ՎԿԱՅՎԱԾ ԹԱԳԱՎՈՐ։ ՄԱՍ 1

208 1% 2
Մարտի 18, 2021թ. Տիգրան

Աստծու խոսքում որպես Իսրայելի թագավոր ներկայացված է Աստված։ Տերը ազատեց Իսրայելին ստրկությունից, պաշտպանեց թշնամիների հարձակումներից, սակայն ժողովուրդը ըմբոստացավ և ցանկացավ այլ ազգերի պես ունենալ մարդկային ցեղից թագավոր (տես՝ Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10), և ինչպիսի՞ն էին այս թագավորները՝ ժողովրդի վրա տիրող, դաժանանաբարո, հպարտ․․․ Սավուղից հետո Իսրայելի վրա թագավորեց Դավիթը, ապա նրա որդին՝ Սողոմոնը։ 

Եթե հրեաների ու հեթանոսների բոլոր ժամանակների թագավորների (ղեկավարների) դրական արժանիքները գումարենք, չենք կարող համեմատել այն թագավորի հետ ո՛վ խոստացվեց Իսրայելին։

44․ Եվ այն թագավորների օրերին երկնքի Աստվածը մի թագավորություն է բարձրացնելու, որ հավիտյան չի ավերվելու, և նրա տերությունն ուրիշ ժողովրդի չի տրվելու. նա պիտի կործանի և ոչնչացնի այս բոլոր թագավորությունները, իսկ ինքը կմնա հավիտյան։ 

ԴԱՆԻԵԼ 2։44

 

Նորածին Հիսուսին գրկած Սիմեոնը խոսելով Տեր Հիսուսի մասին ասաց․

30․ Որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը, 31․ որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ։ 32․ Լույս՝ հեթանոսներին լուսավորելու, և փառք Իսրայելին՝ քո ժողովրդին»։

Ղուկաս 2։30-32

 

Ապա Աննա անունով մի կին՝ Ասերի ցեղից, Փանուելի աղջիկը, նույնպես մարգարեացավ Փրկչի մասին վկայելով։

38․ Սա ևս նույն ժամին եկավ. Տիրոջը գոհություն էր հայտնում և մանկան մասին խոսում բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։

Ղուկաս 2։38


Մեկ այլ վկայություն Զաքարիա քահանայի կողմից․

5․ Հրեաստանի Հերովդես թագավորի օրոք մի քահանա կար, անունը՝ Զաքարիա, Աբիայի քահանայական դասից. ․․․․

8․ Եվ երբ Աստծու առաջ քահանայություն անելու իր հերթը հասավ, 9․ քահանայության սովորության համաձայն՝ իրեն վիճակվեց, որ Տիրոջ տաճարը մտնի՝ խնկարկություն անելու։ 10․ Խնկարկության ժամանակ ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթք էր անում։ 11․ Եվ Տիրոջ հրեշտակը նրան երևաց՝ խնկի սեղանի աջ կողմում կանգնած։ 12․ Զաքարիան, տեսնելով, շփոթվեց, և նրա մեջ ահ ընկավ։ 13․ Հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսվեց, և քո կինը՝ Եղիսաբեթը, քեզ մի որդի կծնի, և նրա անունը Հովհաննես կդնես։ 14․ Նա քեզ համար ուրախություն և ցնծություն կլինի. նրա ծնունդով շատերը կուրախանան, 15․ որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի և ցքի չի խմի ու դեռ իր մոր որովայնից Սուրբ Հոգով կլցվի 16․ և Իսրայելի որդիներից շատերին իրենց Տեր Աստծու կողմը կդարձնի։ 17․ Ինքն էլ Եղիայի հոգով ու զորությամբ նրա առաջից պիտի գնա։ Հայրերին ու որդիներին կհաշտեցնի, արդարների իմաստությունը անհնազանդներին ընդունելի կդարձնի, որպեսզի Տիրոջն ընդունելու պատրաստ ժողովուրդ կազմի»։

Ղուկաս 1։5;8-17

 

Հրեաները մերժեցին Տեր Հիսուսին, քանի որ սպասում էին քաղաքական առաջնորդի, բայց Աստծու խոսքում Նրա մասին գրված է․

4․ Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։ 5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։

ԵՍԱՅԻ 53։4-5

 

18․ Շորերս բաժանում են իրար մեջ և վիճակ են գցում պատմուճանիս վրա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 22։18



 

Հրեաները մերժեցին Թագավորին, և Տերը իր մյուս ժողովուրդը սկսեց հավաքել՝ բոլոր ազգերից ու լեզուներից։

31․ Կգան և նրա արդարությունը կպատմեն այն ժողովրդին, որ ծնվելու է, թե՝ «Այս ամենը նա արեց»։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 22։31


 

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․․



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.