Աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար

112 1% 1
Հուլիսի 5, 2021թ. Տիգրան

Մարդկային պատմության մեջ գիտական և տեխնոլոգիական աներևակայելի նվաճումներ են գրանցվել 20-րդ և 21-րդ դարերում․ այնինչ կարող էր հեքիաթային թվալ մի քանի հարյուրամյակ առաջ, այսօր դարձել է մեր առօրյայի անբաժանելի մի մասնիկը։

Ի հակադրություն գիտության աճի, մարդկությունը ապրում է բարոյական անկում․ այնինչ անհանդուրժելի էր երեկ, խրախուսվում է այսօր և այնինչ անհանդուրժելի է այսօր, կհանդուրժվի վաղը։

 

Այսպիսով Աստված չի փոխվում, չի փոխվում նաև Տիրոջ Սուրբ Օրենքը, չի փոխվում մեր պարտավորությունները Աստծու նկատմամբ, սակայն հասարակությունը շարունակ պղծվում է՝ ստեղծելով նոր փորձություններ Աստծու ժողովրդի համար։
 

Իսկ ի՞նչն է մեր հաղթանակի գրավականը, ինչպե՞ս կարող ենք հաղթական գտնվել սատանայի վրա, երբ մեղքը կարծես ամենուրեք է։ Մենք պետք է հենց սկզբից մի կարևոր բան հասկանանք․ ադամական բնությունը կրող ոչ մի մարդ չի կարող միայնակ՝ անձնական ջանքերով, դիմակայել սատանային, Աստված է որ մեզ կօգնի հաղթական գտնվել, երբ մենք պատրաստ լինենք։

5․ Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ 

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:5

 

Այո՛ Աստված է մեր օգնականը, և Տիրոջով ենք մենք հաղթական գտնվում, իսկ մեզնից Տերը Իր Խոսքով պահանջում է հետևյալը․

14․ Սակայն քավ լիցի, որ ես պարծենամ, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։ 

Գաղատացիներին 6։14

 

Աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համարսա նշանակում է ատել մեղքը, գիտակցաբար մերժել Աստծու հանդեպ խոսքով, գործով և խորհուրդով ցանկացած անհավատարմություն, մնալ Քրիստոսի սիրու մեջ և ՈՒՆԵՆԱԼ ԿԵՆԴԱՆԻ ԿԱՊ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ, սրա արդյունքում մենք կլինենք անպիտան մեղքի համար՝ ասել է թե սատանայի համար։

4․ որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ 5․ Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է։

Ա Հովհաննես 5։4-5



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.