Երբեմն ընկերներս անպարկեշտ բաներ են անում: Ի՞նչ պետք է անեմ․ (Got Questions KIDZ)

114 3% 3
Հունվարի 3, 2021թ. Տիգրան

ՀԱՐՑ․ Երբեմն ընկերներս անպարկեշտ բաներ են անում: Ի՞նչ պետք է անեմ։

ՊԱՏԱՍԽԱՆ․

Հնազանդվեք Աստծուն և օգնեք Ձեր ընկերներին սխալ չվարվել․

Եթե Ձեր ընկերները սխալ բան են անում, դուք պետք է լուրջ, բայց բարի ձայնով խնդրեք նրանց դադարեցնել: Փորձեք համոզել նրանց այլ բան անել: Երբ համոզեք օգտակար գործ անել, այլ երեխաներ նույնպես հնարավոր է միանան Ձեզ: Եթե նրանք չեն դադարի իրենց անպարկեշտ վարքը, պարզապես հեռացեք:
 

Եթե ինչ-որ մեկին վիրավորում են, կամ նկատում եք իրավիճակի անկանխատեսելի լրջացում՝ օգնություն խնդրեք մեծահասակներից: Եթե Ձեր ընկերները շարունակում են վատ բաներ անել, ապա դուք պետք է նոր ընկերներ ձեռք բերեք, ովքեր Ձեզ դժվարության չեն մատնի:

 

Աստված միշտ տեսնում է այն, ինչ մենք անում ենք, և նա գոհ է երբ մենք ճիշտ ընտրություն ենք կատարում․ հատկապես երբ դա դժվար է: Երբ Հիսուսը ապրում էր երկրի վրա, նա նույնպես փորձվեց սատանայից, ուստի հասկանում է, թե ինչ ենք մենք զգում: Սակայն ի տարբերություն մեզ, Հիսուսը երբեք չընտրեց սխալ ճանապարհը՝ մեղքը:

 

Աղբյուր՝ Got Questions KIDZ (https://www.gqkidz.org/bad-friends.html)

 

Հավելում․

Աստծու խոսքը նման դեպքերի համար մեզ զգուշացնում է հեռու մնալ չար ընկերային միջավայրից, որպեսզի նրանց ազդեցությունը մեր վարքն էլ չապականի։

33․ Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են։ 

Ա Կորնթացիներին 15․ 33



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.