Աստծու խոսքում բազմաթիվ են վախճանաբանության մասին համարները։ Ինքը Տերը շատ անգամներ խոսեց այդ մասին՝ ներկայացնելով աշխարհի վախճանը։ Իրապես վախճանաբանական նյութերում քիչ չեն խորհուրդները, և դրանցից մեկի մասին պիտի խոսենք այսօր։
Մի հետաքրքիր վերլուծություն ենք կատարել, որոնելով Տիրոջ օրը և Հիսուսի/Քրիստոսի օրը բառակապակցությունները, ահա թե ինչպիսի արդյունք ունենք․
Որովհետև օրը մոտեցել է, մոտեցել է Տիրոջ օրը, ամպերի օրը. դա ազգերի կործանման ժամանակը պիտի լինի։
ԵԶԵԿԻԵԼ 30:3
Ողբացե՛ք, որովհետև մոտ է Տիրոջ օրը, որն իբրև ավերում գալու է Ամենակարողից։
ԵՍԱՅԻ 13:6
Դուք ճեղքերի տեղերը չբարձրացաք և Իսրայելի տունը պարսպով չպատեցիք, որ Տիրոջ օրը պատերազմում կանգուն լինեն։
ԵԶԵԿԻԵԼ 13:5
Ափսո՜ս այդ օրվան, որովհետև մոտ է Տիրոջ օրը և Ամենակարողի կողմից որպես ավերում է գալիս։
ՀՈՎԵԼ 1:15
Բազմություններ, բազմություններ՝ Վճիռի հովտում, որովհետև մոտ է Տիրոջ օրը Վճիռի հովտում։
ՀՈՎԵԼ 3:14
որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է, ինչպես գողը՝ գիշերով։
Ա Թեսաղոնիկեցիներին 5:2
ահա Տիրոջ օրը մութ չէ՞ և ոչ թե լույս, ու խավար, և ոչ մի լույսի նշույլ նրանում։
ԱՄՈՎՍ 5:20
Լռի՛ր Տեր Աստծու առաջ, որովհետև մոտ է Տիրոջ օրը. Տերը զոհ է պատրաստել, սրբագործել է իր հրավիրյալներին։
ՍՈՓՈՆԻԱ 1:7
դեռ վճիռը չծնած՝ օրը մղեղի պես չանցած, Տիրոջ բորբոքված բարկությունը ձեզ վրա դեռ չեկած, Տիրոջ բարկության օրը ձեզ վրա դեռ չեկած։
ՍՈՓՈՆԻԱ 2:2
Սիրե՛լիներ, ի՞նչն է այս բոլոր համարները իրար միացնում։ Եթե քննենք այս բոլոր համարները, ապա կտեսնենք մի գեղեցիկ խորհուրդ, բոլոր համարներում նշված է ՏԻՐՈՋ ՕՐԸ ինչը ներկայացնում է մեծ դատաստանի օրը։
Հաջորդիվ պետք է քննենք մեկ այլ բառակապակցություն այն է՝ ՀԻՍՈՒՍԻ/ՔՐԻՍՏՈՍԻ ՕՐԸ։ Այո՛, այն մի ուրիշ օր է և ներկայացնում է հափշտակության, գործերի քննության օրը։
ինչպես մե՛զ փոքրիշատե հասկացել եք, որ ձեր պարծանքն ենք, ինչպես դուք էլ՝ մերը Տեր Հիսուսի օրը։
Բ Կորնթացիներին 1:14
այդպիսի մեկին մատնել սատանային, որպեսզի մարմինը կորչի, և հոգին փրկվի մեր Տեր Հիսուսի դատաստանի օրը։
Ա Կորնթացիներին 5:5
Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որ անմեղադրելի լինեք Տեր Հիսուս Քրիստոսի օրը։
Ա Կորնթացիներին 1:8
որպեսզի դուք լավագույնը զանազանեք, որ Քրիստոսի օրը մաքուր լինեք ու անարատ,
Փիլիպպեցիներին 1:10
Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործն սկսեց, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։
Փիլիպպեցիներին 1:6
որ դուք ձեր մտքից շուտ չշեղվեք ու չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ որպես մեր կողմից գրված նամակով, իբրև թե Քրիստոսի օրը եկել հասել է։
Բ Թեսաղոնիկեցիներին 2:2
Ահա ևս մեկ գեղեցիկ խորհուրդ, որ ներկայացնում է Տիրոջ գալստյան 2 փուլով լինելու հանգամանքը։
Սկզբնաղբյուր (անգլերեն)՝ [ ԱՅՍՏԵՂ ]