Իսկ քո բարեխոսը ո՞վ է

169 1% 2
Հունվարի 31, 2021թ. Տիգրան

Մարդ արարածը իր կյանքի ընթացքում գործում է տարաբնույթ մեղքեր։ Աստծու խոսքը պատվիրում է՝ մի ստի՛ր, սակայն մենք շատ հաճախ ստում ենք, մի սպանի՛ր, սակայն մեր չար խոսքերով «սպանում ենք» (տես՝ Ելք 20․ 13-16, Մատթեոս 5․ 21-22), և Տերը մեզ բնորոշում է՝ «մեղքերի և հանցանքների մեջ մեռածներ» (տես՝ Եփեսացիներին 2․ 1)։
 

Աշխարհիկ օրինակը եթե վերցնենք․ անարժան մի անձնավորության համար հաճախ միջնորդում են, որպեսզի նրա համար էլ այս կամ այն դուռը բացվի, որպեսզի նրան էլ տրվի հնարավորություն սխալները ուղղելու համար։

Նույն սկզբունքով շարժվելով կարող ենք ասել՝ մենք նույնպես Աստծու օրենքը խախտած լինելով, կարիք ունենք միջնորդի/բարեխոսի։

 

Հատկապես այս օրերին բարեխոս բառը լսելիս շատերը պատկերացնում են ու՞մ` սուրբ Սարգիս զորավարին։
 

Համաձայն ավանդազրույցի այս մարդը Քրիստոսի համար նահատակվել է։ Նրան համարում են երիտասարդների բարեխոս, իր տոնի առթիվ գուշակություններ են կազմակերպում, բլիթներ պատրաստում, և սպասում զորավարի ձիու պայտի հետքին։

Սակայն եթե այս ամենին հոգևոր աչքերով նայենք, պարզ է դառնում` այս գործընթացի կազմակերպման համար գոյություն ունի 3 հիմնական նպատակ։

1․ հաճոյանալ ժողովրդին՝ պահելով հեթանոսական տոներում առկա զվարճանքները,

2․ գումար վաստակել՝ «տոնի» հետ կապված մեծածավալ վաճառքներ կազմակերպելով,

3․ ցավեցնել Աստծու սիրտը ցույց տալով, որ մարդիկ պաշտում են իրեն՝ սատանային (սա հոգևոր հարթությունում, ուր դրամասեր և հաճոյասեր մարդը լոկ գործիք է)։

 

Մեզ՝ հավատացյալներիս համար, գոյություն ունի մեկ միջնորդ ու բարեխոս, Նա մեզ համար ամեն օր բարեխոսություն է անում Հայր Աստծու առաջ՝ Իր արյամբ սրբելով մեր բազմաթիվ մեղքերը։

Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։

Ա Հովհաննես 2․ 1

 

Այսօր սիրո՛ղ Աստված չի դատապարտում աշխարհը մահվան, այլ ժամանակ է տվել՝ մեղքերից մաքրվելու և հավիտենական կյանքը ձրի ստանալու համար։

 

ԱՅԴ ԿՅԱՆՔԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ, ԵՎ ՆԱ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է․․․

Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14․ 6 

 

Նրանք ովքեր այս քայլը դեռ չեն արել․ Տերը միջնորդ է իրենց համար, որպեսզի տա՝ մեղքերի թողություն, հավիտենական կյանք, Աստծու Որդի դառնալու հնարավորություն։

5․ Քանի որ կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու ու մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը,

Ա Տիմոթեոսին 2․ 5

 

ԱՍՏԾՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՊԱՐԶ Է․

ՏԵՐ֊ՀԻՍՈՒՍԻՆ ԱՐԻ, ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՍ ՄԱՐԴՈՒՆ ԳՆԱԼՈՒ,  ՔՈ ՏԱՆԴ ՄԵՋ  ՊԱՐԶ ԱՂՈԹՔՈՎ ԱՍՏԾՈՒՆ ԴԻՄԻՐ ՈՒ ԿՅԱՆՔԴ ՆՐԱՆ ՏՈՒ՛Ր։ ՆԱ Է ՄԻԱԿ ԵՎ ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ ԲԱՐԵԽՈՍԸ ՔՈ ԵՎ ՀԱՅՐ ԱՍՏԾՈՒ ՄԻՋԵՎ

 

Ահա մի աղոթքի օրինակ, որով կարող ես Աստծուն դիմել, որպեսզի քո մեղքերն էլ Տերը մաքրի, կյանքիդ մեջ կա ու փոխի այն իր կամքի համաձայն։

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես»։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն։

 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերդ ներեց և հավիտենական կյանք տվեց։

Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.