Որտե՞ղ է սկսվում քրիստոնեաների անվտանգության գոտին

200 2% 4
Օգոստոսի 1, 2021թ. Տիգրան

Անվտանգության գոտի (зона безопасности/safety zone). կարծում եմ այս բառակապակցությունը շատերիս համար առաջին հայացքից անծանոթ կհնչի, սակայն մենք առօրյա կյանքի ընթացքում բազմիցս հանդիպում ենք նմանօրինակ գոտիների՝ փողոցներ,  մետրոպոլիտեն, կենդանաբանական այգի, բարձրավոլտ էլեկտրական ցանցեր, սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, որտեղ մենք առնչվում ենք անվտանգության գոտիների հետ։

 

Աստվածաշնչի սերտողությամբ պարզ է դառնում, որ մենք անվտանգության գոտին չպետք է հատենք նաև հոգևոր կյանքում, հակառակ դեպքում կա վտանգ՝ Աստծու պաշտպանության տիրույթից դուրս մնալու, հոգևոր վնասներ կրելու, հոգևոր ընթացքից ընկնելու։

Ավելի մանրամասն հասկանալու համար կարդանք Տիրոջ Խոսքից, որպեսզի իմանանաք որտեղ պետք է գտնվենք ապահով լինելու համար։


 

 

Աստված պատվիրում է գտնվել իր ծածկոցի տակ (բաց․՝ թաքստոցի մեջ)․

1․ Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։

2․ Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։

3․ Որովհետև նա կփրկի քեզ որսացողի որոգայթից, չար ժանտամահից։

4․ Նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես. նրա ճշմարտությունը վահան է և զրահ։

5․ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը,

6․ Այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։

7․ Հազար հոգի կընկնեն քո կողքին, և տասը հազարը՝ քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 91։1-7


 

Եթե մենք ունենք կարիք թաքնվելու, ապա միանշանակ կա նաև վտանգ, հետաքրքրական է՝ 2-րդ համարում ասվեց․ որովհետև նա կփրկի քեզ որսացողի որոգայթից, չար ժանտամահից, իսկ 5-6 համարներում․ գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը, այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին, եթե մեկ նախադասությամբ բնորոշենք այս ամենը, ապա այն կհնչի այսպես՝ Աստված քեզ կփրկի Իր արդար բարկությունից։
 

Եփեսացիներին թղթում գրված է․

7․ Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,

Եփեսացիներին 1։7

 

Ուստի հաստատակամ ասենք, որ այս ծածկոցը/թաքստոցը Հիսուս Քրիստոսի արյունն է։

 


 

Աստված պատվիրում է գտնվել Իր սիրու մեջ․

9․ Ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացե՛ք իմ սիրո մեջ։ 

ՀՈՎՀԱՆՆԵՍ 15:9

 

18․ Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։ 

Ա Հովհաննես 4:18

 

16․ Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ։ 

Ա Հովհաննես 4:16 

 

19․ ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծու ամբողջական լիությամբ լցվեք։

Եփեսացիներին 3։19


 

Որքա՞ն մեծ նշանակություն է տալիս Աստված սիրուն։ Տերը ցանկանում է, որպեսզի մարդը անկեղծ սեր ունենա իր հանդեպ, եթե մնանք Աստծու Սիրո մեջ՝ կունենանք կենդանի կապ Նրա հետ, մեր մեղքերը կխոստովանենք ու արթուն հոգևոր կյանքով կապրենք։

47․ Դրա համար ասում եմ քեզ. սրա բազում մեղքերը ներված կլինեն, որովհետև շատ սիրեց. բայց ում որ քիչ ներվի, նա քիչ կսիրի»։ 

Ղուկաս 7:47



 

Աստված պատվիրում է գտնվել Իր Խոսքի մեջ․

113․Իմ ընթացքը հաստատի՛ր քո խոսքի մեջ, և անօրենություն չի տիրի ինձ վրա։ 

ՍԱՂՄՈՍՆԵՐ 119:133


 

Եթե մենք ասենք, թե սիրում ենք Աստծուն բայց մեր գործերով հակառակվենք Նրա Խոսքին, ինչ իմաստ կունենա նման սերը, Տեր Հիսուս ասաց․

15․ Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։ 

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:15


 

Ուստի զուգահեռ Աստծու Սիրուն, մենք պարտավոր ենք ապրել սրբության կյանք, ո՛չ թե փրկվելու, այլ փրկությունը կատարելագործելու համար, այս անելով մենք կգտնվենք Աստծու Խոսքի պաշտպանության տակ և երբ պարագան գա կհակադարձենք մեղքին՝ Խոսքով․․․



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.