ՀԱՎԱՏ։ ՍԿՍԵՆՔ 2021 ԹԻՎԸ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ
83 1% 1
Դեկտեմբերի 27, 2020թ. Տիգրան

Հավատ․ որքա՞ն կարևոր մի բան է սա քրիստոնեության մեջ։ Անտրամաբանական ճշմարտություն է՝ թեև մեր ընթացքի համար խիստ կարևոր է հավատը, սակայն շատերս բավարար չենք արժանավորում այն։

Հավատ բառը բացատրվում է այսպես՝ «հաստատուն համոզմունք, անխախտ վստահություն որևէ բանի նկատմամբ»։ Եթե մենք հավատքին վերաբերվենք ո՛չ թե եթերային մի երևույթի պես, այլ՝ վստահություն, համոզմունք, որ առաջանում է սիրո հետևանքով, ապա կնկատենք՝ սրա հետ մենք արդեն ծանոթ էինք, երբ առաջին քայլերն էինք անում այս աշխարհում։

 

Օրինակ բերենք՝

Մայրը իր փոքրիկին հորդորում է, որ պետք չէ խաղալ հոսանքի հետ, քանի որ հոսանքահարվելու վտանգը կա։ Փոքրիկը իր նոր սկսվող կյանքում գիտություն և աշխատանքային փորձառություն չունի հոսանքի մասին, ուստի նա հավատում է, որ մայրիկի ասածը չկատարելու դեպքում կվնասվի։

Փաստորեն առօրյա օրինակը ցույց տվեց, որ հավատը՝ վստահություն և համոզմունք է մեկի խոսքի/գործի նկատմամբ ում համար դու սիրելի ես։

 

Այսօր Աստված մեզ ասում է․ ո՛վ մարդ դու մեղավոր ես, քանի որ քո նախահայրը մեղք է գործել ու այդ մեղքը ժառանգաբար փոխանցել քե՛զ։ Դու կարիք ունես ինձ հետ հաշտվելու։ Դու կարիք ունես ընդունել, որ մեղավոր բնություն կրելու հետևանքով կյանքիդ ընթացքում՝ ստել, չարախոսել, այլ կերպ ասած մեղանչել ես խախտելով իմ օրենքը։ Ընդունելու համար այս ամենը մեզանից պահանջվում է հավատք։

1․ Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է

Եբրայեցիներին 11․ 1

 

Մենք սեփական աչքերով չենք տեսել վերոհիշյալը, սակայն մեր կյանքում տեսնում ենք դրա հետևանքները։

56․ Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։

Ա Կորնթացիներին 15․ 56

Այո՛ մենք մեռնում ենք, քանի որ մի ժամանակ մեղանչել ենք և ստացել մեր գործերի արդար հատուցումը։ Սակայն մահը իրենից չի ենթադրում միայն ֆիզիկական ոչնչացում, մարդը անմահ էակ է, ուստի նրա մահը՝ դա ֆիզիկական և հոգևոր ոչնչացում է՝ հավիտենական կործանում դժոխքում։

 

Շատերս լսել ենք, որ մարդիկ փրկվում են միայն հավատքով, բայց չգիտենք այդ ինչ հավատք է։ Ճշմարտություն կայանում է նրանում, որ մեր մեղքերի հետևանքով Աստված չկամեցավ մենք մեռնենք, այլ մեր մահը որոշեց կրել ինքը՝ Իր Որդիով։

16․ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 16 

24․ Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այս կյանքը նրա Որդու մեջ է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5․ 24

 

Հիսուս մեռավ, մեռավ քանի որ մենք մեղանչել էինք և կարիք կար, որ մեղավորը մեռներ։ Աստծու խոսքը այս մահը բնորոշում է հետևյալ կերպ․

5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ 6․ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։

ԵՍԱՅԻ 53․ 5 - 6

 

ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ, ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ, ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ստանալու համար բավարար չէ միայն մտքի հավատք, մենք ապացուցելու համար մեր հավատքը՝ սեփական բերանով խոստովանում ենք  այս ամենը ՏԵՐ֊ՀԻՍՈՒՍԻՆ և մեր կյանքը հանձնում ԻՐԵՆ։

ՇԱՏ ՀԵՇՏ Է, ԱՅՍՔԱՆ ՏԱՐԻ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՊՐԵԼՈՒՑ ԵՎ ԲԱԶՄԱԹԻՎ ՄԵՂՔԵՐ ԳՈՐԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ՝ ՏԵՐ-ՀԻՍՈՒՍԻՆ ԳՆԱ, ՆԱ ՔԵԶ ԿՄԱՔՐԻ ԲՈԼՈՐ ՄԵՂՔԵՐԻՑԴ, ՔԵԶ ԻՐ ԶԱՎԱԿԸ ԿԴԱՐՁՆԻ, ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԿՏԱ, ՈՒ ԲՈԼՈՐ ՄԵՂՔԵՐԴ ԿՆԵՐԻ։ Չասե՛ս չեմ մեղանչել կամ անմեղ եմ, քանի որ նման կերպով Աստծուն ես ստախոս անվանում։

8. Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9. Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10. Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։

Ա Հովհաննես 1. 8 - 10

Անհավատները ասում են, բոլորն են մեղք գործում, կամ թող նշան ցույց տա Աստված որ հավատանք, բայց ամենամեծ նշանը որ կարող ենք մենք տեսնել, դա անհավատ մարդու փոփոխվող ընթացքն է, երբ նա հավատում ու իր կյանքը Աստծուն է հանձնում։

ՄԻ ՀԵՏԱՁԳԻՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԴ ՍՏԱՆԱԼԸ, ՄԱՐԴԻԿ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ԻՆՉ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՍԿՍԵԼ 2021 ԹԻՎԸ, ԴՈՒ ՍԿՍԻ՛Ր ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ԿՅԱՆՔՈՒՄԴ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ։ 

 

Այսօր եթե Աստված քո սրտի հետ խոսեց ու հասկացար, որ կարիք ունես Տեր֊Հիսուսին կյանքդ տալու, մի աղոթք արա՝ խնդրելով Աստծուն որ ների քո մեղքերը ու տա հավիտենական կյանք՝ Տեր Հիսուսի արյան արժանիքով։ Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին։ Նման աղոթքի օրինակ կարող ես տեսնել սեղմելով [ Ա Յ Ս Տ Ե Ղ ]։

Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18