ԲԱԺԱՆԻ՛Ր որ ՏԻՐԵ՛Ս։ ՈՒ՞Մ, Ո՞Վ

156 1% 1
Դեկտեմբերի 2, 2020թ. Տիգրան

Բաժանիր որ տիրես (lat. divide et impera)․ շատ հայտնի արտահայտություն շրջանառվող նույնքան հայտնի կայսրությունում։

Այո՛ արտահայտությունը բավականին հին է՝ համարվում է Հռոմեական կայսրությունում շրջանառվածներից, թեև որպես գաղափարի հեղինակ որոշ աղբյուրներ մատնանշում են Ֆրենսիս Բեկոնի անունը։

Իրապես որտեղ կան զատումներ, պառակտումներ, այնտեղ կա ոչնչացման վտանգ, ուստի լիովին համաձայն ենք այս գաղափարի հետ։

Եթե պետության, ընկերների, ընտանիքի համար այս երևույթը ունի կործանարար դեր, ապա առավել խիստ վտանգավոր է հոգևոր դաշտում։

 

Նախ մի հարց հստակեցնենք։ Ո՞վ էր առաջին բաժանողը (պառակտողը)։ Հարցի պատասխանը իմանալու համար կարդանք Եսայի մարգարեությունից։

12․ Ինչպե՜ս վայր ընկար երկնքից, ո՜վ առավոտյան արուսյակ, արշալույսի որդի, գետնին տապալվեցիր. դու, որ ստորացնում էիր ազգերին։ 13․ Ինքդ ասում էիր քո սրտում. “Երկինք կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծու աստղերից էլ վեր, կնստեմ աստվածների ժողովի լեռան վրա՝ հյուսիսային ծայրամասում, 14․ կբարձրանամ ամպերի գագաթին, կնմանվեմ Ամենաբարձրյալին”։

․․․

20․ Դու թաղվելով չես միանա նրանց հետ, որովհետև դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովրդին։ Չարերի սերունդը չի հիշվի հավիտյան։

ԵՍԱՅԻ 14․ 12 - 14, 20

Առաջին բաժանում կատարողը՝ արուսյակ անունով մի հրեշտակապետ էր, ով Աստծու դեմ պատերազմելու համար՝ ըմբոստություն բարձրացրեց, փորձելով բաժանելով կործանել Աստծու թագավորությունը։

Ըմբոստություն բարձրացա՛վ, բայց միայն ⅓ մասը հրեշտակների մեղանչեցին և վտարվեցին Աստծու ներկայությունից։

4․ Եվ նրա պոչը քաշում էր երկնքի աստղերի մեկ երրորդ մասը և երկրի վրա գցում։ Վիշապը կանգնած էր այն կնոջ առաջ, որ պատրաստվում էր ծննդաբերել, որպեսզի երբ ծներ, նրա զավակին կուլ տար։

Հայտնություն 12․ 4

 

Սատանայի նպատակներ բաժանել Աստծուն իր ստեղծած սիրե՛լի էակներից՝ հրեշտակներից, իսկ ավելի ուշ  նաև մարդկանցից, նա ուզում էր ինքը պաշտվել ու խաբեությամբ տիրել բոլոր ստեղծվածներին, որքան էլ զարմանալի է նրա մոտ մասամբ այս գործը ստացվեց, աշխարհ եկավ մեղքը ու բաժանվեցին մեղավորները Սուրբ Աստծուց։

2․ այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի,

ԵՍԱՅԻ 59․ 2

 

Մարդը նույնպես բաժանվեց Աստծուց՝ մեղանչելու պատճառով։ Այո՛, Աստված այնքան սուրբ է, որ ոչ մի չնչին մեղք չի կարող ապրել Նրա ներկայության մեջ։ 

3․ Կանչում էր մեկը մյուսին և ասում. «Սուրբ, Սուրբ, Սուրբ է Զորությունների Տերը, և ամբողջ երկիրը լի է նրա փառքով»։

ԵՍԱՅԻ 6․ 3

 

Սիրե՛լի ընթերցող հիմա գուցե դուք հարցում տաք․ իսկ ի՞նչ մեղք եմ գործել ես որ պիտի դժոխք գնամ, սակայն Աստված ասում է․ բոլորն են իմ համար մեղավոր, որովհետև կրում են մեղավոր մարդկային բնություն ժառանգած իրենց նախածնողներից՝ Ադամից ու Եվայից։

Նախածնողները մեղանչեցին ու ստացան այս մեղքի բնությունը և մահվան հրամանը, ուստի այդ հրամանը վավեր է բոլոր նրանց սերունդի համար, քանի այն ժառանգական է։

19․ Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։

ԾՆՆԴՈՑ 3․ 19

 

Մարդը մեղանչեց և հաջորդ քայլը նրա մահն էր։ Սա միայն մարմնի կորուստ չէ, այլ նաև հոգու՝ հավիտենական բաժանում Աստծուց։

23․ Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Հռոմեացիներին 6․ 23

 

Աստծու շնորհը՝ հավիտենական կյանք․

Հոդվածի սկզբում խոսեցինք բաժանման մասին, բայց հիմա պետք է քննարկենք թե Տերը ինչպես փչացրեց սատանայի բաժանման ծրագիրը և թե ինչպես վերականգնեց ընկածի հետ կապը, արուսյակին ու իր խորամանկ զորքին հավիտենական կործանման դատապարտելով։

 

Աստծու փրկությունը կայացավ նրանում, որ Տերը փոխանորդական մահ կատարեց՝ ուրիշին ուղարկեց մեր մեղքերի համար մահանալու։ ԱՅԴ ՈՒՐԻՇԸ՝ ԱՍՏԾՈՒ ՈՐԴԻՆ Է՝ ԱՍՏՎԱԾ ԻՆՔԸ։

Սա նման է մի դեպքի, երբ ծանր հանցագործություն կատարած ու մահապատժի դատապարտված հանցագործի փոխարեն դատավճռի կատարման օրը ներկայանա մի անձ ու պատրաստություն հայտնի ընդունել նրա մահը, հանցագործի ազատ արձակման պայմանով․․․

16․ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ 17․ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ 18․ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 16 - 18

5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ 6․ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ 7․ Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։

ԵՍԱՅԻ 53․ 5 - 7

14․ Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց, 15․ իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց նրանով։

Կողոսացիներին 2․ 14 - 15

 

Աստված բոլորի համար բացեց հնարավորությունը Իր հետ վերամիավորվելու համար։ Այժմ բոլոր նրանք ովքեր ցանկանում են կարող են Աստծուն գալ՝ ստանալ մեղքերի թողություն, հավիտենական կյանք, մեռելներից հարության կենդանի հույս, և սրա համար ԱՆՉԱՓԵԼԻ ՄԵԾ ԳԻՆ Է ՎՃԱՐՎԵԼ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՅՈՒՆԸ։

Իսկ փոխարենը Աստված մարդուց պահանջում է միմիայն հավատք․

8․ Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ 9․ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։

Եփեսացիներին 2․ 8 - 9

4․ Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, 5․ մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված։

Եփեսացիներին 2․ 4 - 5

Հավատալ չի նշանակում զուտ վերացական հավատք, հավատալ Աստծու կամքի համեմատ նշանակում է՝ ընդունել ու հնազանդվել Աստծու կամքին։

Այսօր Տերը հենց քեզանից սպասում է, որ իրեն գաս ու պարզ աղոթքով ընդունես քո մեղավոր վիճակդ, խոստովանես՝ դու էլ բոլորի նման կյանքիդ ընթացքում խաբել ես, չար բան մտածել (այլ կերպ ասած մեղանչել ես), հավաս` քո բոլոր մեղքերիդ համար Հիսուս իր կյանքը տվեց, որպեսզի դու կարողանաս հավիտյան ապրել, երբ Տերը գա իր թագավորությամբ։

ԽՈՍՏՈՎԱՆԻՐ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՀԵՆՑ ՀԻՄԱ՝ ՊԱՐԶ ԱՂՈԹՔԻ ՄԻՋՈՑՈՎ, որպեսզի չուշանաս երբ Տերը հայտնվի իր եկեղեցին վերցնելու։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.