Հելոուին։ Հմայիչ թույն

162 3% 5
Հոկտեմբերի 30, 2021թ. Տիգրան

Հելոուին (Halloween)։ Պատմաբան Նիկոլաս Ռոջերսը, ուսումնասիրելով Հելոուինի ակունքները, նկատել է, որ չնայած դրա առաջացումը հին հռոմեական Պարենտալիաներ տոնի հետ կապելու ջանքերին, Հելոուինի նախատիպը ամենից հավանական է, որ միայն առաջացել է կելտական հեթանոսական Սամայն տոնից, այս տոնի անվանումը առաջացել է հին իռլանդերեն Samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ» և հետևաբար դարձել է նոյեմբեր ամսվա իռլանդական անվանումը։

ժամանակակից գալիական լեզուները Հելոուուինը նախկինի պես անվանում են Oíche/Oidhche Samhna, այս անվանումը պահպանվել է նաև Իռլանդերեն Վիքիպեդիայում։ Մինչ այժմ Շոտլանդիայի հյուսիսում և Իռլանդիայում ընդունված են մեռյալների հանգստի ծեսերը, իսկ հոկտեմբերի 31-ի գիշերը նախնիների մասին լեգենդներ են։

 

Ամփոփված այս տեղեկատվությունը իր մեջ պարունակում է շատերի համար անմեղ խաղ համարվող Հելոուինի դիվական արմատները։  

Կասկած չկա որ կելտական կռապաշտությունները անթույլատրելի են որևէ քրիստոնյաի համար, իսկ եթե այս տոնին զուգահեռ քննենք նրանց մեկ այլ սովորություն, կտեսնենք որ մասնակցելով անմեղ համարվող մի խաղի, մենք մաս ենք կազմում գեղեցիկ մատուցվող դիվական պաշտամունքի․

 

Հույն պատմիչ Դիոդորոս Սիկիլիացին գրում էր, որ կելտերն իրենց սպանած թշնամիների գլուխներն անջատում էին մարմիններից և կախում իրենց ձիերի պարանոցներից։ Տուն վերադառնալուց անմիջապես հետո արյունաքամ եղած գլուխը մեխում էին դռանը։ Բացի այդ, կելտերը պարտված թշնամիների գլուխները պահում էին մայրու ձեթի մեջ։ Այսպիսի գործողությունները բացատրվում էին կելտերի այն համոզմունքով, որ գլուխը հոգու տունն է հանդիսանում։ Տանելով իրենց հետ թշնամու գլուխը՝ նրանք համոզված էին, որ թշնամին այլևս չի կենդանանա։ Հավանաբար, մարմնից անջատված գլուխները ոչ միայն հաղթողի ամենանշանակալի ռազմավարն էին, այլև պաշտամունքի մաս էին հանդիսանում։

 

Այս ամենը կարդալով Աստծու Խոսքից անտեղյակ մարդիկ կարող են հարցում տալ․ «իսկ ի՞նչ կապ ունեմ ես, մի թե այս ամենը ես եմ անում», բայց Աստծու Խոսքը մեզ հստակ սովորեցնում է․

11․ Եվ խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, ավելին՝ քննե՛ք դրանք,

Եփեսացիներին 5։11

* քննեք բառը բնագրում գրված է՝ ἐλέγχετε, որ նշանակում է դատապարտեք


Մեկ ուրիշ համարում ասվում է․

14․ հնազանդ զավակների պես մի՛ համապատասխանեք ձեր անգիտության ժամանակվա նախկին ցանկություններին, 15․ այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սո՛ւրբ եղեք, 16․ քանի որ գրված է. «Սո՛ւրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ» (Ղևտ. 11.44-45, 19.2)։

17․ Եվ եթե Հայր եք կոչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում յուրաքանչյուրին՝ համաձայն իր գործի, ապա ձեր պանդխտության ժամանակը երկյուղո՛վ անցկացրեք՝

Ա Պետրոս 1։14-17

 

Այսպիսով ինչպես գրված է, մեր պանդխտության ժամանակը երկյուղով անցկացնենք, և կատարենք այն գործերը որոնց համար կանչված ենք։

15․ Ապա նրանց ասաց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք։ 16․ Ով հավատա ու մկրտվի, կփրկվի, իսկ ով չհավատա, կդատապարտվի։

Մարկոս 16։15-16

 

Նրանք ովքեր այս փրկության հույսը չունեն, ովքեր իրենց կյանքը չեն հանձնել Հիսուս Քրիստոսին, ասենք․ Ձեզ համար նույնպես դեռ հույս կա, ուստի քանի դեռ ողջ եք մեկ վայրկյան շուտ հանձնվեք Տեր Հիսուսին։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որպեսզի ով նրան հավատում է հավիտենական կյանք ունենա, ազատվելով մեղքի դատապարտությունից (տես՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ 3։16)

 

Շատ պարզ է․

Սրտովդ հավատա, որ Աստված քո մեղքերի համար Իր Որդին տվեց, քո և իմ մեղքերի համար Հիսուս Քրիստոսը չարչարվեց ու Իր Սուրբ արյամբ մեր մեղքերին թողություն տվեց։ Պարզ աղոթքի միջոցով՝ քո բառերով անգամ, Խոստովանիր Աստծուն այս ամենը և կստանաս մեղքերի թողություն և հավիտենական կյանք։

 

Ահա նման աղոթքի պարզ օրինակ․

«Տեր֊Հիսուս ես ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Խնդրում եմ ներիր իմ մեղքերը, արի իմ կյանքի մեջ և փոխիր այն քո կամքի համեմատ։ Տեր ի՛մ դարձրու ինձ քո որդին, և օգնիր որ ճանաչեմ որ դու իմ Փրկիչն ու Աստվածն ես։ Այս ամենը քո թանկագին անունից եմ խնդրում։ Ամեն»։

18. Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։

ԵՍԱՅԻ 1. 18  



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.