Որքան հավատք է անհրաժեշտ Աստծուն չհավատալու համար.

164 2% 3
Փետրվարի 14, 2021թ. Տիգրան

 

1․ Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հռչակում է նրա ձեռքի գործերը։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 19․ 1

 

Մարդը բանական էակ է․ ունի Աստծու պատկերի նմանությունը և տարբերվում է այլ ստեղծվածներից։ Մեզ բնորոշ է մտածելու, վերլուծելու, որոշումներ կայացնելու, արտահայտվելու հատկանիշները, ինչը բացակայում է կենդանական աշխարհում։

Այո՛ մարդիկ բանական էակներ են, սակայն արդյո՞ք միշտ են մեր որոշումները տրամաբանության և ողջամտության սահմաններում։

 

Հատկապես 21-րդ դարում շատերն են համարում, որ Աստված գոյություն չունի և ներկա աշխարհը արդյունք է մեծ պայթյունի։ Այս գաղափարը դասավանդվում է դպրոցներում, բուհերում, երեխաներին բացատրում են Դարվինի տեսությունը, ներկայացնում այն՝ հանրագիտարաններում և գիտահետազոտական ամսագրերում։

Սակայն եկեք խոստովանենք․ մարդը հավատում է այն ամենին, ինչ ցանկանում է լսել․․․ և եթե մի փոքր վերլուծեք կտեսնեք, որ այս տեսության մեջ գոյություն ունեն շատ հարցականներ, որոնք հակասում են ֆիզիկայի տարրական օրենքներին՝ փոխարենը բավարարում են մարդու կողմից փափագելի Աստծուն մերժելու ցանկությունը։

Տեսության խոցելի կետերի մասին շատ հայտնի գիտնականներ են խոսել, և հետաքրքիր է ինչու՞ հաճախ այս ամենը նույնպես չի ներակայացվում դասապրոցեսներում։ Դրանցից մի քանիսը ներկայացնենք․

 

«Հարցը, որը ծագում է կայանում է նրանում, ինչպես է ճշգրիտ հաշվարկվել ընդարձակման արագությունը, որ այն գտնվել է ուղիղ այն սահմանին, որը բաժանում է երկու արհավիրքները: Տիեզերքի պայթման ուժը անհավանական ճգրտությամբ համապատասխանում է իր ձգողականության ուժին: Մեծ Պայթյունը, ըստ էության չի հանդիսանում հին արհավիրք, այլ հանդիսանում է անհավանական ճշգրիտ հաշվարկված ուժի պայթյուն» - Paul Davies
 

«Արարչին անհրաժեշտ է որոշել ֆազային տարածությունում այն կետի տեղադիրքը ֆանտաստիկ ճշգրտությամբ` 1/1010^123 : Մեր Տիեզերքի նման տիեզերքի ստեղծման համար Արարչին անհրաժեշտ էր գտնել աներևակայելի փոքր կետ ֆազային տարածությունում և նրանում մխրճեր նույնքան փոքր ասեղ: Ընտրված կետը պետք է պարունակեր միայն 1/1010^123 մասը ողջ ֆազային տարածության: Այդ մեծությունը հավասար է 1/1010^123 , որը վկայում է այն մասին, թե ինչ աստիճանի ճշգրիտ է եղել Արարչի նախագիծը: Այս զարմանալի թիվը, որը նույնիսկ հնարավոր չէ ամբողջությամբ գրել: Դա կլիներ 1 իր հետևում ունենալով 10123 զրոներ: Նույիսկ եթե տիեզերքում յուրաքանչյուր նեյտրոնի և պրոտոնի վրա գրեինք զրո միևնույն է չէր բավականացնի, որպեսզի այդ թիվը ամբողջությամբ գրվեր» - Roger Penrose

 

Մեծ պայթյունի մասին խոսել է նաև Էյնշտեյնը․

«Տեսություն, որը ստեղծված է ոչնչից և չի տալիս կամ բացատրում ոչինչ» - Albert Einstein
 

Եթե մենք դիտարկենք, որ մեծ պայթյունը առաջացել է ոչնչից և ընդարձակվելով վերածվել այժմյան տիեզերքին, ապա մենք հավաստում ենք, որ էներգիան կարող է առաջանալ ոչնչից, իսկ քաոսից կարող է ձևավորվել հավասարակշռություն։ (2-ն էլ հերքված են ֆիզիկայի օրենքներով)

Այսպիսով եթե կարճ ամփոփենք կստանանք հետևյալ պատկերը․

Մարդը պատրաստ է հավատալ սխալմունքներ պարունակող և չապացուցված տեսությունների, որոնք հերքված են անգամ շատ գիտնականների կողմից, պատրաստ է դավանել իր առաջացումը կենդանական աշխարհից, պատրաստ է աչք փակել այդ ամենը ներկայացնող նյութերի վրա, ինչու՞, որովհետև հակառակ դեպքում կա՛մ պիտի ընդունի Աստծուն կա՛մ մերժի․․․ ավելի դյուրին է խույս տալը։


 

Աստծուն ընդունել չի նշանակում մտքով հավատալ Աստծու գոյությանը։ Ընդունել նշանակում է հնազանդվել Աստծու կամքին, իսկ Աստծու կամքը մարդ էակի համար մեկն է, որպեսզի իր պատկերը կրող մարդը խոստովանի մեղավոր վիճակը (քանի որ բոլոր մարդիկ մեղանչել են Աստծու առաջ` թեկուզ 1 անգամ, ու դատապարտվել դժոխք գնալուն) և դիմի Փրկչին։

 

Միակ Փրկիչը, ով կարող է մարդու մեղքերը ջնջել՝ Տեր Հիսուս Քրիստոսն է, Նա մեր մեղքերի համար չարչարվեց՝ խաչվեց, բայց 3-րդ օրը հարություն առավ, Տերը այսօր էլ ցանկանում է հոգևոր հարություն տալ քեզ, եթե դու չմերժես Նրան․․․

23․ Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։ 24․ Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։ 25․ Աստված նրան նախապես սահմանեց քավություն լինելու իր արյամբ, իր հավատով, որպեսզի ցույց տա իր արդարությունը անցյալում՝ Աստծու համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը

Հռոմեացիներին 3․ 23 – 25

ԵԹԵ ԱՅՍՕՐ ԱՍՏՎԱԾ ՔՈ ՍՐՏԻՆ ԽՈՍԵՑ, ԵՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ, ՈՐ ՄԵՂՔԵՐԻԴ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ՏՐՎԻ, ՃԱՆԱՉԵՍ ԱՍՏԾՈՒՆ ԵՎ ՆՐԱ ԶԱՎԱԿԸ ԴԱՌՆԱՍ, ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՄԻ ՊԱՐԶ ԱՂՈԹՔՈՎ ԴԻՄԵԼ ՆՐԱՆ։

Ահա այդպիսի ապաշխարության աղոթքի օրինակ․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես»։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն։

 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերդ ներեց և հավիտենական կյանք տվեց։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.