Չզարմացավ այլ ՀԻԱՑԱ՛Վ

132 1% 1
Դեկտեմբերի 10, 2020թ. Տիգրան

5․ Երբ Հիսուսը Կափառնաում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան 6․ և ասում. «Տե՛ր, ծառաս անդամալույծ պառկած է տանը և սարսափելի տառապում է»։ 7․ Հիսուսը նրան ասաց. «Ես կգամ, կբժշկեմ նրան»։ 8․ Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես. միայն խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ 9․ Որովհետև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, ու գնում է, մյուսին՝ ե՛կ, ու գալիս է, ծառայիս էլ թե՝ այս բա՛նն արա, և անում է»։ 10․ Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և իրեն հետևողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատ չգտա։

Մատթեոս 8․ 5 – 10

Մատթեոս և Ղուկաս (7. 1-10) առաքյալների ավետարաններում հանդիպում ենք մի դեպքի, երբ Տեր֊Հիսուս բժշկեց հարյուրապետի ծառային։ Տերը շատերին էր բժշկել, բայց այս դեպքում բժշկումը կատարվեց առանց հիվանդին տեսնելու։

Սակայն ցանկանում եմ այժմ ուսումնասիրության առարկա չդարձնենք նրա հավատքը, այլ Տեր֊Հիսուսի վերաբերմունքը․ Հիսուս զարմացավ։

Աստված մարդ չէ, ու չի կարող զարմանալ․ Աստծու համար դեռ չեղած ամեն բան եղածի պես է, ինչպե՞ս կարող է անակնկալի գալ ու զարմանալ այս դեպքից։

Բնագրային բառն է՝ θαυμάζω, որ նշանակում է՝ զարմանալ / հիանալ։

 

Այո Աստված մարդ չէ՛, ու չզարմացավ, այլ հիացավ․․․



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.