Ինչպես ճիշտ օգտագործել ժամանակը Աստծո կամքի համեմատ

133 1% 2
Նոյեմբերի 27, 2021թ. Տիգրան

Մենք մեր առօրյա կյանքում ամեն բանի համար ժամանակ ունենք։Ժամանակ ունենք մեր անձնական գործերի,ընտանիքի և ընկերների համար։Սակայն

եկեք ինքներս մեզ քննենք,Նա ով տվել է մեզ այդ ժամանակը, Նրա համար մենք ժամանակ գտնում ե՞նք թե ոչ։Արդյոք պատրաստ ե՞նք  մեր այդքան սուղ ժամանակից գոնե մի փոքրիկ հատված տրամադրել Նրան,ով տվել է մեզ այդ ժամանակը։

Հարցրե՞լ ես ինքդ քեզ,թե Աստված ինչպիսի կյանք է սպասում քեզանից,և արդյո՞ք դու ապրում ես Աստծո կամքի համաձայն։

 

Ապաշխարելուց և Աստծուն գալուց հետո մենք պետք է ունենանք արթուն հոգևոր կյանք,մեր նոր անձը պետք է անընդհատ աճի և ձգտի հասնելու մինչև Քրիստոսի հասակին։

Արթուն հոգևոր կյանք ունենալու համար անհրաժեշտ է որպեսզի մնանք Աստծո խոսքի մեջ,ամեն օր կարդանք, սերտենք և օր օրի հոգևորապես  ավելի աճենք։

 

Պետք է ամեն ժամանակ աղոթք անել։Քանի որ աղոթքը հավատացյալի կյանքի զարկերակն է,առանց որի մեր հավատքի կյանքը մեռած է։

 

Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար,

Եփեսացիներին 6:18

 

Եկեք մի կողմ դնելով մեր ես֊ը մեր անձից առաջ աղոթենք մեր հոգևոր քույր եղբայրների համար։

 

Այսօր շատ այլակրոն երկրներում բազմաթիվ քրիստոնյաներ են հալածվում Տեր Հիսուսի անվան համար, նրանք մեր աղոթքների կարիքը ունեն։

Աղոթենք նաև որ Տերը ողորմություն անի և այցելի մեր անապաշխար հարազատներին,որպեսզի նրանք ազատվեն սատանայի գերությունից և դարձի գան։

Հիշիր,որ քո աղոթքը շատ բան կարող է փոխել։

Սիրելի քույրս, եղբայրս անշուշտ Աստված քեզ լսում է և համբերությամբ սպասում է։ Հենց այս պահին աղոթքով դիմիր նրան,վստահ եղիր,որ պատասխանը չի ուշանա։

 

Մենք ամեն օր, ուզենք թե չուզենք, խոսքով,գործով,խորհրդով մեղքեր ենք գործում և կարիք ունենք ամեն օր Տիրոջ առջև գալու և ապաշխարելու մեր գործած մեղքերի համար։

Եվ ինչպես գրված է

 

Ա Հովհաննես 1։9 ֊ում ՝

 

Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։

Ա Հովհաննես 1:9

 

Աստված ողորմած է, և  ամեն վայրկյան սպասում է քեզ։Մեկ քայլ արա Աստծուն մոտենալու համար և Աստված 1000 քայլ կանի քեզ մոտենալու համար։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.