Ու՞մ վրա է Աստված բարկացած
192 1% 1
Փետրվարի 5, 2021թ. Տիգրան

Անխիղճ ու չար աշխարհում մարդ էակը հաճախ է բախվում անարդարությունների․ աչառություն, խաբեություն, չարություն, ահա հենց այսպիսի դեպքերում շատերը միաբերան ասում են՝ «թող Աստված այդ մարդուն պատժի», բայց մարդը շարունակում է իր չար վարքը և մնում անպատիժ։

Այս հոդվածի հիմնական նպատակն է, պատասխանել հարցին՝ «ու՞մ վրա է Աստված բարկացած»։

 

Աստծու Խոսքում մենք կարող ենք հանդիպել դեպքեր, երբ մարդը ցանկանում էր՝ Աստված բարկանա մեղավորի վրա։ Այդպիսի օրինակ կատարվեց Հովնան մարգարեի հետ։

1․ Հովնանը խիստ դժգոհեց և զայրացավ։ 2․ Աղոթք արեց Տիրոջն ու ասաց. «Օ՜, Տե՛ր, սա չէ՞ր, ինչ որ ասում էի, քանի դեռ իմ երկրում էի։ Դրա համար շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազումողորմ Աստված ես և կզղջաս չարիքի համար։

․․․․

10․ Եվ Տերն ասաց. «Դու ափսոսում ես դդմենու համար, որի վրա աշխատանք չարեցիր և որին չմեծացրիր, որը մեկ գիշերվա մեջ գոյացավ և մեկ գիշերվա մեջ ոչնչացավ։ 11․ Իսկ ես չխղճա՞մ Նինվե մեծ քաղաքին, որի մեջ հարյուր քսան հազար մարդուց ավելի կան, որոնք իրենց աջ ձեռքը ձախից չեն տարբերում, նաև շատ անասուն»։

ՀՈՎՆԱՆ 4․ 1 – 2; 10 – 11

Աստված կանչել էր Հովնան մարգարեին ապաշխարություն քարոզելու, սակայն նա չցանկանալով այդ մեղավոր և անմաքուր ժողովրդին փրկության հնարավորության մասին պատմել, փախավ Թարսիս։ Պատմությունը 4 գլուխ է, այն կարող եք կարդալ իր անունը կրող գրքում։

Ինչևէ Աստված հրամայում է, և մարգարեին կետ ձուկը կուլ է տալիս, ինչի փորում էլ ապաշխարում է և հնազանդվելով Աստծու կամքին՝ վերադառնում Նինվե քարոզելու։

Ի զարմանս Հովնանի ամբողջ քաղաքը քուրձ հագնելով ապաշխարում է և փրկվում։


 

Մարդը անգութ և ատող է՝ ցանկանում է ատամի փոխարեն ատա՛մ, աչքի տեղ ա՛չք, բայց Աստված ողորմած և սիրող է, Նա ցանկանում է, որպեսզի բոլորն էլ իրեն գան ու դժոխք չգնան։
 

Դատաստան պահանջող մարդկանց մի հարցում տանք․ դու անմեղ ե՞ս։ Աստծու պատվիրանը ասում է․ «մի ստի՛ր» (տես՝ Բ ՕՐԵՆՔ 5․20), քո ամբողջ կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ չե՞ս ստել։ Եթե ստել ես ուրեմն պիտի դժոխք գնաս՝ և որևէ նշանակություն չունի ինչի համար ես ստել։

10․ Որովհետև ով ամբողջ օրենքը պահի և մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին պարտական կլինի.

Հակոբոս 2․ 10

 

Եվ իրոք մարդը իր աչքին անմեղ է, սակայն Աստված ասում է․

3․ Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 14․ 3 

23․ Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։

Հռոմեացիներին 3․ 23 

Եվ եթե ասենք մենք մեղք չունենք ուրեմն Աստծուն ենք ստախոս հանում (տես՝ Ա Հովհաննես 1. 8 – 10)։

 

Եվս մեկ անգամ վերադառնանք բնաբանին ու նույն հարցումը տանք․ «ու՞մ վրա է Աստված բարկացած։

Պատասխանը գտնում ենք Սաղմոսներ 7․ 11-12 համարներում։

11․ Աստված արդար դատավոր է, և Աստված ամեն օր բարկանում է ամբարիշտի վրա. 12․ Եթե մարդը ետ չդառնա, նա պիտի սրի իր սուրը. իր աղեղը լարել է և պատրաստել,

ՍԱՂՄՈՍՆԵՐ 7․ 11 – 12

 

Ամբարիշտ մարդու վրա Աստված ամեն օր բարկացած է, իսկ ամբարիշտ են նրանք, ովքեր չեն կատարում Աստծու կամքը։

Աստծու կամքը իմանալու համար Տեր Հիսուսին ասացին․ «ի՞նչ անենք որ Աստծու գործերը անենք» և Տերը ասաց Աստծու գործը Իր ուղարկածին հավատալն է․․․

28․ Արդ նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու գործերը կատարենք»։ 29․ Հիսուսը պատասխանեց նրանց. «Աստծու գործն այն է, որ հավատաք նրան, ում նա ուղարկել է»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6․ 28 – 29


 

ԱՅՍՕՐ ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՎՐԱ Է ԲԱՐԿԱՑԱԾ ՈՎ ԻՐ ՈՐԴՈՒՆ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ։ ԸՆԴՈՒՆԵԼ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՔՈ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ՏԻՐՈՋԸ, ՈՐՊԵՍԶԻ ԱՍՏՎԱԾ ՔՈ ԿՅԱՆՔԸ ՏՆՕՐԻՆԻ։

ԽՈՍՏՈՎԱՆԻ՛Ր ՈՐ ԴՈՒ ՄԵՂԱՎՈՐ ԵՍ՝ ԱՅՍԻՆՔՆ ՄԵՂՔ ԵՍ ԳՈՐԾԵԼ ԱՆԳԱՄ 1 ԱՆԳԱՄ, ԵՎ ԽՆԴՐԻ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻՆ, ՈՐՊԵՍԶԻ ԻՐ ԱՐՅԱՄԲ ՄԱՔՐԻ ՔՈ ՄԵՂՔԵՐԸ։
 

Ամեն բան այսքան հեշտ է․․․ Կարիք չունես մարդուն դիմելու, կարիք չունես գործեր անելու, այլ միայն հավատա և խոստովանիր ու կստանաս հավիտենական կյանք, մեղքերի թողություն, Աստծու որդի լինելու արտոնություն։

 

Ահա նման աղոթքի օրինակ․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես»։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն։

 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերդ ներեց և հավիտենական կյանք տվեց։