Թագավորի մուտքը Երուսաղեմ

158 2% 3
Մարտի 28, 2021թ. Տիգրան

Ինչպիսի՞ն պետք է լիներ Մեսիայի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ։ Այս հարցը վստահաբար շատ հրեաներ էին ունենում, բայց Աստված իր ժողովրդին անտեղյակ չէր թողել և դեռ վաղ մարգարեություններում գալիք թագավորի մասին գրված էր․

9․ Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։ 10․ Եվ Եփրեմից բնաջինջ պիտի անեմ կառքը և ձին՝ Երուսաղեմից։ Եվ պիտի կոտրվի պատերազմի աղեղը, և նա խաղաղություն է խոսելու ազգերին, և նրա իշխանությունը ծովից ծով է լինելու և գետից մինչև երկրի ծայրերը։

ԶԱՔԱՐԻԱ 9։9-10

 

Տեր Հիսուսի մուտքը դեպի Երուսաղեմ ներկայացված է ավետարաններում։ Մարկոս 11-ում ասվում է․

7․ Ավանակը Հիսուսի մոտ բերեցին, իրենց հագուստները վրան գցեցին, և նա նստեց ավանակի վրա։ 8․ Շատերն իրենց հագուստները փռում էին ճանապարհին, ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու ճանապարհին փռում։ 9․ Եվ Հիսուսի առջևից ու հետևից գնացողները աղաղակում էին ու ասում. «Օվսաննա՜, օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26). 10․ օրհնյա՜լ է մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է։ Օվսաննա՜ Բարձրյալին (հմմտ. եբր. Սաղ. 118.25)»։ 11․ Հիսուսը մտավ Երուսաղեմ և տաճար գնաց։ Շուրջն ամեն ինչ աչքի անցկացնելուց հետո, քանի որ արդեն երեկո էր, տասներկու աշակերտների հետ գնաց Բեթանիա։

Մարկոս 11։7-11

 

7-11 համարներում կարդացինք մեր Տիրոջ մուտքի մասին, սակայն չասացինք մեկ կարևոր իրողություն, 1-ին համարում գրված էր․ «1․ Երբ մոտեցան Երուսաղեմին, Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց լեռան մոտ․․․․»։
 

Թե՛ Բեթփագեն ու թե՛ Բեթանիան գտնվում են Երուսաղեմից դեպի արևելք, եթե մենք ուշադրությամբ կարդանք այն ինչ գրվեց Եզեկիել 43։4-ում, կհասկանանք բերված ուղղությունը նույնպես խորհրդանշում էր Տիրոջ գալստյան ճանապարհը․

4․ Տիրոջ փառքը տաճար եկավ այն դարպասի ճանապարհով, որ դեպի արևելք է նայում։ 5․ Հոգին վերցրեց ինձ և տարավ ներքին գավիթը, և ահա Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։ 6․ Ես տաճարից դեպի ինձ ուղղված մի ձայն լսեցի, և մի մարդ կանգնել էր կողքիս։ 7․ Ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սա է իմ գահի տեղը և իմ ոտքերի գարշապարների տեղը, որտեղ ես պիտի բնակվեմ հավիտյան Իսրայելի որդիների մեջ․․․․

ԵԶԵԿԻԵԼ 43։4-7

 

Հետաքրքրական է Մարկոս 11։11 համարում ներկայացվեց, որ Մեսիան/Աստծու փառքը մտավ քաղաք, բայց թագավորություն չհաստատվեց և նա վերադարձավ այնտեղ որտեղից եկել էր։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.