ԽՈՍՏԱՑՎԱԾ ՓՐԿԻՉԸ Ո՞Վ Է: ՄԱՍ 1

116 1% 1
Դեկտեմբերի 11, 2020թ. Տիգրան

Այպիսի նախաբանով սկսենք այս հոդվածը․

25․ Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է և ի վերջո երկրի վրա կկանգնի.

ՀՈԲ 19․ 25

Վերոհիշյալ համարը գրված է Հոբի գրքում և ներկայացնում է Հոբի սպասումը խոստացված փրկչի (מָשִׁיחַ‎) հայտնվելուն։

ՀԱՐՑ․ Ի՞սկ ինչու էր Իսրայելը սպասում փրկչի։ Պատասխանը գտնելու համար պետք է վերադառնալ սկիզբ՝ Ծննդոց․

21․ Եվ Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից հանդերձներ պատրաստեց և հագցրեց նրանց։

ԾՆՆԴՈՑ 3․ 21

Աստված զգուշացրել էր մարդուն՝ չուտես որ չմեռնես, մարդու անհնազանդությունից հետո (տես՝ Ծննդոց 3․ 1 - 20 ) հրամանը պետք է կատարվեր (տես․՝ Հռոմեացիներին 6․ 23), քանի որ Աստծու անսուտն խոսքն էր, սակայն Տերը նրանց դատավճռից փրկելու եղանակ առաջ քաշեց՝ խոստանալով փոխանորդական զոհ մարդ էակի համար։

Սիմվոլիկ կերպով մեղքի կատարման պահին զոհ մատուցվեց՝ մի անմեղ կենդանի, մինչ իրական զոհը աշխարհ կգար փրկության գործի կատարման նպատակով։

 

Ժողովուրդը սպասում էր Փրկիչ, մարգարեները մարգարեանում Տիրոջ մոտալուտ գալուստը, խիստ մեծ էր Իսրայելի նեղությունը՝ Հռոմեական կայսրության լուծի պատճառով, և միակ հույսը խոստացված առաջնորդն էր․

7․ Հետո ասացի. «Ահա ես գալիս եմ. գրքի թերթերում գրված է իմ մասին. 8․ Քո կամքը կատարել կամեցա, ո՛վ իմ Աստված, և քո օրենքն իմ սրտի մեջ է»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 40․ 7 - 8

 

Գալիք թագավորը պետք է համայն մարդկության մեղքերի համար մեռներ (տես․՝  ԵՍԱՅԻ 53․ 4 - 6), բայց շատերը այլ բան էին փնտրում Նրա մեջ՝ հզոր, ազդեցիկ ու զորեղ թագավոր, ով իրենց համար «դրախտ» կկառուցեր Երկրի վրա։ 

19․ Ահա ես այն ժամանակ պիտի վարվեմ քեզ բոլոր տառապեցնողների հետ և պիտի ազատեմ կաղին և պիտի ժողովեմ աքսորվածին և նրանց գովելի ու անվանի պիտի անեմ նրանց, ում նախատինքը բոլոր երկրներում էր։ 20․ Այն ժամանակ ձեզ պիտի բերեմ և այն ժամանակ պիտի հավաքեմ ձեզ, որովհետև ձեզ անվանի և գովելի պիտի անեմ երկրի բոլոր ժողովուրդների մեջ, երբ որ ձեր գերությունը վերադարձնեմ ձեր աչքի առաջ»,- ասում է Տերը։

ՍՈՓՈՆԻԱ 3․ 19 - 20

Բերված համարում ներկայացվեց այն թագավորությունը, որ Տերը պիտի հաստատեր, սակայն թագավորությունը կախակայվեց՝ Փրկչին մերժելու (խաչելու) պատճառով։

 

Խոստացված Փրկիչը եկավ, ու Իսրայալեը չընդունեց Նրան, և ահա փրկության ծրագիրը հասավ հեթանոսներին, ովքեր հավատքով դառնում են Աստծու զավակները՝ ստանալով մեղքերի թողություն և հավիտենական կյանք։

48․ Հեթանոսները, այս լսելով, ուրախանում էին և Տիրոջ խոսքը փառաբանում։ Եվ հավատացին նրանք, ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար։

Գործք Առաքելոց 13․ 48

 

Այդուհանդերձ Իսրաելը շարունակում է սպասել փրկչի, ով պետք է լինի հզոր թագավոր և զորացնի իրենց ազգը։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.