Ե՞ՐԲ ՋԱՆՔ ԱՆԵԼ, ԻՍԿ ԵՐԲ Ո՛Չ
73 1% 1
Դեկտեմբերի 21, 2020թ. Տիգրան

Աշխարհիկ, թե՛ հոգևոր կյանքում հաջողությունների հասնելու հաստատուն հենք է ջանասիրությունը։ Ջանասեր աշակերտները, ուսանողները, աշխատակիցները, բոլորն էլ գնահատված են հասարակության կողմից։ Սրան հակառակ՝ ծուլություն, անբանություն, որ դատապարտվում է թե՛ աշխարհում, թե՛ հոգևոր դաշտում։

 

Սուրբ գրքում տարբեր պարագաների մեջ գործածված են՝ ջանք, ջանալ, տքնել և նույնիմաստ բառերը։ Ջանալ նշանակում է․ ջանք թափել՝ ճիգ գործադրել որևէ ցանկալի արդյունքի, որևէ նպատակի հասնելու համար։

 

Տիրոջ խոսքի հայերեն թարգմանության (ՆՎԱԱ թարգ․) մեջ որոնելով «ջանալ» բառը՝ հանդիպում ենք այն 10 անգամ, բավականին հետաքրքիր փաստ է՝ համարների ճնշող մեծամասնությունում օգտագործված է տարաբնույթ բնագրային բառեր, ինչի մասին անպայման կխոսենք։

 

Հենց սկզբում ասացինք, թե ինչ դրական ազդեցություն ունի ջանասիրությունը, ուստի կարծում եմ շատերին զարմանք կպատճառի այն հանգամանքը, որ Տերը նշված 10 դեպքերից 3-ում բառացի կամ անուղղակի հորդորում է ջանք չանել։

Վստահ եմ, որ Տիրոջ խոսքից քաջատեղյակ մարդիկ արդեն հասկացան՝ այս դեպքերը վերաբերվում են մարմնի գործերի (երկրավոր խնդիրների) համար հոգալուն։

 

1) Կարդանք նախ առաջին դեպքը․

28․ Եվ հագուստի համար ինչո՞ւ եք հոգում. նայե՛ք վայրի շուշաններին՝ ինչպե՛ս են աճում. ո՛չ ջանք են թափում, ո՛չ էլ մանում։

Մատթեոս 6․ 28

ջանք թափել (բնագրում՝ κοπιῶσιν / տքնում)

2) Նույն համարը և օգտագործված բառը հանդիպում ենք նաև՝ Ղուկաս 12․27 համարում։

 

3) Հաջորդ դեպքը կարող ենք հանդիպել Հռոմեացիներին գրված թղթում․

16․ Ուրեմն ողորմությունը կախված չէ կամեցողից, ո՛չ էլ ջանք գործադրողից, այլ Աստծուց, որ ողորմում է։

Հռոմեացիներին 9․ 16

ջանք գործադրողից (բնագրում՝ τρέχοντος / վազողից)

Գրվածի միտքը լավ հասկանալու համար կարող եք ինքնուրույն կարդալ նաև 15 համարը, ուր ներկայացվում է Տիրոջ ինքնիշխանությունը և մարդու անզորությունը։

 

ԱՅՍՊԻՍՈՎ Ե՞ՐԲ ՋԱՆԱԼ կամ ՋԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴԱՐԵԼ․․

Պատասխանի համար կրկին պետք է կարդանք Աստծու խոսքից․

16․ Դրա համար ինքս միշտ ջանք եմ թափում, որ Աստծու և մարդկանց առաջ մաքուր խիղճ ունենամ։

Գործք Առաքելոց 24․ 16

ջանք եմ թափում (բնագրում՝ ἀσκῶ / վարժվել)

 

12․ Նույնպես էլ դուք. քանի որ հոգևոր պարգևներին նախանձախնդիր եք, եկեղեցու ամրացման համա՛ր ջանք թափեք։

Ա Կորնթացիներին 14․ 12

ջանք թափեք (բնագրում՝ ζητεῖτε / փնտրեք)

 

5․ Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով։՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ 6․․․

Բ Պետրոս 1․ 5

ջանք թափելով (բնագրում՝ παρεισενέγκαντες / ներդնելով)

 

3․ Սիրելինե՛ր, ամեն ջանք թափեցի, որ ձեզ մեր ընդհանուր փրկության մասին գրեմ. հարկ եղավ, որ գրեմ ձեզ ու խնդրեմ, որ պայքարեք մեկընդմիշտ սրբերին ավանդված հավատի համար.

Հուդա 1․ 3

 ջանք թափեցի (բնագրում՝ σπουδὴν / ջանասիրաբար)

 

Որպեսզի բոլոր համարները չբերենք կարող եք ինքներդ ուսումնասիրել հետևյալ համարները․

  1. Բ Կորնթացիներին 7:11,
  2. Ղուկաս 12:27,
  3. Հուդա 1:3,
  4. Տիտոսին 3:8,
  5. Մատթեոս 6:28,
  6. ԴԱՆԻԵԼ 6:14,
  7. Բ Պետրոս 1:5,
  8. Ա Կորնթացիներին 14:12,
  9. Հռոմեացիներին 9:16,
  10. Գործք Առաքելոց 24:16

 

Ամփոփելով այս ամենը կարող ենք ասել․ մենք ՉՊԻՏԻ ՀՈԳԱՆՔ այն ամենի համար ինչը ՕԳՏԱԿԱՐ ՉԷ ՄԵՐ ԿԱՄ ԱՅԼՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԸՆԹԱՑՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ, և սա բնավ չի նշակում մեր մարմնավոր խնդիրները բարձիթողի անել, այլ սրանում էլ աղոթքով և խնդրվածքով կատարել մեզանից պահանջվածը։

 

 

Ի ԴԵՊ ԱՄԲՈՂՋ ՀՈԴՎԱԾԸ ՄԻՄԻԱՅՆ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՎԱԾ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է, ԵԹԵ ԴՈՒՔ ՀԱՎԱՏՔՈՎ ԱՍՏԾՈՒ ԶԱՎԱԿԸ ԴԱՐՁԱԾ ՉԵՔ՝ ԱՍԵԼ Է ԹԵ ՉԵՔ ԱՊԱՇԽԱՐԵԼ, ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՊՐԵԼ ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔ։

Ապաշխարել նշանակում է․ այսքան տարի՝ ինքդ քո համար ապրելուց, մեղք գործելուց հետո, կյանքդ հանձնես Տեր֊Հիսուսին։ Աստված այսօր բոլորին կանչում է իրեն․ ազգերին, անհատներին, բոլորի՛ն։ Եթե ընդունես այս հրավերը՝ Տերը կգա ու կբնակվի քո սրտի մեջ, կփոխի կյանքդ, կմաքրի մեղքերդ ու հավիտենական կյանք կտա։

Պետք չունես մարդուն գնալու ու մարդուն խնդրելու, քո տանը պարզ աղոթքով անգամ սեփական բառերով Տեր֊Հիսուսին դիմիր ու ասա․

 

«Տեր֊Հիսուս խնդրում եմ ներիր իմ մեղքերը, օգնիր ճանաչեմ՝ որ դու իմ փրկիչն ես, փոխիր իմ կյանքը ու այն դու ղեկավարիր քո փառքի համար»։

 

Եթե գիտակցաբար, աղոթքը աղոթեցիր, ապա Աստված հավատարիմ է և քեզ ո՛չ միայն մեղքերի թողություն տվեց, այլ նաև հավիտենական կյանք, և Իր զավակը լինելու արտոնություն։

18․ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 18