ՍԵՐՄԱՆԵՆՔ ՈՉ ԹԵ ՄԵՐ ՄԱՐՄՆԻ, ԱՅԼ ԱՍՏԾՈՒ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ

113 1% 1
Ապրիլի 17, 2021թ. Տիգրան

Աստված մեզ ստեղծելիս նաև սահմանել է բազմաթիվ բնական օրենքներ, համաձայն դրանցից մեկի՝ մարդու բնականոն կյանքի համար անհրաժեշտ է սնվել։ Մեկ այլ օրինաչափության հետևանքով, մենք հոգում ենք մեր մարմինների հիգենայի համար, և եթե մարդը չի լվացվում, լողանում, հետևում անձնական հիգենայի կանոններին՝ բնորոշվում է փնթի։

Հատկապես կանանց շրջանում, թեև այս տենդենցը վերջին ժամանակներում փոփոխվում է, տարածված է մարմնի համար հոգալու մեկ այլ տարբերակ։ Սա շպարով, մազերի ներկերով, երիտասարդացնող միջոցներով գեղեցկության ձգտելն է։ Այս ամենը սխալ չէ, քանի դեռ չի զբաղեցնում այդ անձնավորության կյանքում առաջնային դեր կամ չի դառնում գայթակղության պատճառ ուրիշների համար։


 

Աստված մեզ այս առումով զգուշացնում է․

8․ Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի։

Գաղատացիներին 6:8 

 

6․ Իսկ ով ինձ հավատացող այս փոքրերից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, որ նրա վզից մի աղացքար կախվի, և նա ծովի հատակը սուզվի։

Մատթեոս 18:6

Բժշկության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ առողջության համար վտանգ չհանդիսացող դեպքերում կատարվել են պլաստիկ վիրահատություններ ու երբեմն էլ բարդացումների պատճառով առաջացրել անձնավորության մահը։ Աստված մեզ ստեղծել է Իր կամքի համաձայն, ուստի անընդունելի է մեր մարմինների վրա կատարել անձնական նախասիրություններից ծնված միջամտություններ, երբ դրանք չունեն բժշկական տեսանկյունից պարտադիր կատարման ցուցում։

 

Մեր մարմինների համար Տերը զգուշացնում է․

16․ Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ 17․ Եթե մեկն Աստծու տաճարը քանդի, Աստված էլ նրան կկործանի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք։

Ա Կորնթացիներին 3։16-17

 

Գաղատացիներին 6։8-ում մենք կարդացինք, որ Տերը մարմինը սերմանելու՝ նրա հոգերի վրա խարսխվելու, համար զգուշացում տվեց, սակայն հենց նույն համարում մեզ տրվում է թե ինչի վրա պետք է մեր կենտրոնացումը սևեռենք, որպեսզի Աստծու կամքը կատարենք՝ «․․․․իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի»։

 

Ինչպե՞ս կարող ենք սերմանել մեր հոգիները։

Աստվածաշնչում բազմաթիվ անգամ սերմ բառը փոխաբերական իմաստով է օգտագործվում՝ մատնանշելու համար ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ։
 

14․ Սերմնացանը Աստծու խոսքն է սերմանում։

Մարկոս 4:14

 

19․ Ամեն ոք, ով լսում է արքայության խոսքը, բայց չի հասկանում, գալիս է չարը և հափշտակում նրա սրտի մեջ սերմանվածը.․․․

Մատթեոս 13։19


 

Այո մեր կյանքի ընթացքում մենք հաճախ սերմանում ենք մեր մարմինների համար, բայց հիշենք որ այս մարմինը մի օր պիտի մեզնից վերցվի, ուստի իմաստուն լինենք և առաջ սերմանենք Աստծու Հոգու համար՝ կարդալով, լսելով և կատարելով Աստծու Խոսքը։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.