Կենսունակ հոգևոր «սիրտ» ունենանք

63 3% 2
Մայիսի 22, 2021թ. Տիգրան

Գաղտնիք չէ, որ մարմնի սնուցման և կենսունակության համար անփոխարինելի դեր է կատարում սիրտը։ Այս մկանային օրգանը թեև իր չափերով շատ մեծ չէ, սակայն արյուն է մատակարարում մեր արյունատար անոթներին, իսկ երբ ինչ֊որ մի ժամանակ սկսում է դանդաղորեն իրականացնել/դադարեցնել արյունահոսքը, մարդու կյանքը վտանգվում է ու հանգեցնում սրտմկանի ինֆարկտի/սրտի կաթվածի։ Եվս մեկ կարևոր իրողություն․ սիրտը կծկվելով՝ րոպեում մոտ 72 անգամ, մեր օրգանիզմին հասցնում է թթվածին և սննդանյութեր։

 

Իրականում այս նախաբանի նպատակը մարդու օրգանիզմի կառուցվածքը ուսումնասիրելը չէ, այլ հոգևոր դաշտում եղած իրողությունները մարմնավորի օրինակով բացատրելը։

Աստծու Խոսքում մենք կարող ենք գտնել բազմաթիվ համարներ, որոնք մեզ հորդորում են մարմնավոր սննդից առավել փնտրել երկնայինը։ Հիսուս Քրիստոս ինքը անապատում փորձության ժամանակ սատանային պատասխանեց․ «․․․․Գրված է. "Մարդ միայն հացով չի ապրում, այլև Աստծու ամեն խոսքով» Ղուկաս 4:4, և Տերը նաև իր Խոսքը կերակուրի հետ համեմատում է Ղուկաս 12։42-ում ասելով․ ․․․․«Ուրեմն, ո՞վ է այն հավատարիմ ու իմաստուն տնտեսը, որին տերն իր ծառաների վրա վերակացու է կարգել՝ նրանց ժամանակին կերակուր տալու համար։ Ղուկաս 12։42
 

Երբ մեր սիրտը դանդաղեցնում/դադարեցնում է արյունահոսքը, առաջանում է սրտի կաթված՝ չսնուցվող հատվածները սկսում են մահանալ։ Հոգևոր դաշտում մենք պետք է շարունակաբար և անընդհատ սնուցանենք այն նոր անձը, որ ծնված է Քրիստոսով, հակառակ դեպքում մեզ սպասվում է հոգևոր կյանքի մահ՝ այսինքն մարմնավոր ընթացք այս կյանքում։

2․ Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ 

Հռոմեացիներին 12:2



 

Այո մենք փրկված ենք և ազատված ենք հավիտենական դատապարտությունից, սակայն թող այս հանգամանքը մեզ չթուլացնի, այլ զգոն լինենք՝ Աստծու կամքը լսելու, իմանալու ու կատարելու մեջ։

13․ Դրա համար թող ձեր միտքը լինի գործելու պատրաստ, զգոն։ Հույսը լիովին դրե՛ք շնորհի վրա, որ ձեզ տրվելու է Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, 14․ հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին, 15․ այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք, 16․ քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ» (Ղևտ. 11.44-45, 19.2)։

Ա Պետրոս 1։13-16


 

Իսկ նրանք ովքեր Տեր Հիսուսին դեռ չեն էլ ընդունել իբրև իրենց անձնական Տերն ու Փրկիչը, ապա արեք դա հենց հիմա՛, քանի որ չգիտեք որքան ժամանակ է մնում ապրելու համար։
 

Պարզ աղոթքով Աստծուն դիմի՛ր ու խնդրի՛ր, որ Տերը ների քո մեղքերը և քեզ էլ դարձնի իր զավակը Հիսուս Քրիստոսի արյան արժանքով։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.