ՍՊԱՆԴԱՆՈՑ ԵՆ ՎԱԶՈՒՄ ՄՈՐԹՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ․․․

240 0% 1
Դեկտեմբերի 18, 2020թ. Տիգրան

Մեր կյանքում հանդիպող ունայնությունների (անարժեք բաների) մասին Աստվածաշնչում հիշատակված է բազմաթիվ անգամներ։ Հետաքրքրաշարժ է, որ հիշատակվող համարների մեծամասնությունը գրված է՝ Ժողովողի գրքում։

Ինչպես ամբողջ Աստծու խոսքը, նույնպես այս գիրքը ևս գրված է Սուրբ Հոգու ներշնչմամբ, բայց հատկանշական է հատկապես այս դեպքում հետևյալ փաստը․ ում գրչով գրվեց գիրքը, խիստ հարուստ էր՝ ուներ մտքի ու սրտի ուզածը կատարելու հնարավորություն։

Այո՛ հարուստ էր, բայց ինքը ասում է․

Ո՛վ երիտասարդ, ուրախացի՛ր քո պատանեկության ժամանակ, և քո սիրտը քեզ թող զվարճացնի քո երիտասարդության օրերին. քայլի՛ր քո սրտի ճանապարհներով և ըստ քո աչքերի հայացքների, բայց իմացի՛ր, որ այդ ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու։

ԺՈՂՈՎՈՂ 11. 9

Այլ կերպ ասած՝ սիրե՛լի երիտասարդ, այդ ընթացքիդ համար, որ հիմա քեզ դուր է գալիս, մի օր պիտի պարտավորվես պատասխան տալ։

 

Երիտասարդների համար զգուշանող մեկ այլ կոչ հանդիպում ենք «Առակներ» գրքի մեջ․

23․ Որովհետև պատվիրանը ճրագ է, իսկ ուսուցումը՝ լույս, խրատի հանդիմանությունը՝ կյանքի ճանապարհ, 24․ Որպեսզի պահպանեն քեզ չար կնոջից, անառակ կնոջ շողոքորթող լեզվից։

ԱՌԱԿՆԵՐ 6․ 23 - 24

* շողոքորթող = נָכְרִיָּֽה׃ (գայթակղեցնող)

 

Իսկ անպարկեշտ կնոջը մոտեցող մարդուն Աստված բնութագրում է հետևյալ կերպ․

21․ Իր բազում համոզիչ խոսքերով հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությամբ խոտորեցրեց նրան։ 22․ Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ խենթը՝ պատժվելու։ 23․ Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։ 24․ Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ և ուշադրությո՛ւն դարձրեք իմ բերանի խոսքերին։ 25․ Թող սիրտդ չխոտորվի դեպի նրա ճանապարհները. մի՛ մոլորվիր նրա շավիղներում։ 26․ Որովհետև նա շատերին է տապալել, և նրա սպանածները բազմաթիվ էին։ 27․ Նրա տունը դժոխքի ճանապարհն է, որ մահվան սենյակներ է իջնում։

ԱՌԱԿՆԵՐ 7․ 21 - 27

 

Սակայն շատերը գուցե ասեն․ ես այսպես չեմ վարվում՝ խիստ հավատարիմ եմ, պահպանողական, բարոյական, սիրալիր․․․ և այսպես մի քանի րոպե։

Այո՛ հավատում ենք, որ գործնականորեն այսպես չես վարվել, բայց Տեր֊Հիսուս ասում է․

27․ Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Մի՛ շնանա" (Ելք 20.14, Բ Օր. 5.18)։ 28․ Բայց ես ասում եմ ձեզ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլինի։

Մատթեոս 5․ 27 - 28

21-րդ դարի սատանայի լծակներից է այս վերջինը և դեռ շատ-շատ փոքր հասակից մանուկներին բռնում են սրանով՝ օգտագործելով «անմեղ» մուլտֆիլմերը։

 

Սիրե՛լի ընթերցող, եթե դու նույնպես այս, կամ այլ մեղքերով քեզ բեռնավորված ես զգում ԲԱՐԻ ԼՈՒՐ ՈՒՆԵՆՔ ՔԵԶ՝ ԼՈՒԾՈՒՄ ԿԱ․ քեզ համար Տեր֊Հիսուս իր կյանքը տվեց՝ խաչի վրա, որ եթե դու հավատաս ու խոստովանես՝ որ բոլորի նման մեղավոր ես և ունես փրկչի կարիք, ՓՐԿՎԵ՛Ս։

16 Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ 17 Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ 18 Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։

Հովհաննես 3․ 16 

 

ՇԱՏ ՀԵՇՏ Է, ԱՅՍՔԱՆ ՏԱՐԻ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՊՐԵԼՈՒՑ ԵՎ ՄԵՂՔԸ ԱՐԵՎԱԾՂԿԻ ՊԵՍ ԿԵՂԵՎԱԶՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ՝ ՏԵՐ-ՀԻՍՈՒՍԻՆ ԳՆԱ, ՆԱ ՔԵԶ ԿՄԱՔՐԻ ԲՈԼՈՐ ՄԵՂՔԵՐԻՑԴ, ՔԵԶ ԻՐ ԶԱՎԱԿԸ ԿԴԱՐՁՆԻ, ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԿՏԱ, ՈՒ ԲՈԼՈՐ ՄԵՂՔԵՐԴ ԿՆԵՐԻ

Պարզապես մի աղոթք արա՝ խնդրելով Աստծուն որ ների քո մեղքերը ու տա հավիտենական կյանք՝ Տեր Հիսուսի արյան արժանիքով։ Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին։ Նման աղոթքի օրինակ կարող ես տեսնել սեղմելով [ Ա Յ Ս Տ Ե Ղ ]։

 

Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.