Ծննդոց 1։1 համարում գրված է․
1. Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։
ԾՆՆԴՈՑ 1.1
Ինչպես գիտեք Հին կտակարանը գրվեց եբրայերեն և այնտեղ այս նույն նախադասությունը գրված է այսպես․
בָּרָ֣א אֱלֹהִ֑ים אֵ֥ת הַשָּׁמַ֖יִם וְאֵ֥ת
Ինչու ենք ներկայացնում բնագիրը, քանի որ այս համարում կա մի բառ, որ գաղտնիք է հանդիսանում հրեաների համար՝ 3-րդ բառը․ այն իմաստ չի արտահայտում և իրենից ներկայացնում է հրեական այբուբենի առաջին՝ א ալեֆ և վերջին՝ ת տավ տառերի միացությունը։
Եթե բառացի ասենք, այսպես է ներկայացված․
Սկզբից ստեղծեց Աստված / Ալեֆը և Տավը (Առաջինն ու Վերջինը) երկինքն ու երկիրը։
Իսկ բացատրությունը գրված է Հայտնություն գրքում․
Ես եմ Ալֆան ու Օմեգան, Սկիզբն ու Վերջը, Առաջինն ու Վերջինը»։
Հայտնություն 22․ 13
Ինչպես Նոր կտակարանը գրվեց հունարեն ու Հիսուս ասաց՝ Ես եմ Ալֆան և Օմեգան, նույնպես Հին կտակարանը գրվեց եբրայերեն ու Տերը ասաց՝ Ես եմ Ալեֆը ու Տավը։
Աղբյուր՝ Հայտնություն հաղորդաշար