ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

169 1% 2
Փետրվարի 3, 2021թ. Տիգրան

2017 թվականի մայիսի 19-ին ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը հրապարակեց մի զեկույց, ուր ներկայացված էր 2000թ․-ից մինչև 2016 թվականը աշխարհում արձանագրված սպանությունների քանակը։ Համաձայն այս զեկույցի, ամենաշատ սպանությունները կատարվել են Բրազիլիայում, 2-րդ տեղում Հնդկաստանն է, 3-րդում Մեքսիկան։ Անշուշտ հաշվի առնենք, որ սա միայն գրանցված դեպքերն են և թե քանիսները մնացին չգրանցված՝ գիտի Աստված։

 

Աշխարհիկ գիտությունը երբեք չի կարող հստակ պատասխան տալ, թե երբ է կատարվել մարդկային կյանքի պատմության մեջ առաջին սպանությունը՝ որովհետև անգամ հստակ թիվ չգիտեն, երբ են մարդիկ ապրել երկիր մոլորակի վրա։

Աստծու Խոսքը, որ հանդիսանում է և՛ պատմական, և՛ գիտական ճշմարտությունների աղբյուր, մեզ ներկայացնում է առաջին սպանության դեպքը Ծննդոց 4․8 համարում․

8․ Կայենը խոսեց իր եղբոր՝ Աբելի հետ, և երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց իր եղբոր՝ Աբելի վրա և սպանեց նրան։

ԾՆՆԴՈՑ 4․ 8

 

Աստվածաշունչը խիստ պատիժ է սահմանում սպանություն գործողների համար, Աստվածային արդար օրենքը պահանջում էր, որ ով խախտել է «մի սպանի՛ր» պատվիրանը (տես՝ Բ ՕՐԵՆՔ 5․ 17) և դիտավորությամբ մարդ է սպանել (խոսքը չի գնում անհրաժեշտ ինքնապաշտպանության մասին), ինքն էլ պիտի սպանվի (տես՝ ՂԵՎՏԱԿԱՆ 24․ 17)։

 

Քիչ առաջ Տիրոջ Խոսքով բացահայտեցինք առաջին մարդասպան ադամորդուն, իսկ հիմա ուրիշ հարց․ ո՞ր սպանությունն է եղել ամենանշանակալին։ Պատմության մեջ բազմաթիվ են եղել սպանություններ։ Սակայն մի սպանության մասին ո՛չ 10, ո՛չ 100 և անգամ ո՛չ էլ 1000 տարի է խոսվում։ Հիսուս Քրիոստոսին խաչեցին։

Եթե Քրիստոսի դարաշրջանի սատանայի զավակներ հանդիսացող հռոմեական կայսրությունը կատարած լիներ այս սպանությունը, ապա տրամաբանության սահմաններում կտեղավորվեր, բայց Քրիստոսի չարչարանքները պահանջող հիմնական մարդիկ քահանայական կարգից էին՝ ովքեր կանչված էին Աստծու սերը և ողորմությունը քարոզելու։

 

Եսային Հիսուս Քրիստոսի մահվան մասին այսպես է մարգարեանում․

4․ Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։ 5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ 6․ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ 7․ Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։

ԵՍԱՅԻ 53․ 4 – 7

 

Աստծու Որդին մեռավ։ Առաքյալների և աշակերտների մտքում էր «ի՞նչպես կարող էր Աստված թույլ տալ, որ Իր Որդուն սպանեն», բայց Հիսուս դեռ այդ ամենը տեղի չունեցած ասել էր․

17․ Իմ Հայրն ինձ սիրում է այն բանի համար, որ ես իմ կյանքը տալիս եմ, որպեսզի այն վերստին ստանամ։ 

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10․ 17

 

Այո՛ Տեր Հիսուս կամովին տվեց իր կյանքը, Նա մեր մեղքերի համար չարչարվեց, բայց 3-րդ օրը հարություն առավ։

Այսօր Աստված ապաշխարության է կանչում մարդկանց և հայտնում, որ ոչ ոք չի գնա երկինք, եթե չունի Տեր Հիսուսին իր կյանքում։

6․ Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ 

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14․ 6

Հիսուսին ունենալ նշանակում է․ ՔՈ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՎՍՏԱՀԵԼ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ։ 

ԱՅՍԻՆՔՆ ԱՅՍՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՔՈ ԿՅԱՆՔԸ ՊԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՍ ԴՈՒ, ԱՅԺՄ ԱՅԴ ԴԵՐԸ ՀԱՆՁՆԵՍ ԱՍՏԾՈՒՆ։

 

Տեր Հիսուս չմնաց գերեզմանում, նա հարություն առավ և մեզ էլ այսօր առաջարկում է հոգևոր հարություն․

Սրտովդ հավատա բերանովդ խոստովանիր ու կփրկվես։

9․ Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես. 10․ քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։ 11․ Որովհետև Գիրքն ասում է. «Ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու» (Ես. 28.16)։

Հռոմեացիներին 10․ 9 – 11

 

ԱՍՏԾՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՊԱՐԶ Է․

ՏԵՐ֊ՀԻՍՈՒՍԻՆ ԱՐԻ, ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՍ ՄԱՐԴՈՒՆ ԳՆԱԼՈՒ, ՔՈ ՏԱՆԴ ՄԵՋ ՊԱՐԶ ԱՂՈԹՔՈՎ ԱՍՏԾՈՒՆ ԴԻՄԻՐ ՈՒ ԿՅԱՆՔԴ ՆՐԱՆ ՏՈՒ՛Ր։

 

Ահա նման աղոթքի օրինակ․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես»։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն։

 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերդ ներեց և հավիտենական կյանք տվեց։

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.