ԳՏՆՈՒՄ Է ՓՆՏՐՈՂԸ
88 1% 1
Հունվարի 11, 2021թ. Տիգրան

Գտնում է փնտրողը։ Իսկ ի՞նչ փնտրողը։

Մենք կյանքում փնտրում ենք տարատեսակ բաներ․ մանուկ հասակում մեզ համար փնտրում են լավ մանկապարտեզ, ապա դպրոց, մեծանալով այս դերը ստնաձնում ենք ինքներս՝ որոնում աշխատանք, հայթայթում կեցության համար անհրաժեշտ միջոցներ։ Անշուշտ կան նաև բացառություններ․ ծույլ մարդիկ երազում են, ցանկանում, բայց չեն ուզում ջանք թափել փնտրածը ստանալու համար։

25․ Ծույլի ցանկությունը սպանում է նրան, որովհետև նրա ձեռքերը մերժում են աշխատել։

ԱՌԱԿՆԵՐ 21․ 25
 

Այո՛ լավ է լինել աշխատասեր, սակայն սրանից առավել լավ է փնտրել հավիտենական՝ մնայուն բաները։
 

33․ Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի։

Մատթեոս 6․ 33

 

Աստծու արքայությունը և նրա արդարությունը․․․

Աստծու խոսքը մեզ պատվիրում է նախ փնտրել ԱՍՏԾՈՒ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ  ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ։ Փնտրելու համար մենք ունենք միայն մեկ վստահելի աղբյուր՝ այն Աստծու խոսքն է։

1․ Ի՞ՆՉ Է ԱՍՏԾՈՒ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ․

31․ Քարոզում էր Աստծու արքայությունը և ամենայն համարձակությամբ անխափան ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։ 

Գործք Առաքելոց 28․ 31
 

Ի՞սկ ինչ էր խոսում Տեր Հիսուսի մասին, երբ քարոզում էր Աստծու արքայությունը, ՄԻ ԲԱՆ՝ ՀԻՍՈՒՍՆ Է ՍՊԱՍՎԱԾ ՔՐԻՍՏՈՍԸ, ՓՐԿԻՉԸ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾԻ ՀԱՄԱՐ։
 

2․ Ի՞ՆՉ Է ԱՍՏԾՈՒ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ․

21․ Բայց հիմա Աստծու արդարությունը հայտնվել է օրենքից անկախ՝ օրենքի և մարգարեների կողմից վկայված լինելով, 22․ այսինքն՝ Աստծու արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միոջոցով է բոլոր հավատացողների համար, որովհետև խտրություն չկա։ 23․ Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։ 24․ Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։ 

Հռոմեացիներին 3․ 21 – 24


 

ԵԹԵ ՄԵՆՔ ԱՅՍ ԵՎ ՆԱԽՈՐԴ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՄԱՐՆԵՐԸ ԻՐԱՐ ՀԵՏ ԿԱՐԴԱՆՔ ԿՍՏԱՆԱՆՔ ԱՅՍՊԻՍԻ ՊԱՏԿԵՐ․

Քարոզում էր Աստծու արքայությունը և ամենայն համարձակությամբ անխափան ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին (, ՈՐ) Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։ 


 

Փրկություն՝ մեղքից, դժոխքից, դատաստանից․․․ Աստված կամեցավ մեզ փրկել՝ մեր մահը Իր Որդուն տալով, ու չցանկացավ դատապարտել՝ օրենքի արդարության պահանջը մեզ վրա դնելով։

 

Հիսուս մեռավ:

Մենք մեղանչել էինք և կարիք կար, որ արյուն թափվեր մեղավորի, սակայն Տերը ինքը մե՛ր փոխարեն մեր մա՛հը կրեց։ 

5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ 6․ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։

ԵՍԱՅԻ 53․ 5 - 6

Փոխարենը միայն մարդ արարածից պահանջելով հավատք․


 

ՇԱՏ ՀԵՇՏ Է, ԱՅՍՔԱՆ ՏԱՐԻ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՊՐԵԼՈՒՑ ԵՎ ԲԱԶՄԱԹԻՎ ՄԵՂՔԵՐ ԳՈՐԾԵԼՈՒՑ ՀԵՏՈ՝ ՏԵՐ-ՀԻՍՈՒՍԻՆ ԳՆԱ, ՆԱ ՔԵԶ ԿՄԱՔՐԻ ԲՈԼՈՐ ՄԵՂՔԵՐԻՑԴ, ՔԵԶ ԻՐ ԶԱՎԱԿԸ ԿԴԱՐՁՆԻ, ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ԿՏԱ, ՈՒ ԲՈԼՈՐ ՄԵՂՔԵՐԴ ԿՆԵՐԻ։

ՔԵԶԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՔՈ ԱԶԱՏ ԿԱՄՔՈՎ ԿՅԱՆՔԴ ԱՍՏԾՈՒՆ ՏԱԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ․․

 

Պարզապես Տեր֊Հիսուսին կյանքդ տուր՝ պարզ մի աղոթքով, խնդրելով Աստծուն որ ների քո մեղքերը ու տա հավիտենական կյանք՝ Տեր Հիսուսի արյան արժանիքով։ Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին։ Նման աղոթքի օրինակ կարող ես տեսնել սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։