՞րքան խղճալի է մարդը, ո՞րքան անօգնական, բայց ունի անսահման չար ու հպարտ սիրտ։

 

Սիրե՛լիներ, Աստված Ձեր կյանքի համար կազմած պլաններում ստորագրում է «Ծ Ա Ն Ո Թ Ա Ց Ե Լ  ԵՄ», թե դուք եք Աստծու կամքին ծանոթանում։ Եթե աշխարհում վերադասի հաստատելը, համաձայնվելը, ծանոթանալը օգտակար է, ապա հոգևոր դաշտում այն խիստ սխալ է։

ԱՍՏՎԱԾ Է ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ՊԼԱՆՆԵՐԸ ԿԱԶՄՈՒՄ, ԻՍԿ ՄԵՆՔ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՆՔ՝ «Վ Ս Տ Ա Հ ՈՒ Մ  ԵՄ»․․․

 

3․ Տիրո՛ջը վստահիր և բարի՛ն արա, բնակվի՛ր երկրում և հետևի՛ր ճշմարտությանը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 37․ 3

5․ Ո՛վ անձ իմ, միայն Աստծո՛ւն վստահիր, որովհետև նրանից է իմ հույսը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 62․ 5

 

Իսկ վերջում հիշեցնենք՝ անկարելի է վստահել Աստծուն, հետևել Նրան, ճանաչել Նրան, եթե Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, արյամբ չես սրբվել քո մեղքերից։

Երբ Նիկոդեմոսը եկավ Հիսուսի մոտ, Տերը նրան ասաց․

3․ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, Աստծու արքայությունը չի կարող տեսնել»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 3

Բոլորին է հարկավոր վերստին ծնվել, որովհետև առանց նորից ծնվելու մարդը չի կարող երկինք մտնել։

ԲԱՐԴ ՉԷ! Վերստին ծնունդ նշանակում է խոստովանել՝ քո մեղավոր լինելը, փրկչի կարիք ունենալդ, և ԱՅԴ ՓՐԿԻՉԸ ՀԻՍՈՒՍ Է։ Հավատա, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար և չասես թե մեղավոր չես, Աստված ասում է․ «ստախոս բոլորն են մեղավոր»։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։