ԴՈՒ ՀԱՎԱՏՈՒՄ Ե՞Ս ԱՍՏԾՈՒՆ։ Դևերն էլ են հավատում ու սարսափում․․․

143 1% 2
Հունվարի 22, 2021թ. Տիգրան

Ի՞նչ է հավատը։ Համաձայան հայերեն բացատրական բառարանի այն նկարագրվում է՝ հաստատուն համոզմունք, անխախտ վստահություն որևէ բանի նկատմամբ: Սակայն համաձայնեք՝ այս բացատրությունը ամբողջական չէ, քանի որ տեսանելի բաներին հավատալը անիմաստ է։

 

Աստծու խոսքը հավատը նկարագրում է այսպես․

1․ Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է

Եբրայեցիներին 11․ 1

 

Նախորդ հոդվածներից մեկում խոսել ենք հավատի մասին, ուստի հիմա չպիտի խոսենք բուն հավատքի, այլ թե ինչի վրա ենք մենք հավատ դնում։

 

Աստվածաշնչում մենք հանդիպում ենք բազմաթիվ դեպքեր, երբ հավատը փրկում է մարդկանց․ (Ղուկաս 17:19, Ղուկաս 18:42, Մարկոս 2:5 և այլն)։ Սակայն ինչպիսի՞ հավատ ունեին այս մարդիկ և ինչի՞ կամ ու՞մ հանդեպ էր իրենց հավատքը, որ այն բնորոշվեց փրկարար։

Պատասխանը կրկին Աստծու խոսքից է․

Հիսուսի անվան հանդեպ հավատը ոտքի կանգնեցրեց սրան, որին դուք տեսնում և ճանաչում եք, և նրանով հավատը ձեր բոլորի առաջ սրան այս առողջությունը տվեց։

Գործք Առաքելոց 3․ 16

Այս համարներում ներկայացված հավատը, զուտ երևութական չէ, մուսուլմանները նույնպես հավատում են Տեր Հիսուսին, դևերը նույնպես հավատում են, սակայն Աստծու սպասած հավատը իրենից ենթադրում է նաև գործնական քայլ՝ ընդունել քո մեղավոր վիճակը և անձնական ազատ կամքով հրավիրել Աստծուն թագավորելու քո սրտի մեջ։
 

17․ Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից։

Հռոմեացիներին 10․ 17

Այո նման գործնական հավատ ունենալու համար նախ անձը պիտի լսի, այնուհետև ազատ կամքով խոնարհաբար Խոսքը ընդունելն է տալիս փրկություն։


 

Այսպիսիով Աստծու սպասած հավատը, միմիայն հիմնվում է Հիսուս Քրիոստոսի անձի և կատարած գործի վրա։ 

16․ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ 17․ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ 18․ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 16 - 18

 

ԱՍՏՎԱԾ ԻՐ ՈՐԴԻՆ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ՈՎ ՈՐ ՆՐԱՆ ՀԱՎԱՏԱ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՆԱ։

ՓՈԽԱՐԵ՞ՆԸ․ փոխարենը սպասում է միայն քո հավատը, որպեսզի որոշում կայացնես կյանքդ Տիրոջդ տալ։

22․ Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք։

Հակոբոս 1․ 22

 

Այսօր Տեր Հիսուս փրկիչդ է, եթե նրան չգաս պիտի մահվանիցդ հետո Տերը քո արդար դատավորը լինի։ Այն ժամանակ քո կյանքի բոլոր մեղքերի համար պետք է դատապարտվես, քանի որ ոչ ոք չի կարող իր մեղքերի համար հատուցել, և դատապարտությունն անգամ հայտնի է՝ հավիտենական մահ․ դժոխք, ապա ծծումբով այրված կրակե լիճ։

 

ԱՍՏԾՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՊԱՐԶ Է․

ՏԵՐ֊ՀԻՍՈՒՍԻՆ ԱՐԻ, ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՍ ՄԱՐԴՈՒՆ ԳՆԱԼՈՒ,  ՔՈ ՏԱՆԴ ՄԵՋ  ՊԱՐԶ ԱՂՈԹՔՈՎ ԱՍՏԾՈՒՆ ԴԻՄԻՐ ՈՒ ԿՅԱՆՔԴ ՆՐԱՆ ՏՈՒ՛Ր։

Ահա նման աղոթքի օրինակ․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես»։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն։

 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերդ ներեց և հավիտենական կյանք տվեց։

Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.