Ցանկացած ցավ հաղթահարիր աղոթքի միջոցով

Հուլիսի 17, 2017թ.

Մեր թշնամու գլխավոր նպատակը, որ քրիստոնյան կորցնի իր ՀԱՎԱՏԸ: Նա օգտագործում է ամեն ինչ, որ վնասի հոգին:

Սատանան չէր փորձում Հոբին դարձնել աղքատ կամ հիվանդ: Նա ցանկանում էր, որ Հոբն անիծի Աստծուն: Նա ցանկանում էր ջախջախել Հոբի հավատն ու վստահությունը Տիրոջ նկատմամբ:

Սատանան այնքան է ուզում մեզ տանջել մեղավորության զգացումով, որ վերջիվեջո մենք կորցնենք մեր հավատը:

Նա ցանկանում է, որ մենք կասկածենք Աստծո հավատարմությանը:

Նա ձգտում է ապացուցել, որ մենք այլևս ոչ ոքի անհրաժեշտ չենք և պետք է ամբողջ կյանքում տանջվենք գործած մեղքի համար, քանի որ Աստված արդեն հիասթափվել է մեզնից: Եթե սատանան ձեր սիրտը լցնում է կասկածով, ապա հուսահատությունն ու անհավատությունն այլևս հեռու չեն:

Նա սկսում է հաղթել:Թույլ մի՛ տվեք, որ չարը հաղթի ձեզ, այլ ԲԱՐԻՈՎ հաղթեք չարին: Ցանկացած իրավիճակում ՀԱՎԱՏԱՑԵ՛Ք, ԱՂՈԹԵՑԵ՛Ք և երբեք մի՛ կորցրեք ձեր ՀՈւՅՍԸ.
ԱՄԵՆ:

Նյութի աղբյուր՝ Աստծո Սերը