ԱԹԵԻԶՄ։ Հյումի աշխատությունը

151 1% 1
Հունվարի 19, 2021թ. Տիգրան

Աթեիզմի զարգացման գործընթացում ամենահայտնի հույն մտածողը Էպիկուրուսն էր (մ․թ․ա․ 300թ․)։ Հիմնվելով Դեմոկրիտեսի և Ատոմիստների գաղափարների վրա, նա ընդունում էր նյութապաշտական փիլիսոփայությունը, որի համաձայն տիեզերքը կառավարվում է հավանականության օրենքներով, չկա աստծո միջամտության կարիքը։ 

 

Դեյվիդ Հյումը իր «Երկխոսություններ բնական կրոնի մասին» (1779թ․) աշխատությունում մեջբերել է Էպիկուրուսի փաստարկը՝ չարի խնդրի մասին։
 

Ի՞նչ է այն իրենից ներկայացնում․

Հյումը կարծում էր, որ աշխարհում գոյություն ունեցող չարը լավագույն ապացույցն է նրա, որ Աստված գոյություն չունի։

Աշխատությունում ասվում է․
 

«Եթե Աստված գոյություն ունի, ուրեմն Աստված ամենազոր է, ամենագետ ու բարոյապես կատարյալ է:

Եթե Աստված ամենակարող է, ապա Աստված նաև զորություն ունի վերացնելու բոլոր չարիքները:

Եթե Աստված ամենագետ է, ապա Աստված գիտի, երբ է տեղի ունենում չարը:

Եթե Աստված բարոյապես կատարյալ է, ապա Աստված ցանկություն ունի վերացնել բոլոր չարիքները:

Չարը գոյություն ունի:

Եթե չարը գոյություն ունի, և Աստված գոյություն ունի, ապա կա՛մ Աստված զորություն չունի վերացնելու չարը, կա՛մ չգիտի երբ են տեղի ունենում չարիքները, կա՛մ ցանկություն չունի վերացնելու բոլոր չարիքները: Հետեւաբար, Աստված գոյություն չունի:»

 

 

Աստծու սուրբ և կատարյալ խոսքը իր մեջ ներառում է բերված բոլոր կետերի պատասխանները, սակայն Խոսքը տրված չէ հասկանալ նրանց, ովքեր նախասահմանված էին կորսվելու համար․․․
 

Աստված գթացող և համակ սեր է (Ա Հովհաննես 4․ 8;16, ՄԻՔԻԱ 7․ 18)։ Նա կատարյալ է (Մատթեոս 5․ 48, Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22․ 31)։ Չպատահած իրադարձությունները Աստծու համար արդեն եղածների պես են (Եբրայեցիներին 4. 13, ՍԱՂՄՈՍՆԵՐ 139. 1 – 7)։ Աստված ատում է մեղքը ինչը ծնում է մեղքին (ՍԱՂՄՈՍՆԵՐ 5. 4 – 5):
 

«Փաստարկների» կիզակետը հանդիսանում է 5-րդ կետը՝ ինչու՞ է Աստված թույլ տալիս չարին գոյություն ունենալ։

 

ՊԱՏԱՍԽԱՆ․ Տրված հարցի պատասխանը լավագույնս կարող ենք ստանալ կարդալով Մատթեոսի 13֊րդ գլխում՝ որոմների առակը․
 

24․ Հիսուսը նրանց մեկ այլ առակ էլ պատմեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերմ ցանեց։ 25․ Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ և ցորենի մեջ որոմ ցանեց ու գնաց։ 26․ Երբ խոտը բուսնեց ու պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ 27․ Տանտիրոջ ծառաները մոտեցան նրան և ասացին. "Տե՛ր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր։ Ուրեմն այդ որոմը որտեղի՞ց է"։ 28․ Իսկ նա ասաց նրանց. "Թշնամի մարդն է դա արել"։ Ծառաները նրան ասացին. "Հիմա ուզո՞ւմ ես՝ գնանք, դրանք քաղհանենք"։ 29․ Նա ասաց. "Ո՛չ, որոմը քաղելիս միգուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անեք։ 30․ Թողե՛ք, որ մինչև հունձքը երկուսը միասին աճեն, և հունձքի ժամանակ հնձողներին կասեմ. "Նախ որո՛մը քաղեք ու խրձե՛ր կապեք այրելու համար, իսկ ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանի մեջ"»։

Մատթեոս 13․ 24 - 30

 

ՄԵՂՔԸ այսօր ամբողջ աշխարհում է տարածված, սակայն ստեղծվածները որպեսզի կարողանան որոշում կայացնել՝ արդյո՞ք ցանկանում են ապրել առանց մեղքի, նախ պետք է անցնեն մեղսալի աշխարհի միջով։ Այսպիսով չարի գոյությունը աշխարհում ո՛չ թե արդյունք է Աստծու ցանկության, այլ արդյունք՝ մեղքի գոյության․

29 համարում ասվեց․ ․․․․"Ո՛չ, որոմը քաղելիս միգուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անեք


 

Այո՛, շատ հաճախ մենք տեսնում ենք արտաքին պատկերը և շատ մեծ է հավանականությունը սխալվելու։ Որոշում կայացնելու համար մենք պետք է ճանաչենք չարը, այսինքն հասկանանք նրա բնույթը, որպեսզի վերջնականորեն ընտրենք ում ենք ցանկանում ծառայել՝ Աստծուն, թե սատանային։ (Բ ՕՐԵՆՔ 30. 19)

 

Ապա 30 համարում շարունակում է․ և հունձքի ժամանակ հնձողներին կասեմ. "Նախ որո՛մը քաղեք ու խրձե՛ր կապեք այրելու համար, իսկ ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանի մեջ"»։
 

Եվ իրոք սահմանված է մի օր, որ Աստծու խոսքը բնութագրում է՝ Տիրոջ օրը, երբ պիտի  Տերը մաքրի աշխարհը չարից, սակայն մինչ այդ օրը Աստված ամբողջացնում է իր զավակների թիվը՝ ամենուրեք քարոզելով ապաշխարություն։
 

6․ Ողբացե՛ք, որովհետև մոտ է Տիրոջ օրը, որն իբրև ավերում գալու է Ամենակարողից։

ԵՍԱՅԻ 13․ 6

8․ Եվ Տիրոջ զոհի օրը պիտի պատժեմ իշխանավորներին և թագավորի որդիներին և բոլոր օտար զգեստ հագնողներին։

ՍՈՓՈՆԻԱ 1․ 8

 

Աստծուն ճանաչելու և նրան հետևելու համար կա մեկ միջնորդ՝ նրա անունը Տեր Հիսուս Քրիստոս է։ Աստված կամեցավ, որ մեր մեղքերի պատիժը Իր Որդու վրա դնի, որպեսզի ով որ հավատա մեղքերի թողություն և հավիտենական կյանք ստանա։


 

Տերը մեզ արդարացնելու համար մեռավ և 3-րդ օրը հարություն առավ, այսօր Աստված բոլորին առաջարկում է մեղքերի թողություն, հավիտենական կյանք, Աստծու որդի լինելու հնարավորություն, փոխարենը մեզնից սպասելով միայն հավատք։ Հավատք ոչ թե երևութական, այլ Տեր Հիսուսին սեփական կյանքը նվիրելու հավատք-ցանկություն։


 

Եթե դու հիմա ցանկանում ես, որ շատերի նման քո կյանք նույնպես Տեր Հիսուսը գա և փոխի կյանքիդ ընթացքը, իր Հոգիով բնակվի քո մեջ, տալով՝ մեղքերի թողություն, հավիտենական կյանք, կարող ես այսպիսի պարզ աղոթքով խնդրել Աստծուն այդ մասին ․․․․
 

 

“ Տեր Հիսուս, ես խոստովանում եմ, որ մեղավոր մարդ եմ և քո առջև տարաբնույթ մեղքեր եմ գործել։ Ընդունում եմ Տեր քո Խոսքում գրված ամեն ճշմարտությունները և հավատում եմ, որ դու ինձ մեղքի դատապարտությունից փրկելու համար մեռար։

Հավատում եմ Աստված իմ, որ 3-րդ օրը հարություն առար և ցանկանում ես ինձ էլ այսօր հոգևոր հարություն տալ։ Խնդրում եմ, որ փոխես իմ կյանքը և քո հոգով բնակություն հաստատես իմ սրտում։

Այս ամենը քո թանկագին անունով կխնդրեմ։ Ամեն։ ”


 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.