Անպիտան անոթներ դարձնելու ծրագիր

151 3% 4
Հունիսի 26, 2021թ. Տիգրան

12․ Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։

Եփեսացիներին 6:12

Շատ հավատացյալներ են կարդացել Աստծու Խոսքից այս համարը։ Աստված Իր Խոսքով հայտնում է, որ նյութական աշխարհից զատ կա նաև հոգևոր իրականություն, նույնչափ իրական՝ լի աչքին անտեսանելի պայքարներով։

 

Տեր Հիսուս խաչի վրա կատարած քավության արդյունքում՝ ազատեց մեզ մեղքի դատապարտությունից, հավիտենական կյանք տվեց իրեն հավատացողներին, բայց այս իրողությունների հետ մեկտեղ չտվեց մեզ արտոնություն պայքարից հեռանալու համար, ընդհակառակը մենք սկսում ենք պատերազմը, երբ մեռած վիճակից ճշմարտապես դառնում ենք Աստծու կողմը։


 

Իսկ ի՞նչ է սատանայի մտադրությունը հավատացյալների դեմ.

Աստված մեզ պատվիրում է՝ սուրբ լինել Հիսուս Քրիստոսի պես (Ա Պետրոս 1:14-16), սատանան ցանկանում է մեզ պիղծ դարձնել իր պես,

Տերը ցանկանում է գործածել մեզ Իր փառքի համար՝ դրանով օրհնելով նաև մեզ (Բ Տիմոթեոսին 2:21), սատանան ցանկանում է մեզ դարձնել անպիտան Աստծու համար՝ պղծելով մեզ, ինքնամեղադրանքի ու խղճից դատապարտության մեջ գցելով,

Աստված ցանկանում է, որ մենք ճանաչենք Իր Սերը՝ (Եփեսացիներին 3:19 ) Չէ որ Աստված այնչափ սիրեց մեզ, որ Իր միածին Որդին տվեց, սատանան ցանկանում է մեզ հավաստիացնել, որ Աստված մեզ չի սիրում և մենք երբեք չենք ստանա Աստծուց ողորմություն ու սեր։

Աստված ուզում է, որ մենք իմանանք ու գործածենք Իր Խոսքը՝ դրանով հակադրվելով մեղքին (ԱՌԱԿՆԵՐ 2:1-12), սատանան ցանկանում է, որ մենք չհաղորդակցվենք Աստծու Խոսքի հետ։

Աստված պատվիրում է, որ մեր կյանքի ընթացքը չշարունակենք այնպիսի մարդկանց հետ, ովքեր անոթ կհանդիսանան սատանայի ձեռքերում մեր դեմ պայքարելու համար (Բ Տիմոթեոսին 2:22), սատանան ցանկանում է հեռացնել մեզ նրանցից, ովքեր մեզ կմոտեցնեն Աստծուն։

 

 

Այս շարքը դուք կարող եք դեռ երկար թվել, սակայն սատանայի հիմնական նպատակը մեր կյանքում միակն է․ հեռացնել Քրիստոսից, երբ նա այս բանում հաջողեց, հաջորդիվ կբերի մարմնավոր վիճակ, ու կկործանի ամեն բան ինչը հնարավոր կլինի ոչնչացնել․․․

8․ Իսկ մենք, ցերեկվանը լինելով, արթուն լինենք՝ հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած։ 9․ Որովհետև Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, 10․ որ մեզ համար մեռավ, որպեսզի արթուն լինենք, թե քնած, նրա հետ ապրենք։ 11․ Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։

Ա Թեսաղոնիկեցիներին 5։8-11



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.