ԱՄԱՆՈՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

171 1% 1
Դեկտեմբերի 29, 2020թ. Տիգրան

Ամանորը նշվում է շատ երկրներում։ Այս տոնը այն փոքրաթիվներից է, որ մարդկությանը խինդ, ծիծաղ, ամեն բան նոր էջից սկսելու հույս է ներշնչում։ Վստահ եմ սակավթիվները կլինեն, որ ամբողջ կյանքում այս օրը չեն տոնել։

Մեր երկրում ամանորը նշում ենք հունվարի 1-ին։ Կարծում եմ տհաճ անակնկալ կլինի իմանալ, որ օրվա ընտրության արմատները և հայերեն բառի ծագումնաբանությունը գալիս են կռապաշտությունից՝ հռոմեացիները «յանուս» անունը կրող, իսկ հայերը՝ «ամանոր», կուռքին էին պաշտում։

 

Քրիստոնյաներս այս տոնը նաև «ասոցացնում ենք» մեր փրկչի ծննդյան հետ, ինչպես նախորդ տարին անցավ և նորը սկսվեց, առավել մահը և մեղքը անցան ու ընկղմվեցին Տիրոջ հաղթության մեջ։

17․ Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր ստեղծված է. հներն անցան, ահա ամեն բան նոր եղավ։

Բ Կորնթացիներին 5․ 17

Հավելյալ համար՝ ԵՍԱՅԻ 25․ 8

 

Ամանորից առաջ ամբողջ ժողովուրդը իրարանցման մեջ է (անշուշտ բացառություն եղավ այս տարին), բոլորը ցանկանում են լավագույնս պատրաստվել տարեմուտին։ Սակայն հոգևոր դաշտում իրավիճակի հակապատկերն է․ մենք սեփական ջանքերով ոչինչ չենք կարող անել, որպեսզի պատրաստվենք մեր մեղքերից ու դրանց դատապարտությունից ազատվելուն։

8․ Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ 9․ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։

Եփեսացիներին 2․ 8 - 9

 

Աստծուց ստացվող փրկությունը մեզ տրված անվճար նվեր է։ Աստված մեզ նվիրել է՝ հավիտենական կյանք, մեղքերի թողություն, Աստծու որդի լինելու իրավունք, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՄԵՐ ՆՎԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԱՍՏԾՈՒՆ ԳԱՆՔ։

Աստված մեզնից ոչինչ չի սպասում, մեղքերի թողություն և փրկություն ստանալու համար պահանջվում է ՄԻԱՅՆ ՀԱՎԱՏՔ։

9․ Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես.

Հռոմեացիներին 10․ 9

 

Սիրե՛լի ընթերցող, այսօր Տեր֊Հիսուս փրկիչդ է, եթե նրան չգաս պիտի մահվանիցդ հետո Տերը քո արդար դատավորը լինի։ Այն ժամանակ քո կյանքի բոլոր մեղքերի համար պետք է դատապարտվես, քանի որ ոչ ոք չի կարող իր մեղքերի համար հատուցել, և դատապարտությունն անգամ հայտնի է՝ հավիտենական մահ․ դժոխք, ապա ծծումբով այրված կրակե լիճ։

 

ԱՍՏԾՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՊԱՐԶ Է․

ՏԵՐ֊ՀԻՍՈՒՍԻՆ ԱՐԻ, ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՍ ՄԱՐԴՈՒՆ ԳՆԱԼՈՒ,  ՔՈ ՏԱՆԴ ՄԵՋ  ՊԱՐԶ ԱՂՈԹՔՈՎ ԱՍՏԾՈՒՆ ԴԻՄԻՐ ՈՒ ԿՅԱՆՔԴ ՆՐԱՆ ՏՈՒ՛Ր․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ որ մեղավոր եմ, խնդրում եմ ներիր ինձ, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր իմ դարձրու ինձ քո որդին և օգնիր, որ ճանաչեմ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես»։

 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերդ ներեց և հավիտենական կյանք տվեց։

Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.