Ստեղծիչը ստեղծվածների փոխարեն

93 1% 1
Հունվարի 8, 2021թ. Տիգրան

Աստծու խոսքը բնորոշում է աստվածապաշտրության խորհուրդը (գաղտնիքը) մեծ․

16․ Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։

Ա Տիմոթեոսին 3․ 16 

Առաջին հայացքից գուցե այս գաղափարը խորթ հնչի։ Ինչպե՞ս կարող է աստվածպաշտությունը լինել գաղտնիք։ Սակայն նույն համարում տրված է բացատրությունը․ Աստված մարմնով հայտնվեց։

 

Ստեղծիչը մարդու կերպարանք առավ, ապրեց անմեղ կյանքով, մեռավ իմ ու քո մեղքերի դատավճիռը կրելով։

7․ Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։ 

ԵՍԱՅԻ 53․ 7

 

Պատկերացնում եք մի երկրի թագավոր մահվան դատապարտված իր ծառաների մահը համաձայնի կրել՝ այն էլ անարժան ծառաների համար չարչարվելու եղանակով․․․ Տեր֊Հիսուս հոժարեց խաչի մահով մեռնել մեզ համար։

 

Իսկ փոխարե՞նը․․ փոխարենը Տերը պահանջում է միայն հավատք։

 

Սիրե՛լի ընթերցող, այսօր Տեր֊Հիսուս փրկիչդ է, եթե նրան չգաս պիտի մահվանիցդ հետո Տերը քո արդար դատավորը լինի։ Այն ժամանակ քո կյանքի բոլոր մեղքերի համար պետք է դատապարտվես, քանի որ ոչ ոք չի կարող իր մեղքերի համար հատուցել, և դատապարտությունն անգամ հայտնի է՝ հավիտենական մահ․ դժոխք, ապա ծծումբով այրված կրակե լիճ։

 

ԱՍՏԾՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՊԱՐԶ Է․

ՏԵՐ֊ՀԻՍՈՒՍԻՆ ԱՐԻ, ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՍ ՄԱՐԴՈՒՆ ԳՆԱԼՈՒ,  ՔՈ ՏԱՆԴ ՄԵՋ  ՊԱՐԶ ԱՂՈԹՔՈՎ ԱՍՏԾՈՒՆ ԴԻՄԻՐ ՈՒ ԿՅԱՆՔԴ ՆՐԱՆ ՏՈՒ՛Ր․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ որ մեղավոր եմ, խնդրում եմ ներիր ինձ, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր իմ դարձրու ինձ քո որդին և օգնիր, որ ճանաչեմ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես»։

 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերդ ներեց և հավիտենական կյանք տվեց։

Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.