ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԸ։ ՄԱՍ 1

135 1% 2
Փետրվարի 17, 2021թ. Տիգրան

Խաչելություն․ մահապատժի այս տեսակը հայտնի էր Բաբելոնում, Պաղեստինում, Կարթագենում։ Ավելի ուշ այն մեծ տարածում գտավ Հին Հռոմում, որտեղ էլ դարձավ դաժան, խայտառակ և տաժանալից մահվան տեսակ։ Նմանատիպ մահապատիժների էին արժանացնում ծայրահեղ վտանգավոր հանցագործներին՝ ապստամբներին, դավաճաններին, ռազմագերիներին, ավազակներին և փախստական ստրուկներին։

 

Չկա աշխարհում սպանության մի այնպիսի անտիկ տեսակ, որ չդադարի մարդկանց համար մշտական քննարկման առարկա լինելուց։ Սակայն խաչելությունը այն միակ բացառությունն է, ինչի մասին խոսվել է, խոսվում է ու պիտի խովի․․․

Անշու՛շտ, սրա պատճառը գաղտնի չէ․ Հիսուս Քրիստոսին նույնպես մահապատժի ենթարկեցին այս եղանակով՝ վերջինս էլ դարձրեց հիշարժան։

Իսկ երբևէ մտածել ե՞ք, եթե Հիսուս Քրիստոսը Աստծու որդին էր, ապա ինչու՞ Աստված չպաշտպանեց Իր Որդուն նման խայտառակ մահից։

 

Հարցի պատասխանը շատ դժվար է մարդու համար գտնել։ Դժվար է, որովհետև լավ չենք հասկանում ո՞վ է Հիսուս Քրիստոսը, առաջարկում եմ քննել ո՛չ թե այն հարցը․ «ինչու՞ Աստված չպաշտպանեց»,  այլ «ո՞վ է Հիսուս Քրիստոսը»։

 

Պատասխանը պիտի որոնենք Աստծու Խոսքի մեջ․

Ես եմ կյանքի հացը։ (ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:48)

Ես եմ բարի հովիվը…. (ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:14)

…. ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբն ու Վերջը։ Ես եմ ծարավածին ձրի տալու կենաց ջրի աղբյուրից (Հայտնություն 21:6)

Ես եմ…. (ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:26)

…. որպեսզի երբ լինի, հավատաք, որ ես եմ։ (ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:19)

 

Բոլոր բերված համարները ունեն 1 միավորող բառակապակցություն՝ Հիսուս ասաց․ «Ես եմ»։
Եվ ինչու ենք հատուկ այս համարները բերում, քանի որ արված արտահայտության բացատրությունը, նշանակությունը մեզ օգնում է հասկանալ, թե ով է Հիսուս։
 

«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ (ՂԵՎՏԱԿԱՆ 18:2)

Պահե՛ք իմ կանոններն ու իմ հրամանները. ով որ կատարի դրանք, կապրի դրանցով. ես եմ Տերը։ (ՂԵՎՏԱԿԱՆ 18:5)

Մի՛ դարձեք դեպի կուռքերը և ձեզ համար ձուլածո աստվածներ մի՛ շինեք. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ (ՂԵՎՏԱԿԱՆ 19:4)

«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։ (ԵԼՔ 20:2)

Եվ պիտի իմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ և ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, և ուրիշը չկա. իմ ժողովուրդը հավիտյան չպիտի ամաչի։ (ՀՈՎԵԼ 2:27)

«Որովհետև ես եմ Տերը, չեմ փոխվել, և դուք չեք փոխվել ու շարունակում եք մնալ Հակոբի որդիները։ (ՄԱՂԱՔԻԱ 3:6)

 

ՀԻՆ ԵՎ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՐՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ ԱՎԱՐՏԵՆՔ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՄԱՐՆԵՐՈՎ․
 

Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։ (Մատթեոս 14:27)

Ես և Հայրը մի ենք»։ (ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:30)

8. Փիլիպպոսը նրան ասաց. «Տե՛ր, ցո՛ւյց տուր մեզ Հորը, և դա մեզ բավական է»։ 9. Հիսուսը նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, և ինձ չճանաչեցի՞ր, Փիլիպպո՛ս։ Ով ինձ տեսավ, նա Հորը տեսավ. իսկ դու ինչպե՞ս ես ասում. "Ցո՛ւյց տուր մեզ Հորը"։ (ՀՈՎՀԱՆՆԵՍ 14. 8 – 9)
 

ԱՅՍ ԱՄԲՈՂՋ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑԱԾ ԱՍՏՎԱԾ ՀԵՆՑ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է, ՈՎ ԱՐԴԵՆ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ԾԱՌԱ ԵՎ ՈՐԴԻ։

ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է ՄԱՐԴՈՒ ԿԵՐՊԱՐԱՆՔ ԱՌՆԵԼՈՎ ՓՐԿԵԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՑԵՂԸ։
 

10․ ինչպես որ գրված է. «Չկա արդար և ոչ մեկը։ 11․ Ողջամիտ մեկը չկա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի։ 12․ Բոլորը խոտորվել են, միասին անպետք դարձել. բարություն անող չկա, մե՛կն անգամ չկա (Սաղ. 14.3)։ 13․ Նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզուներով նենգություն են անում (Սաղ. 5.9բ). նրանց շրթունքների տակ իժերի թույն կա (Սաղ. 140.3)։ 14․ Նրանց բերանն անեծքով ու դառնությամբ է լի (Սաղ. 10.7ա)։ 15․ Նրանց ոտքերն արյուն թափելու համար են արագընթաց։ 16․ Նրանց ճանապարհներին կործանում և թշվառություն է։ 17․ Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին (Ես. 59.7-8ա)։ 18․ Աստծու երկյուղը նրանց աչքերի առաջ չէ (Սաղ. 36.1)»։

Հռոմեացիներին 3․ 10 - 18

ԱՊԱ ԼՈՒԾՈՒՄԸ․ ՓՈԽԱՆՈՐԴԱԿԱՆ ՄԱՀ՝ ՍՏԵՂԾԻՉ ԱՍՏԾՈՒ ՄԱՀԸ․

4․ Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։ 5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ 6․ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ 7․ Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։ 8․ Բռնադատությամբ և դատապարտությամբ նա հափշտակվեց, և նրա ազգատոհմը ո՞վ կարող է քննել, քանզի նա կտրվեց կենդանիների երկրից. իմ ժողովրդի հանցանքների համար նա հարվածվեց։ 9․ Նրա գերեզմանն ամբարիշտների հետ դրվեց, բայց մահվան մեջ՝ հարուստի հետ, թեև նա բռնություն չէր արել, և նրա բերանում խաբեություն չկար։ 10․ Բայց Տիրոջ կամքն էր նրան ճզմել, տառապանք պատճառել. երբ նա իր անձը մեղքի ընծա դարձնի, սերունդ կունենա, կերկարացնի իր օրերը, և Տիրոջ կամքը նրա ձեռքով կհաջողվի։ 11․ «Նա իր անձի տառապանքը կտեսնի և կկշտանա, իմ արդար ծառան իր գիտությամբ կարդարացնի շատերին, և նրանց անօրենություններն ինքը կկրի։

ԵՍԱՅԻ 53․ 4 - 11

Աստված մարմնով հայտնվեց, որպեսզի մեղավոր մարդկանց մեղքի հատուցումը՝ մահը, ինքը կրի, որպեսզի նրանք ովքեր հավատան ապրեն՝ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ։

Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։ 

Ա Տիմոթեոսին 3․ 16

 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.