Ամանորյա հրաշքը

155 3% 4
Դեկտեմբերի 26, 2021թ. Տիգրան

Կարծում եմ բոլորս էլ դեռ փոքր հասակից յուրահատուկ վերաբերմունք ունենք ամանորյա տոների հանդեպ։ Դեռ մանկությունից մենք սովորում ենք, որ նոր տարի թևակոխելու օրերը դրանք ընտանեկան ժամանցի, նոր սպասումների և տպավորությունների ժամանակահատված է․ այս ընթացքում մեծ թե մանուկ սպասում են ամանորյա հրաշքի։

Իսկ ո՞րն է ամանորյա հրաշքը, պարզվում է այս հարցին շատերը տալիս են տարաբնույթ պատասխաններ․ որոշները կարծում են, որ ամանորյա հրաշքը դա գիշերային մթության մեջ տեղացող ձյունն է, որոշները համարում են, որ հրաշքը ձմեռ պապիկին ուղված ցանկության կատարման սպասման մեջ է, իսկ ոմանք էլ ավելի են առաջանում փիլիսոփայության մեջ, ասելով․ ամանորյա հրաշքը դա հենց նմանօրինակ հրաշքի սպասումն է։

 

Իմ կարծիքով ամանորյա հրաշքը թաքնված է Հովհաննես 3։16 համարում, ուր Աստված մարդկությանը հնարավորություն տվեց ամեն բան նոր էջից սկսելու, երբ աղքատ թե հարուստ, ավազակ թե փարիսեցի հնարավորություն ստացան անձնական սերտ հարաբերություն ունենալ Աստծու հետ։

16․ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ 17․ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3։16-17

 

Հունվարի 1-ին հաջորդում է տոնական 2-ը, ապա 3-ը և ամեն բան կարծես կրկին գորշ է, տպավորություն է որ մենք բաց թողեցինք կարևոր մի բան, մի բան ինչը իրոք երջանիկ կդարձներ մեզ։

 

Աստված այսօր բոլորին է ասում․

6․ Փնտրե՛ք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, կանչե՛ք նրան, մինչ նա մոտ է։ 7․ Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև նա առատապես կների։  

ԵՍԱՅԻ 55։6-7

 

Փնտրել Աստծուն նշանակում է անկեղծորեն Աստծուն գալ՝ խոստովանությամբ և զղջումով, դավանելով որ մեղավոր ենք և մեղանչել ենք բոլոր մարդկանց նման։ Աստված իր միածին Որդին տվեց մեր մեղքերի համար, Հիսուս Քրիստոսի արյունը թափվեց, որպեսզնի նրանք ովքեր հավատան և Տիրոջը գան, ստանան մեղքերի թողություն, հավիտենական կյանք և մնայուն երջանկություն Սուրբ Հոգու միջոցով․․․

 

10․ ․․․․«Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու. 11․ այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը։  

Ղուկաս 2:10-11



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.