ԶՈՀՎՈՂ ՍԵՐ։ ԱԳԱՊԵ
119 2% 2
Նոյեմբերի 18, 2020թ. Տիգրան

Սերը համաշխարհային մշակույթի և արվեստի հիմնարար թեմաներից մեկն է։ Սիրո բարդությունն ու բազմաշերտ բնույթը հանգեցրել է տարբեր լեզուներում, մշակույթներում այդ ֆենոմենի բազմաթիվ մեկնաբանությունների։

Սիրո ձևերի առաջին դասակարգումը գալիս է անտիկ հունա-հռոմեական մշակույթից։

«Էրոս» (հին հուն․՝ έρως) — տարերային զգացմունքային խանդավառ սեր՝ ուղղված սիրո առարկայի նկատմամբ պաշտամունքի.

«Ֆիլիա» (հին հուն․՝ φιλία) — ընկերային սեր կամ սեր-մտերմություն ըստ գիտակցված ընտրության.

«Ստորգե» (հին հուն․՝ στοργή) — գորովալից ընտանեկան սեր.

 

Մարդիկ սիրահարվում են, խոստանում լինել հավատարիմ, սիրել մինչև կյանքի վերջ։ Իրո՛ք, խոստացողները շատ են, բայց հավատարիմները քիչ։ Դավաճանում են ամուսինները, զավակները, ծնողները, ամեն մարդ ունակ է դավաճանել։

 

Ի հակադրություն մարդկային սիրո, որ վիճակից ու հանգամանքներից է կախված, Աստված բացահայտում է ԻՐ ՍԵՐԸ և այն մեկ այլ՝ ԶՈՀՎՈՂ ՍԵՐ է։ Այս սերը կախված չէ իրավիճակից ու հանգամանքներից։

 

«Ագապե» (հին հուն․՝ ἀγάπη) — զոհական սեր

Հենց ինքը Աստված, բնութագրվում է՝ ՍԻՐՈ ԱՍՏՎԱԾ։

11․ Արդ, եղբայրնե՛ր, ուրա՛խ եղեք, կատարյա՛լ եղեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։

Բ Կորնթացիներին 13․ 11 

 

 Ձեզանից ոմանք գուցե հարցնեն․ «ի՞սկ ինչպես սերը կարող է զոհվել»։ 

ԶՈՀՎՈՂ ՍԵՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ԶՈՀԵԼ(ԶՈՀՎԵԼ) ՀԱՆՈՒՆ ՍԻՐԵԼԻԻ, ինչի մասին մենք կարդում ենք Աստծու խոսքում։

16․ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 16

Աստված գիտի, որ մարդը մեղանչում է, իսկ մեղքի հետևանքը մահն է, ուստի տվեց Իր Որդուն, որպեսզի ով հավատա այս ամենին արդարանա։

23․ Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Հռոմեացիներին 6․ 23

 

Մինչ Հիսուս Քրիստոսի երկիր գալը, Տերը տվել էր օրենքը։ Հավանաբար դուք էլ սիրելի այցելու տեղյակ եք տասնաբանյա օրենքի մասին, իրականում այն ավելի շատ պատվիրաններից է բաղկացած։ Բայց մարդը ձախողեց ու ձախողում է այսօր էլ օրենքի պահելը։

Խնդիրը նրանում է, որ մարդը ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՀԵԼ ԱՅՆ, բայց ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՐ ԱՅՆ ՊԱՀԵԼՈՒ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԻՄԵՐ ԱՍՏԾՈՒՆ։

 

Ստախոսություն կլինի ասել, թե դու մեղք չես գործել, Աստված է վկայում, որ ստում ես․

8․ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9․ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10․ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։

Ա Հովհաննես 1․ 8 - 10

 

Աստծու զոհվող սիրո ապացույցը այն է, որ Տերը միակ արդարին՝ Հիսուս Քրիստոսին, տվեց մեր փրկության համար, բոլոր մեղավորների համար, բոլոր նրանց համար ովքեր 1 անգամ ստել են, 1 անգամ անիծել, 1 անգամ հայհոյել։

Հարկավոր չէ բարդ բաներ անել հավիտենական կյանք, մեղքերի թողություն ստանալու համար, այլ միայն հավատալ այս ճշմարտությանը, ընդունել քո մեղավոր լինելը, և ի նշան սեփական հավատքի խոստովանել  Աստծուն այս ամենը՝ պարզ աղոթքի միջոցով։

 

ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ՎԿԱՅՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻ ՄԱՍԻՆ․

5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։

ԵՍԱՅԻ 53․ 5 

36․ Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 36 

Հավատա, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար։

Ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանի այդ ամենը ու կփրկվես։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։