ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԸ։ ՄԱՍ 2

179 1% 2
Փետրվարի 22, 2021թ. Տիգրան

Հոդվածի առաջին մասում խոսել էինք Հիսուս Քրիստոսի կատարած գործի մասին, ներկայացրել․ ինչպես Աստված կամեցավ մարմնով Երկիր գալ, չարչարալից մահով մեռնել, հավատացողներին մեղքերի թողություն ու հավիտենական կյանք նվիրել։ Այս հոդվածում պետք է շարունակենք նախորդ թեման, սակայն այս անգամ մեր ուշադրության կիզակետում պետք է լինի մեկ այլ հարց՝ «ի՞նչ ստացավ մարդը Քրիստոսի Խաչից (այսինքն խաչի վրա կատարված գործից)»։
 

Քրիստոս մեզ հարություն եղավ․

Մենք գիտենք Հիսուս հարություն է առել և Աստված խոստանում է՝ ովքեր հավատացել են Տիրոջը, ովքեր կյանքը Աստծուն են հանձնել, նրանք էլ հարություն պիտի առնեն Քրիստոսի օրը։

12․ Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, որ մեռելներից հարություն է առել, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում. «Մեռելների հարություն չկա»։ 13․ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ 14․ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը։ 

․․․․․

21․ Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ։ 22․ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ 

Ա Կորնթացիներին 15․ 12-14 ; 21 – 22

 

Քրիստոս մեզ ազատություն եղավ․

Աստծու սուրբ օրենքը կատարյալ է, սակայն այն սպանում է մարդուն, քանի որ մարդը չար է՝ մենք օրենքը չենք կարող պահել։ Օրենքը մարդուն դատապարտում է հավիտենական մահվան՝ դժոխքի։ Քրիստոս մեզ ազատություն եղավ․ Նա ազատեց մեզ դատաստանից՝ մեր մեղքերի համար չարչարվելով, որպեսզի մենք հավատքով արդարություն ժառանգենք։

13․ Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց՝ մեզ համար անեծք դառնալով (քանզի գրված է. «Անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)), 14․ որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի մենք հավատով ընդունենք խոստացված Սուրբ Հոգին։

Գաղատացիներին 3․ 13 – 14

 

Քրիստոս մեզ խաղաղություն և արդարություն եղավ․

Չար մարդու և Սուրբ Աստծու միջև գոյություն ունի մեղքի պատնեշը, մենք չենք կարող հաղորդակցվել Աստծու հետ, քանի որ մեղավոր ենք, սակայն նրանք ովքեր Հիսուս Քրիոստոսին են հանձնել սեփական կյանքը, խաղաղություն ունեն Աստծու հետ և արդարություն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

1․ Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Հռոմեացիներին 5․ 1

 

Քրիստոս մեզ փրկություն ու մեղքերին թողություն եղավ․

Ո՞վ չի մեղանչել գե՛թ մեկ անգամ, եթե ասես ե՛ս ապա ստախոս ես ու Աստծուն ես ստախոս անվանում (տես՝ Ա Հովհաննես 1․ 8-10), սակայն Քրիստոսը մեղավորներիս մեղքերը ներեց և մեզ թողություն տվեց։

14․ որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն։

Կողոսացիներին 1․ 14

 

Քրիստոս մեզ իմաստություն, արդարություն, սրբություն, փրկություն և էլ ինչե՞ր տվեց․ դժվար է ներկայացնել մեկ հոդվածով․․․

30․ Եվ դուք նրա կողմից եք Հիսուս Քրիստոսի մեջ, որ Աստծուց մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն։ 31․ Ինչպես որ գրված է. «Ով պարծենում է, Տիրոջով թող պարծենա» (Երմ. 9.24)։

Ա Կորնթացիներին 1․ 30 – 31

 

Սիրե՛լի ընթերցող, ամբողջ հոդվածում ասացինք․ «Քրիստոս մեզ ․․․․», այս «մեզ»-ը բոլոր վերստին ծնված հավատացյալներին է խորհրդանշում, դու չես կարող սեփականացնել այս տիտղոսները, եթե քո կյանքը Քրիստոսին չես հանձնել։

Պարզ է, եթե Աստծուն չես հանձնել ապա դու սատանային ես պատկանում ու պիտի գնաս դժոխք։


 

Ազատումդ այս իրավիճակից նույնպես պարզ է․ 

Պարզ աղոթքով Տեր Հիսուսին դիմիր և խնդրիր, որպեսզի քո կյանք էլ այցելի, ների մեղքերդ՝ սրբի Իր սուրբ արյունով, և պիտի դառնաս Աստծու որդի և ժառանգորդ այս սքանչելի փրկության։


Ամեն բան այսքան հեշտ է․․․ Կարիք չունես մարդուն դիմելու, կարիք չունես գործեր անելու, այլ միայն հավատա, որ Տեր Հիսուս քո մեղքերը խաչի վրա կրեց, քո համար տանջվեց ու քեզ արդարացնելու համար հարություն առավ, պարզ աղոթքով Աստծուն դիմիր ու խոստովանիր քո բառերով այս ամենը, և Աստված քեզ կշնորհի հավիտենական կյանք, մեղքերի թողություն, Աստծու որդի լինելու արտոնություն և ազատագրում դժոխք գնալուց։

 

Ահա նման աղոթքի օրինակ, այսպիսի պարզ աղոթքով դիմիր Տիրոջը, կարևոր չեն բառերը այլ քո սրտի դիրքը Աստծու առաջ․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն»։

 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 

 

Աստված քննում է մարդկանց սրտերը և չի նայում նրանց ճոխ նախադասություններին, եթե հավատքով աղոթեցիր ապա Տերը հավատարիմ է՝ քո մեղքերդ ներեց և հավիտենական կյանք տվեց ու շնորհեց Իր Սուրբ Հոգին։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.