Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԱՆԵՍ ԵՐԲ ՄԵՌՆԵՍ
134 1% 1
Հունվարի 16, 2021թ. Տիգրան

Մարդը բանական էակ է․ կարողանում է մտածել, տրամաբանել, որոշումներ կայացնել։ Մարդը միակն է բնության մեջ, որ ընդունակ է խոսելու։ Որոշ թռչուններ, օրինակ՝ թութակը, նույնպես ունեն ձայնային վերարտադրության ունակություն, սակայն խոսքի համար անհրաժեշտ է երկրորդային ազդանշանային համակարգ, որն ամբողջությամբ բնորոշ է միայն մարդուն։

Մարդը միակ ստեղծված էակն է, որ ունի իր արարչի նմանությունը։ Այս փաստի մասին մենք տեղեկանում ենք՝ կարդալով Ծննդոց գիրքը։

 

26․ Եվ Աստված ասաց. «Մեր պատկերով ու մեր նմանությամբ մարդ արարենք, որպեսզի իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, անասունների ու ամբողջ երկրի վրա և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ 

ԾՆՆԴՈՑ 1․ 26

 

Այո՛ Տերը ստեղծեց մեզ իր նմանությամբ, սակայն 21-րդ դարում ապրող մարդը կարող է ականատես լինել մարդկային կերպարանքը կորցնող էակների, ովքեր սեփական մարմինը դարձրել են փորձադաշտ՝ դաջվածքների, փիրսինգների, կոսմետիկ վիրահատական միջամտությունների և նմանօրինակ բաների համար։
 

Մարդը նաև գիտակից էակ է, մենք ունակ ենք իմաստավորել մեր կյանքը՝ եթե աշխարընկալման ճիշտ հիմք ունենանք։

Քրիստոնյաների համար այդ հիմքը Աստվածաշունչն է, իսլամում ղուրանը, բուդդիզմում բուդդավականան։ Թեև մեզ՝ քրիստոնյաներիս համար, անգամ զուգահեռներ անցկացնելը թյուրիմացություն է, սակայն աշխարհիկ մարդկանց համար ասենք․ բուդդիզմը մարդուն հուսադրում է լավ գործեր կատարել, որպեսզի ապագայում պատվավոր մարմնի մեջ վերամարմնավորվել։ Իսլամը հուսադրում է պահել օրենքը, սա օրենք է անմաքուրներին սպանելու և միակ ճշմարիտ աստծուն հետևելու մասին։

 

ԻՍԿ ՄԵՆՔ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆՔ ԻՐ ՍՏԵՂԾԱԾ ԷԱԿԻՆ ԱՅՆՉԱՓ ՍԻՐՈՂ ԱՍՏԾՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀՈԺԱՐԵՑ ՄԵԶ ՄԵՂՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՌՆԵԼ ՈՒ ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԴՐՎԵԼ։

16․ Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։

Ա Տիմոթեոսին 3․ 16


 

Ի՞նչու պիտի որևէ մեկը մեռներ․

Աստծու խոսքը շատ հստակ հայտնում է, որ մի ժամանակ մեղանչել և անհնազանդություն ենք կատարել Ստեղծիչի դեմ, այսպիսով ապականել ենք մեր անմեղ կարգավիճակը։
 

9․ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։ 10․ Նա պատասխանեց. «Պարտեզում քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի»։ 11․ Եվ Աստված ասաց. «Ո՞վ ասաց քեզ, թե դու մերկ ես. արդյոք կերա՞ր այն ծառից, որից պատվիրել էի քեզ, որ չուտես»։ 12․ Ադամն ասաց. «Կինը, որ ինձ տվեցիր, նա՛ տվեց ինձ այդ ծառի պտղից, և ես կերա»։ 13․ Եվ Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»։ Կինն ասաց. «Օձն ինձ խաբեց, և ես կերա»։

ԾՆՆԴՈՑ 3․ 9 – 13

 

Ժամանակակից իրականության մեջ ի՞նչ արժեք ունի խոսքը, ներկա իրականությունում բեկվող խոսքը անվանում է գաղափարական նոր կողմնորոշում։ Սակայն կար ժամանակ, երբ թագավորները իրենց հրամանի անփոփոխելի լինելու պատճառով տուժում էին (օր․՝ Դանիելին առյուծների վանդակը նետելու հրամանը)։

Եթե մարդը այսպիսի կարևորություն է տալիս իր խոսքին (թեև ոչ այսօր), ապա որքան առավել Աստված լինելով Սուրբ և Ճշմարիտ, կարող էր թույլ տալ իր օրենքի հանդեպ անհնազանդություն։

 

Մարդը մեղանչելով հատեց թույլատրելի օրենքը, հաջորդող իրադարձությունները կամ պետք է ապացուցեր Օրենքի Զորությունը, կամ բերեր անպատժելիության մթնոլորտի ձևավորման։

Սակայն Աստված, որ մեծ է ողորմությամբ և գթությամբ, կամեցավ արդարության պատիժը Ինքը կրել, այսպիսով մեռնել մարդու գործած մեղքի համար։

13․ Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։ 14․ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15․ 13 – 14


 

Աստված ինչպե՞ս կարող էր մահանալ․

Հավանաբար շատ սակավաթիվ մարդիկ կլինեն երկիր մոլորակի վրա, ովքեր չեն լսել Հիսուս Քրիստոսի մասին։ Ամեն տարի մենք նշում ենք Սուրբ Ծննդյան տոները, ավետում Փրկչի ծննդյան մասին, սակայն քչերն են գիտակցում, որ այն ՓՐԿԻՉԸ ում մասին այդքան անուշադրությամբ լսում ենք՝ ԻՆՔԸ ՍՏԵՂԾԻՉ ԱՍՏՎԱԾՆ Է ՄԱՐՄՆՈՎ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ՀԱՅՏՆՎԱԾ։

 

Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված․ 3 ԱՍՏՎԱԾ ԲԱՅՑ ՄԵԿ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆ։ (տես․՝ Ա Հովհաննես 5. 7)

Որդի Աստված՝ Հիսուս Քրիստոս, մեր մեղքերի համար խաչը բարձրացավ որ իր մահով ազատություն տա մեզ։

10․ Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, նրա հետ հաշտվեցինք իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք նրա կյանքով, երբ հաշտվել ենք։

Հռոմեացիներին 5․ 10

 

 

Ի՞նչ է սպասում Աստված մեզանից․

Տերը մեզ արդարացնելու համար մեռավ և 3-րդ օրը հարություն առավ, այսօր Աստված բոլորին առաջարկում է մեղքերի թողություն, հավիտենական կյանք, Աստծու որդի լինելու հնարավորություն, փոխարենը մեզնից սպասելով միայն հավատք։ Հավատք ոչ թե երևութական, այլ Տեր Հիսուսին սեփական կյանքը նվիրելու հավատք-ցանկություն։


 

Եթե դու հիմա ցանկանում ես, որ շատերի նման քո կյանք նույնպես Տեր Հիսուսը գա և փոխի կյանքիդ ընթացքը, իր Հոգիով բնակվի քո մեջ, տալով՝ մեղքերի թողություն, հավիտենական կյանք, կարող ես այսպիսի պարզ աղոթքով խնդրել Աստծուն այդ մասին ․․․․
 

“ Տեր Հիսուս, ես խոստովանում եմ, որ մեղավոր մարդ եմ և քո առջև տարաբնույթ մեղքեր եմ գործել։ Ընդունում եմ Տեր քո Խոսքում գրված ամեն ճշմարտությունները և հավատում եմ, որ դու ինձ մեղքի դատապարտությունից փրկելու համար մեռար։

Հավատում եմ Աստված իմ, որ 3-րդ օրը հարություն առար և ցանկանում ես ինձ էլ այսօր հոգևոր հարություն տալ։ Խնդրում եմ, որ փոխես իմ կյանքը և քո հոգով բնակություն հաստատես իմ սրտում։

Այս ամենը քո թանկագին անունով կխնդրեմ։ Ամեն։ ”