Քնելը ե՞րբ է վնասակար

273 1% 4
Մարտի 15, 2021թ. Տիգրան

Մեր օրգանիզմի կենսունակության համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ քնել։ Քնի ժամանակ ստեղծվում են օրգանիզմի աշխատունակությունը վերականգնելու համար ամենանպաստավոր պայմանները։ ԱՄՆ քնի ազգային հիմնադրամը 2015 թվականին ներկայացրել է քնի տևողության նորմաները, ըստ որի՝ չափահաս անձանց խորհուրդ է տրվում քնել 7-9 ժամ։

 

Եթե քունը այսչափ օգտակար մի բան է, տրամաբանական հարց է ծագում՝ արդյոք հոգևոր քունն էլ մեզ անհրաժեշտ չէ՞․ երկար տարիների հավատքի կյանքից հետո, «քնենք» մի քանի ամիս, որից հետո կրկին կշարունակենք։ Բանից պարզվում է, որ Աստված ո՛չ միայն արգելում է հոգևորապես քնել, այլ նաև զգուշացումն է՝ դրա հնարիչը չարն է։

8․ Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։

Ա Պետրոս 5:8

 

33․ Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք ու աղոթե՛ք, որովհետև չգիտեք, թե ժամանակը ե՛րբ է գալու։

Մարկոս 13։33

(Հավելյալ համարներ․ Եփեսացիներին 5։15-17, Ղուկաս 12։37)


 

Լա՛վ հոգևոր քունը վտանգավոր է, բայց ինչպե՞ս պիտի արթուն լինենք, կամ ինչպե՞ս պիտի պաշտպանվենք սատանայի հնարքներից՝ հարցերի պատասխանը գտնում ենք Աստծու մոտ։
 

8․ Իսկ մենք, ցերեկվանը լինելով, արթուն լինենք՝ հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած։

Ա Թեսաղոնիկեցիներին 5:8

Գրված է արթուն լինենք, ապա բացատրվում է ինչպես․ հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած։ Այս սպառազինությանը ծանոթանալու և ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարդանք նաև Եփեսացիներին գրված թղթից։

 

13․ Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։ 14․ Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած 15․ և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։ 16․ Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ 17․ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։

Եփեսացիներին 6։13-17

 

Եթե փորձենք շատ կարճ ասել այս սպառազինության նշանակությունը․

Հաստատուն կանգնենք մեր հույսի դավանության վրա, մեջքը ամրացնելով՝ Տեր Հիսուսի հետ սերտ անձնական հարաբերությամբ։ Քրիստոսի արդարությունը գործածենք և սրբության կյանք ապրենք՝ Աստծու վախը ունենալով․ պատրաստակամությամբ ամենուր քարոզել Հիսուս Քրիստոսի անձը և կատարած գործը։

Գործածենք այս սպառազինությունը, որպեսզի արթուն լինենք և դիմադրենք մեր հակառակորդին՝ սատանային։


 

Եթե դու սիրե՛լի ընթերցող Տեր Հիսուսին չես հրավիրել քո կյանքի մեջ, ապա հստակ ասենք՝ կարիք չունես այս սպառազինության, քանի որ Աստված քեզ բնորոշում է մեռած (տես՝ Եփեսացիներին 5։14)։ Այ՛ո մեռած սակայն գերեզմանը չդրված, ուստի քանի դեռ ողջ ես ու չես լքել այս կյանքը, հնարավորություն ունես «արթնանալու»՝ մեղքերի թողություն ստանալու, հավիտենական կյանքը ժառանգելու և Աստծու Որդի կոչումը ունենալու։ Ինչպե՞ս, պատասխանը շատ պարզէ․

Աստված այնպես սիրեց քեզ, որ իր միածին որդին տվեց, որպեսզի եթե նրան հավատաս չմեռնես քո մեղքերի հետևանքով, այլ հավիտենական կյանք ունենաս։ Հստակ ասենք, որ այս մահը միայն ֆիզիկական մահ չէ, այլ 2-րդ՝ հավիտենական մահ, դժոխք ապա ծծումբով այրված կրակե լիճ, որ պիտի գնաս եթե Աստծուց ներում չստանաս։

Աստված քո և իմ մեղքերի համար մեռավ․ մեր հանցանքների պատիժը Տեր Հիսուս կրեց, և Տերը այսօր պահանջում է մեզնից ապաշխարել՝ իր հետ հարատև բնակվելու համար։
 

 

Ապաշխարել նշանակում է ետ դառնալ ներկա կյանքիդ ընթացքից ու կյանքդ Հիսուսին տալ, այժմ դու ես քո «գլխի» տերը, երբ Աստծուն գաս քո կյանքը Տեր Հիսուս կկառավարի իր կամքի համաձայն։ Աստված ասում է․ «․․․հիմա է ընդունելի ժամանակը ահա հիմա է փրկության օրը» (Բ Կորնթացիներին 6:2) ուստի մի հետաձգիր այս որոշումը՝ չգիտես երբ ես մեռնելու։

 

Կարող ես քո իսկ բառերով, պարզ աղոթքի տեսքով, այդ ամենը խնդրել Աստծուց։ Աստված հավատարիմ է և քեզ պիտի շնորհի ոչ միայն վերևում թվարկվածները, այլ նաև իր Սուրբ Հոգին մինչ կլքես այս աշխարհը։

 

Ահա այդպիսի մի պարզ աղոթքի օրինակ․

«Երկնավոր հայր, շնորհակալ եմ որ ինձ համար Տեր Հիսուսի արյունն ես թափել խաչի վրա, խնդրում եմ Տեր ներիր ամեն գործած մեղքերս և ջնջիր դրանք իմ Փրկչի արյամբ։ Ես ընդունում եմ Տեր Հիսուսին որպես իմ կյանքի Տերը և Աստվածը, խնդրում եմ որ Քո խոստումի համաձայն իմ կյանք ևս գաս և փոխես այն քո կամքի համաձայն։ Այս ամենը Տեր Հիսուսի թանկագին անունից եմ խնդրում։ Ամեն։»



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.