Թաքնագիր Հին Կտակարանից

138 4% 6
Մարտի 13, 2021թ. Տիգրան

Երբ մեր Տիրոջը խաչում էին, Պիղատոսի հրամանով մի տախտակ ամրացրեցին խաչի վրա, որի վրա գրված էր․

38․ Նրա վերևում մի գիր կար՝ հունարեն, լատիներեն ու եբրայերեն տառերով՝ «ԱՅՍ Է ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐԸ»։

Ղուկաս 23․ 38

 

Հետաքրքրական է, որ այս նույն դեպքը ներկայացված է 4 ավետարաններում էլ (Մատթեոս 27:37, Մարկոս 15:26, Ղուկաս 23:38, ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:19)։ Հովհաննեսը ով Տեր Հիսուսի մոր հետ խաչի մոտ մնաց ամբողջ խաչելիության ընթացքում, ավելի մանրամասն է ներկայացնում կատարվածը․

19․ Պիղատոսը մի տախտակի վրա գրեց և դրեց խաչի վրա. գրված էր՝ «ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ, ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19․ 19

 

Աստվածաբանները քննել են այս դեպքը և մի սքանչելի հայտնություն են ունեցել․

Եբրայերեն գրվածքը այսպիսին է․ (ישוע הנצרי ומלך היהודים).

Եթե վերցնենք ամեն բառի առաջին տառը և գրենք իրար միացնելով, ապա կստանանք «יהוה» (YHWH) ՅԱՀՎԷ։ Այս անունը համարվում է ամենասուրբ անուններից մեկը հրեաների համար, քանի որ այս անունով է Հին կտակարանը դիմում ամենաստեղծ Աստծուն։


 

Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հիսուս Քրիստոսն է ՅԱՀՎԷ Աստվածն է, ով բազմիցս ներկայացավ նաև Հին Կտակարանում։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.