ԽՈՍՏԱՑՎԱԾ ՓՐԿԻՉԸ Ո՞Վ Է: ՄԱՍ 2

135 1% 1
Դեկտեմբերի 24, 2020թ. Տիգրան

Նախորդ հոդվածներից մեկում խոսել ենք մարդկությանը, և մասնահատուկ Իսրայելին խոստացված փրկչի մասին, ներկայացրել․ Տիրոջ մարմնով ծնունդը և իր ժողովրդի կողմից մերժվելը՝ խաչեցին։ Եթե չեք կարդացել այն, ապա կարող եք կարդալ սեղմելով  [ Ա Յ Ս Տ Ե Ղ ]։

 

Եթե հիշում եք նախորդ հոդվածը վերջացրեցինք հետաքրքիր նախադասությամբ՝ «այդուհանդերձ Իսրաելը շարունակում է սպասել փրկչի, ով պետք է լինի հզոր թագավոր և զորացնի իրենց ազգը։»։ Իսրայելը սպասում է իր փրկչին, նրան սպասում են և՛ մուսուլմանները, և՛ ծիսական քրիստոնեությունը, և՛ այլ կրոններ։

Տերը ինքը՝ Հիսուս Քրիստոս, մարգարեացավ այս ամենի մասին․

Ես իմ Հոր անունով եկա, և ինձ չեք ընդունում։ Եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5․ 43

 

Իսրայելը ՊԻՏԻ ընդունի նրան ով իր անունով՝ իր կամքը կատարելու համար, գա նրանց։ Վստահ եմ շատերդ գիտեք, որ այս անձնավորությունը սատանայի որդին է՝ սատանան ինքը մարմնի մեջ հայտնված։ Նրա մասին Տիրոջ խոսքը ասում է․

5․ Նրան բերան տրվեց մեծ-մեծ խոսելու ու հայհոյելու, և նրան իշխանություն տրվեց քառասուներկու ամիս գործելու։ 6․ Նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դեմ՝ հայհոյելու նրա անունը, նրա բնակարանը ու երկնքում բնակվողներին։ 7․ Եվ նրան իշխանություն տրվեց սրբերի դեմ պատերազմելու ու նրանց հաղթելու։ Նրան իշխանություն տրվեց բոլոր ցեղերի, ժողովուրդների, լեզուների և ազգերի վրա։ 8․ Նրան երկրպագելու են երկրի վրա բնակվող բոլոր նրանք, որոնց անունները աշխարհի սկզբից ի վեր գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում։

Հայտնություն 13․ 5 - 8

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ԼՍԵՔ ՍԵՂՄԵԼՈՎ  [ Ա Յ Ս Տ Ե Ղ ]։

 

Որոշ մարդիկ հարցնում են․ ի՞սկ ինչ կլինի մեր՝ եկեղեցու, վիճակը։ Աստծու խոսքը այս ամենի պատասխանն էլ ունի։

16․ քանի որ Տերն ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծու փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի, և Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն, 17․ և հետո մենք՝ ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք՝ Տիրոջը դիմավորելու, և այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ 18․ Ուրեմն միմյանց մխիթարե՛ք այս խոսքերով։

Ա Թեսաղոնիկեցիներին 4․ 16 - 18

ՄԻՆՉ ՍԱՏԱՆԱՅԻ ՀԱՅՏՆՎԵԼԸ՝ ԵՎ ԱՅՆ ՆԵՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԸ ՈՐ ՊԻՏԻ ԳԱ, ԵԿԵՂԻՆ ԿԼԻՆԻ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ։

Մեր ցանկությունն է, որ բոլորը այս նեղության ժամանակներից ազատվեն, սակայն Աստված ռոբոտներ չունի՝ այլ զավակներ, ուստի եթե ուզում ենք Տեր֊Հիսուսի հետ ապրել մեր կյանքը, գիտակցաբար պետք է նրան հանձնվենք։

 

ՇԱՏ ՀԵՇՏ Է, ԱՅՍՔԱՆ ՏԱՐԻ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՊՐԵԼՈՒՑ ԵՎ ՄԵՂՔԸ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՊԵՍ ԿԵՂԵՎԱԶՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ՝ ՏԵՐ-ՀԻՍՈՒՍԻՆ ԳՆԱ, ՆԱ ՔԵԶ ԿՄԱՔՐԻ ԲՈԼՈՐ ՄԵՂՔԵՐԻՑԴ, ՔԵԶ ԻՐ ԶԱՎԱԿԸ ԿԴԱՐՁՆԻ, ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԿՏԱ, ՈՒ ԲՈԼՈՐ ՄԵՂՔԵՐԴ ԿՆԵՐԻ

Պարզապես մի աղոթք արա՝ խնդրելով Աստծուն որ ների քո մեղքերը ու տա հավիտենական կյանք՝ Տեր Հիսուսի արյան արժանիքով։ Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին։ Նման աղոթքի օրինակ կարող ես տեսնել սեղմելով [ Ա Յ Ս Տ Ե Ղ ]։

 

Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.