ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

204 1% 2
Հունվարի 14, 2021թ. Տիգրան

Հայ գրականության հայտնի բալլադներից է՝ Հովհաննես Թումանյանի «Չարի Վերջը» (1908թ․) ստեղծագործությունը։ Շատերիս է ծանոթ միամիտ կկվի և խաբեբա աղվեսի պատմությունը։ Բովանդակության նպատակն է․ ներկայացնել չարի պատիժը, որ պիտի գա անկախ ներկա թվացյալ հաջողությունների։

Երբ մենք՝ հայերս, ասում ենք չար, ակամայից վերհիշում ենք Թուրքերին՝ Օսմանյան կայսրության ու Թուրքիայի կողմից իրագործած ցեղասպանությունը, ներքուստ սպասելով այն օրվան, երբ կգա չարի վերջը (կամ դատապարտումը)։

 

Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն Աստված մեզ իր խոսքով հայտնում է՝ մի ժամանակ ինքներդ եք ցանկացել ճանաչել չարը, երբ անհնազանդություն գործեցիք։
 

17․ բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։

ԾՆՆԴՈՑ 2․ 17

 

Չարի գիտության ծառ․ ի՞նչ է ներկայացնում չարի գիտության ծառը, եթե ոչ ճանաչել, գիտենալ չարը՝ այսինքն մեղքը։

 

Հիվանդություններ, պատերազմներ, սով, աղքատություն ահա ինչն է մարդը համարում չար։ Սակայն Աստծու խոսքը մեզ ներկայացնում է, որ սրանք ո՛չ թե չարն են, այլ չարի՝ մեղքի, հետևանքը։

19․ Որովհետև անում եմ ոչ թե բարին, որ ուզում եմ, այլ անում եմ չարը, որ չեմ ուզում։ 20․ Ուրեմն եթե անում եմ այն, ինչ ես չեմ ուզում, այլևս ե՛ս չեմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։

Հռոմեացիներին 7․ 19 - 20

 

Այսպիսով եթե ցանկանում ենք տեսնել չարի վերջը, մեզ պետք է փնտրել մեր փափագած մեղքից ազատում․․․

Մեղքը մեր առօրյա կյանքում ամենուրեք կարող ենք հանդիպել, այն այնպես է մխրճվել մեր կյանքի մեջ, որ դարձել է «նորմալ»։

10․ Որովհետև ով ամբողջ օրենքը պահի և մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին պարտական կլինի. 

Հակոբոս 2․ 10

 

Ոչ ոք չի կարող ազատվել մեղքից՝ այսինքն հավիտենական մահից, եթե փորձի սեփական գործերի շնորհիվ մաքրվել։ Աստված մեղավոր և անկարող մարդու փոխարեն ազատման միջոց բացեց՝ մեղքից և դժոխքից։ Նրանք ովքեր հավատան և խոստովանեն իրենց մեղավոր լինելը կփրկվեն չարից և մոտալուտ չարի վերջից՝ մարդկության, վերջից։

23․ Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ 

Հռոմեացիներին 6․23

2․ Որովհետև Հիսուս Քրիստոսով կենարար Հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։

Հռոմեացիներին 8․ 2
 


 

ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏԾՈՒ ՈՐԴՈՒ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՅԱՆ ԳՆՈՎ Է․ Դժվարհասկանալի է Աստծու կատարած գործը, Տերը կամեցավ մարդ արարածի և նրա մեղքերի դատապարտությունը ինքը վերցնել, որպեսզի հավատացողները ստանան հավիտենական կյանք։

 

18․ Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց

Ա Պետրոս 3․ 18

 

Այսօր Աստված ամենուրեք պատվիրում է ապաշխարել, քանի որ ՉԱՐԻ ՎԵՐՋԸ՝ մեղքի ու մեղավորի, մարդու և այս աշխարհի իշխանի վերջը չափազանց մոտ է։

Եթե չապաշխարես ու Տեր֊Հիսուսին քո կյանք չհրավիրես, պիտի գնաս դժոխք՝ ուր ցավ և տառապանք է։

 

Խույս տալու միջոցը մեկն է․ Տեր֊Հիսուսին դիմիր պարզ աղոթքով, կարևոր չի բառերդ ու նախադասություններիդ ճոխությունը, պարզ աղոթքով խնդրիր Տեր֊Հիսուսին ներել քո մեղքերը, որովհետև դու էլ բոլորի նման մեղավոր ես։ Խնդրիր Աստծուն փոխել քո կյանքը, բնակվել քո սրտում, և սրբել խաչափայտին թափված Իր Սուրբ արյամբ։
 

9․ Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես. 

Հռոմեացիներին 10․ 9



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.