ԻՆՉՊԵ՞Ս ԿՐԹՎԵԼ։ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ԽՈՍՔԻՑ

149 1% 1
Դեկտեմբերի 16, 2020թ. Տիգրան

Անհատների և պետությունների համար խիստ կարևոր մի բան է կրթությունը։ Ինձ թվում է կհամաձայնեք, որ ուսում չստացած/թերի ստացած անձիք խոցելի խումբ են հանդիսանում՝ խաբեբաների, զեղծարարների, համար, ուստի բոլորն էլ այս կամ այն չափով ցանկանում են` կրթվել, կրթել երեխաներին, կրթել ժողովրդին։ Հարցի մեկ այլ կողմն է, որ որոշները գործածում են հեռուստատեսությունը իրենց/ուրիշներին բթացնելու և տկարամիտ դարձնելու նպատակով։

Եթե համեմատության դնենք երկրի բնակչության այսօրվա կրթվածության մակարդակը նախկին դարերի հետ, կտեսնենք անհամեմատելի աճ՝ ինչի շոշափելի պատճառներից մեկն էլ համացանցի ստեղծումն էր։ Սակայն ունենք մի անժխտելի փաստ․ «այսօր» ժողովուրդը անհամեմատելի կրթված է, բայց «երեկ» մենք ավելի շատ էինք ըմբռնում։ Փաստորեն՝ թեև գիտությունը ամենուրեք է և յուրաքանչյուր բակում կան տասնյակ բակալավրեր/մագիստրոսներ, բայց հասարակությունը կրթված չէ՞։

 

Խնդիրը իրականում հանդիսանում է նրանում, որ մենք մեր կրթության ոլորտում մեծ բաց ենք թողել, և դա Աստծու խոսքն է․

28․ Եվ մարդուն ասել է. “Ահա Տիրոջ երկյուղն է իմաստությունը, և չարությունից հեռանալը խելք է”»։

ՀՈԲ 28․ 28

 

Մարդուն իմաստություն գտնելու համար պետք է նախ Աստծուց վախ ունենալ, այս վախը բռնատիրական վախ չէ, այլ մարդու համար որդիական պատասխանատվություն։

Մենք կարող ենք լինել պրոֆեսորներ, դոցենտներ, ասպիրանտներ, բայց Եթե ցանկանում ենք ժողովուրդը իրապես կրթված և խելացի լինի՝ պետք է ամենքս անհատապես ծանոթանանք մեզ ստեղծող Աստծու հետ։

9․ Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ 10․ Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց և իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։

Ա Հովհաննես 4․ 9 - 10

 

Աստծուն հետևելու, ճանաչելու, ասել է թե՝ ԻՐԱՊԵՍ ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ,  պիտի Տիրոջը գաս՝ քո կյանքի ընթացքում գործած մեղքերից Հիսուս Քրիստոսի արյամբ սրբվես։

Երբ Նիկոդեմոսը եկավ Հիսուսի մոտ, Տերը նրան ասաց․

3․ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, Աստծու արքայությունը չի կարող տեսնել»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 3

Բոլորին է հարկավոր վերստին ծնվել, որովհետև առանց նորից ծնվելու մարդը չի կարող երկինք մտնել։

ԲԱՐԴ ՉԷ! Վերստին ծնունդ նշանակում է խոստովանել՝ քո մեղավոր լինելը, փրկչի կարիք ունենալդ, և ԱՅԴ ՓՐԿԻՉԸ ՀԻՍՈՒՍ Է։ Հավատա, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար և չասես թե մեղավոր չես, Աստված ասում է․ «ստախոս բոլորն են մեղավոր»։

Քո պարզ բառերով Տիրոջը աղոթքով դիմիր և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.