ԾՆՈՒՆԴ։ ՄԱՐՄՆԱՎՈՐ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ

177 1% 1
Մայիսի 16, 2021թ. Տիգրան

Որքան ուրախալի և երջանկաբեր մի բան է երեխայի ծնունդը։ Ծնողները մոտ 9 ամիս սպասումից հետո ստանում են նվեր՝ մի նոր կյանք, ում կտան իրենց սերը ու հոգատարությունը, և երբ երեխան ծնվում է բոլոր հարազատներով հավաքվում, նշում և ուրախանում են։

Այս հոդվածում պիտի զուգահեռներ անցկացնենք մեր երկրավոր կյանքի և չծնված պտղի կյանքի միջև։ 
 

Կյանքը երկրի վրա սկսվում է մեր մոր որովայնում, ուստի կարող ենք ասել․ կանանց բնորոշ է կյանք պարգևելու առանձնաշնորհը։

Աստծու Խոսքը բազմաթիվ բնորոշումներով ներկայացնում է Տիրոջը (օր․՝ Լույս, Ճշմարտություն և այլն), ի թիվս սրանց Հիսուս նաև ԿՅԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆ է (ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:26)։

 

Երբ Աստծու Խոսքը իրոք մեր սրտի մեջ է ընկնում՝ պտուղ է տալիս, և ապաշխարությամբ սկսվում է մեր հոգևոր կյանքը։ Համեմատությամբ կարող ենք վերցնել մարդու ստեղծման բնույթը, ինչպեսև գրված է․

23․ վերածնվելով ոչ թե ապականության սերմից, այլ անապականից՝ Աստծու կենդանի ու մնայուն խոսքով։ 

Ա Պետրոս 1։23

 

Քանի որ պտուղը չի կարող հաղորդակցվել իր մոր հետ դեմ առ դեմ, նրա կենսունակությունը ապահովվում է պորտալարի միջոցով։ Համեմատությամբ մենք ունենք Աստծու Խոսքը և այժմ շատից քիչը գիտենք, մինչ կտեսնենք ու կճանաչենք Աստծուն դեմ առ դեմ։

9․ Քանզի մասամբ գիտենք և մասամբ ենք մարգարեանում։ 10․ Բայց երբ կատարյալը գա, այն, ինչ մասամբ է, կանհետանա։ 

Ա Կորնթացիներին 13։ 9-10


Հղիության ավարտը ծննդաբերությունն է, և որքան ցավալի և ահավոր մի բան է երբ պտուղը աշխարհ է գալիս մեռած վիճակով։ Համեմատության համար բոլոր նրանք ովքեր դուրս են գալիս աշխարհից ԱՌԱՆՑ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ՝ ՄԵՌԱԾ ԵՆ հավիտենական մահով։

 

 

Իմաստությամբ վարվենք և քանի դեռ «պտղի» կարգավիճակ ունենք, ճանաչենք մեր ստեղծողին՝ Հիսուս Քրիստոսին, ընդունենք Աստծուն իբրև մեր Տերը և Փրկիչը և Տեր Հիսուսի արյունը կլվա ու կսրբի մեզ բոլոր մեղքերից՝ կտա հավիտենական կյանք և Աստծու Որդի լինելու ամենամեծ կոչումը։

Հենց այսօր դիմիր Աստծուն և մի հետաձգիր այդ որոշումը՝ չգիտես երբ կլքես այս կյանքը։


 

Ահա թե ինչպես կարող ես Ասծտուն դիմել մի պարզ աղոթքի միջոցով․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ՝ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես։ Այս ամենը քո թանկագին անունից կխնդրեմ։ Ամեն»։

 

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.