Ճանաչենք սատանայի հնարքները

258 1% 3
Մայիսի 1, 2021թ. Տիգրան

Աշխարհի մեջ ընդունված օրինաչափություն է, որ եթե ունենք հակառակորդ, ապա նաև պետք է ունենալ հետախուզություն, պետք է ճանաչել թշնամու ուժեղ և թույլ կողմերը, պետք է ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները և կարողությունները։ Երբևէ փորձել եք պատկերացնել պատերազմ կամ ռազմական գործողություններ, երբ կողմերից մեկը իր հակառակորդի կարողությունները սկսում է ճանաչել պատերազմի ժամանակ, այսպիսի օրինակում ամեն նոր հնարքի հետ ծանոթանալը կունենա խիստ ցավալի հետևանքներ։
 

Հոգևոր դաշտում նույնպես մեր թշնամուն լավ ճանաչելու պետքությունը կա, սակայն ի հակադրություն մեր օրինակի՝ մենք չենք հուսացել մեր բազուկի կամ մտքի ուժին, այլ Աստծուն։

Հայտնության գրքի հենց սկզբում Աստված պատգամներ է ուղղում 7 եկեղեցիներին։ Ի թիվս բազմաթիվ հանդիմանությունների և քաջալերությունների Թիատիրայի եկեղեցուն գրված է․ «․․․․չեք ճանաչում սատանայի գաղտնի մտքերը․․․․» Հայտնություն 2։24 (բնագրային թարգմանությունը ասում է․ «չճանաչեցիք սատանային խորությամբ»)։ Չճանաչեցի՛ն, այդ պատճառով իրենց մեջ հեզաբել «սուտ մարգարեուհի» և կռապաշտություն կար։

Սատանայի ամբողջ գործը ինչու՞մ է, նա մեկ հիմնական ծրագիր ունի մեր դեմ՝ աչքի, մարմնի ցանկություններով և հպարտության խաբեությամբ հավատացյալների «աչքերը» շեղել Հիսուս Քրիստոսից։


 

ՈՒՍՏԻ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՋԱԽՋԱԽԵԼ ՍԱՏԱՆԱՅԻՆ ԵՎ ՆՐԱ ՀՆԱՐՔՆԵՐԸ՝ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏԵՆԱԼՈՎ ՈՒ ԱՄՈՒՐ ԲՌՆԵԼՈՎ․․․



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.